Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյան 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Դատարանը պարտավոր էր անդրադառնալ Սերժ Սարգսյանի մեղադրանքի օրինականության հարցին. Ամրամ Մակինյան 01/11/2020   16:10

Երեւանի ընդհանուր իրավասությանը խուսանավել է, ըստ էության, քննարկման առարկա դարձեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործառութային անձեռնմխելիության հարցը։ Դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, գտել է, որ այդ հարցի քննարկումը դատական վերահսկողության տիրույթից դուրս է՝ մերժելով նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի որոշման դեմ փաստաբանի ներկայացրած բողոքը։

Այս հարցի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հետ։

-Պարո՛ն Մակինյան, հայտնի դարձավ, որ Առաջին ատյանի դատարանը մերժել է Ձեր կողմից ներկայացրած բողոքը։ Ինչպես եք այն գնահատում

-Մեր ներկայացրած բողոքը մերժվել է։ Պատճառաբանություններն են վկայում, որ բողոքն, ըստ էության, չի քննարկվել։ Դատարանը մեր բողոքը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ՝ նշել է, որ բարձրացված հարցն այս փուլում՝ մինչդատական վարույթի վերահսկողության շրջանակներում դատարանի լիազորություններից դուրս է։ Մենք գտնում ենք, որ դատարանը պետք է քններ։ Մենք ոչ թե բարձրացրել ենք մեղադրանքի հիմնավորվածության հարց, այլ՝ մեղադրանքի օրինականության հարց։ Մենք մեղադրանքի հիմնավորվածության հարց ընդհանրապես չենք բարձրացրել, մինչդեռ դատարանը պատճառաբանել է, որ մեղադրանքի հիմնավորվածության հարց իրավունք չունի քննել։ Դատարանին մատնացույց ենք արել Սահմանադրության այն արգելքը, որ պարոն նախագահն օգտվում է քրեական հետապնդման անձեռնմխելիությունից։

Այսինքն՝ քանի դեռ այդ արգելքը վերացված չէ, քրեական հետապնդման անձեռնմխելիությունը հաղթահարված չէ, պարոն նախագահի նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող հարուցվել։ Այդ պայմաններում, դատարանը պարտավոր էր անդրադառնալ մեղադրանքի օրինականության հարցին։ ՍԴ-ն 2019թ.-ի ապրիլի 16-ին Վաչագան Ղազարյանի գործով նման իրավական դիրքորոշում է հայտնել, որ դատարանները պարտավոր են մեղադրանքի օրինականության հարցին անդրադառնալ՝ խափանման միջոց կալանքը քննելիս, բայց ՍԴ-ն տվյալ դեպքում ոչ միայն կալանքի ժամանակ է այդ հարցի քննման պարտականությունը դրել, այլ՝ քրեական հետապնդում սկսելուց, երբ սկսվում է քրեական հետապնդումը անձի նկատմամբ (կալանքն էլ է քրեական հետապնդման մի տարր)։ Երբ դատարանները բողոք են ստանում, պետք է անդրադառնան օրինականության հարցին։ Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանն ընդհանրապես բողոքի էության մեջ չի մտել, չի քննել այն։

Այդ պատճառով ենք մենք նշում, որ բողոքն, ըստ էության չի քննվել։ Ուղղակի անդրադարձ է արվել, թե ինչ պահանջ ենք ներկայացրել, մեկնաբանվել է Վճռաբեկ դատարանի՝ ավելի վաղ՝ Գինոսյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումներով, որ դատարանները մեղադրանքի հիմնավորվածության հարց չեն կարող քննել և բողոքը մերժել։ Գտնում ենք, որ դատական սխալ կա թույլ տված դատարանի կողմից և, մատնացույց անելով այդ սխալները, մենք Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել։

-Պարոն Մակինյան, արդյո՞ք որոշումն ինքնին չի նշանակում, որ դատարանները որոշակի կաշկանդվածություն ունեն և ինչ-որ տեղ խուսափում են այս հարցի քննարկումից։

-Դատարաններն ընդհանրապես այս պահին գտնվում են շատ մեծ ճնշման տակ։ Դա շատ ակնհայտ է և այնպես չէ, որ կրկին անգամ վերահաստատումն ավելի պատկերավոր կդարձնի այս հանգամանքը։ Ակնհայտ է, որ դատարանները գտնվում են գործադիրի ճնշման տակ և ակնհայտ է, որ պարոն Սարգսյանի գործով դատարանները կաշկանդված են որոշումներ կայացնելուց։ Առաջին ատյանի դատարանն ամեն դեպքում այդպիսի ձևակերպումներով և հեռու է պահել այս գործով որոշում կայացնելուց և փաստացի արդեն իսկ Վերաքննիչ դատարանը պետք է այս հարցի պատասխանը տա։

-Պարոն Մակինյան, արդյո՞ք դատարանի այս որոշումը չի նշանակում, որ դատարանն ինքնին ընդունում է, որ անձեռնմխելիության հաղթահարման հարցում խնդիր կա։

-Այնպես չէ, որ Առաջին ատյանի դատարանը պետք է ընդունի կամ չընդունի։ ՍԴ-ն ընդհանրապես անձեռնմխելիության հարցի հետ կապված ավելի ուշ է որոշում կայացրել՝ պարոն Քոչարյանի գործով և նշել, որ պետք է անձեռնմխելիության հարցի անդրադարձը, որպես այդպիսին, պետք է լուծվի և անցնի ընթացակարգերը։ ՍԴ-ն որոշման մեջ նշել է, որ ընդհանրապես այդ ընթացակարգերը ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չեն, այսինքն՝ եթե չկա ընթացակարգ, չի կարող հաղթահարվել։ Չկա այն մարմինը, որը պետք է ընթացակարգով քններ և որոշեր՝ հաղթահարված է, թե ոչ։ Օրինակ՝ դատավորների դեպքում կա այդ մարմինը՝ ԲԴԽ-ն է։ Գիտեք, որ, երբ համապատասխան միջնորդություն է ներկայացվում, ԲԴԽ-ն համապատասխան նիստում քննում և ընթացակարգով անցնում է, իսկ նախագահների դեպքում չկա այդ մարմինը։

-Այսինքն՝ գուցե խնդիր կա նո՞ր կառույցի ստեղծման։

-Եթե կառույցներ չկան ստեղծված, դա դեռ չի նշանակում, որ քննիչը պետք է իրեն իրավունք վերապահի կատարել գործառույթներ, որոնց համար լիազորված չէ Սահմանադրությամբ և օրենքներով։ Այստեղ արդեն քննիչի գործողությունները հակասում են Սահմանադրության 6-րդ հոդվածին, քանի որ պետական պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով։ Եթե չկա այդ մարմինը, չկա ընթացակարգերը և չկա, որովհետև ՍԴ-ն փաստել է այդ մասին, չի կարող քննիչն ինքնին իրեն գործառույթներ վերապահել, գործառույթներ, որոնց համար չունի լիազորություններ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:58 11/01/2020  |  Քրեական խրոնիկոնԱյս դեպքում շատ անորակ ձեւով է կատարվում քաղաքական պատվերը. իրավապաշտպանը՝ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի մասին
11:51 11/01/2020  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանն իր դեմ ցուցմունք տվող անձին ասել է՝ ուղղակի խղճում եմ. պաշտպան News.am
11:05 10/01/2020  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն հաստատեց «Փաստինֆո»-ի տեղեկությունները
09:30 10/01/2020  |  Քրեական խրոնիկոնՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
21:59 27/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի հայտարարությունը
19:40 26/12/2019  |  ԼՐԱՀՈՍՉեմ կարծում՝ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը քաղաքական առումով կարող են որևէ մեկին հակակշիռ լինել կամ անհանգստացնել. Ալեն Սիմոնյան
09:33 26/12/2019  |  ՄամուլՍերժ Սարգսյանի գործով դատախազը հրաժարվել է գործից և «ազատվել աշխատանքից». «Հրապարակ»
19:49 25/12/2019  |  Քրեական խրոնիկոնՍերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման դեմ բողոքը կքննի Մնացական Մարտիրոսյանը
10:15 25/12/2019  |  ՄամուլՀՀԿ գործադիր մարմնի նիստը շատ բուռն է անցել․ մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
09:50 20/12/2019  |  ՄամուլՍերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի «հարցաքննությունը» հետաձգվում է. «Հրապարակ»

Արխիվ

[]