ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թող մտածի ինչպես է հետագայում նայելու իր ընտրողների աչքերին. Սոֆիա Հովսեփյանը՝ Կարեն Սարուխանյանի մասին 01/11/2020 13:33 | ԼՐԱՀՈՍ
Խմբակցությունը տեղյակ է իմ և պարոն Սարուխանյանի միջև տեղի ունեցած միջադեպից, և ես կարծում եմ այս թեման երեկ արդեն քննարկել են, պարզապես ես ներկա չեմ եղել։ Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, թե Առողջապահության նախարարությունը որդեգրել է հիվանդանոցները փակելու վարքագիծ։ Այս գրառմանն արձագանքել էր Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանն ու գրել. «Տիկին Սոֆյա Հովսեփյան, երբ դուք դեռ փոխմարզպետ էիք, կարող էիք զբաղվել բժիշկների կադրային քաղաքականությամբ, հագեցնեիք մասնագետներով Մարալիկի ծննդատունը, նրանց շնորհիվ ծնունդները կշատանային և բնականաբար աշխատավարձերն էլ կբարձրանար։ Շուտվանից գիտեիք նման խնդրի մասին, զբաղվեիք։ Ի վերջո` ծննդատունը մարզպետարանի ենթակայության տակ է գտնվում և մարզպետարանը ունի բուժվարչություն։ Կա պատճառ և կա հետևանք։ Այսօրվա առաջացած խնդիրը նաև ձեր չարածի հետևանք է»։
Գրառմանը արձագանքել է Սոֆյա Հովսեփյանը, մասնավորապես, նշելով․ «Այո, դուք ճիշտ եք՝ ես զբաղվել եմ, հիմա, քանի որ բաց, ապա բաց խոսեմ։ 18 աշխատակիցներին տրվեց ծանուցում, որ պետք է ազատվեն, որպեսզի գումար տնսեսվեր, քանի որ ուռճացած հաստիքներ էին։ Երկու ամիս անց, երբ պետք է հրամանը լիներ ազատման, գործող մարզպետը կանխեց, քանի որ ըստ տնօրենի հավաստման՝ մի կրճատվողի որդի, որի մայրը ամենատարեցն էր, զանգել էր մարզպետին և գործը կանխվեց, մարզպետն առաջարկել էր գոնե այդ մեկին թողնեն, մնացածին կրճատեն, սակայն տնօրենը չէր արել, բոլորին պահել էր, թեև ես հորդորեցի, որ դա արատավոր երևույթի շարունակություն է, պահանջեցի կրճատել բոլորին ու առաջացավ բախում։ Խնդիրը ներկայացրել եմ թե՛ նախարարին, թե՛ մի շարք այլ անձանց։ Հաստատությունը դրա պատճառով ամսական շուրջ 1 մլն մինուս գնաց, սակայն տնօրենը վախեցած մարզպետի հրահանգից չկրճատեց։ Արդյունքում իմ և մարզպետի հարաբերությունները սրվեց։ Դրանից հետո ընտրվել եմ և եկել ԱԺ։ Այդ նույն հարցով մի քանի անգամ դիմել եմ նախարարի խորհրդականներին, փոխնախարարի, բայց զինվորական տղայի զանգը զորեղ էր։ Արդյունքը սա։ Վերջին հորդորս եղել է տնօրենին մեկ ամիս առաջ, ասեց՝ քննարկում կանեմ, քննարկման արդյունքը ծննդատան փակումն էր, և սա կփաստեն բոլոր աշխատակիցները, քանի որ այն ժամանակ նույնպես իմ ջանքերով պահվեց»։
Նույն գրառման տակ Սոֆյա Հովսեփյանին արձագանքել էր այն ժամանակ Շիրակի մարզպետ, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Նա մանրամասնել էր մարզպետարանի հետ կապված միջադեպը ապա գրել. «Իսկ Սոֆիային երկու խորհուրդ կտամ.
1. Հարգիր քո կարգավիճակը և այսուհետ խոսիր ոչ թե բամբասանքների լեզվով՝ այլ փաստերով և ապացույցներով։
2. Ամուսնացիր՝ կանցնի)))»։
Հովսեփյանը մեզ հետ զրուցում նշեց, որ երեկ իրեն զանգահարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և հրավիրել քննարկմանը, պարզապես նա չի կարողացել գնալ. «Ֆորմատը չգիտեմ, խմբակցության քննարկում պետք է լիներ, ես ուղղակի զբաղվածության պատճառով չհասցրի պարզել։ Այս թեմայով ոչ մի քննարկում չեմ նախաձեռնելու, եթե քննարկում նախաձեռնեն, ապա բնականաբար պարզ է, որ պետք է քննարկենք»։
Հովսեփյանը շեշտեց, որ Սարուխանյանի վարքագիծը նորություն չէ և իրեն անհայտ չէ. «Այս վարքագիծը միայն իմ հանդեպ չէ, այն հաճախ է դրսևորվում։ Եթե ուշադիր լինեն տվյալ պատգամավորի վարքագծին, նոր բան չէ, զարմացնող չէ, պարզապես պետք է հաշվի առնել, թե ով կա մեր կողքին և որքանով է մեր արժեհամակարգը կրող ու տարածող անձ»։
«Իմ քայլը» պատգամավորը հայտնեց, որ գրառումից հետո պատգամավորի հետ չի զրուցել և չի էլ պատրաստվում։
«Այնպես չէ որ երբևէ ջերմ հարաբերություններ եմ ունեցել, զուտ գործընկերային հարաբերություններ են եղել. «Բարև Ձեզ, ինչպես եք» այդքանից ավել չի եղել։
Ես ոչինչ չունեմ կիսելու իր հետ, բացի այն, որ այսօր երկուսիս է տրված է որոշողի կարգավիճակ, որն ամբողջ ազգի համար է։ Ես մնում եմ իմ սկզբունքայնության մեջ, իսկ ինքը թող մտածի ինչպես է հետագայում նայելու իր ընտրողների աչքերին»,-ասաց «Իմ քայլը» պատգամավորը։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից