ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը պարտավոր էր անդրադառնալ Սերժ Սարգսյանի մեղադրանքի օրինականության հարցին. Ամրամ Մակինյան 01/11/2020 16:10
Երեւանի ընդհանուր իրավասությանը խուսանավել է, ըստ էության, քննարկման առարկա դարձեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործառութային անձեռնմխելիության հարցը։ Դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, գտել է, որ այդ հարցի քննարկումը դատական վերահսկողության տիրույթից դուրս է՝ մերժելով նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի որոշման դեմ փաստաբանի ներկայացրած բողոքը։
Այս հարցի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հետ։
-Պարո՛ն Մակինյան, հայտնի դարձավ, որ Առաջին ատյանի դատարանը մերժել է Ձեր կողմից ներկայացրած բողոքը։ Ինչպես եք այն գնահատում
-Մեր ներկայացրած բողոքը մերժվել է։ Պատճառաբանություններն են վկայում, որ բողոքն, ըստ էության, չի քննարկվել։ Դատարանը մեր բողոքը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ՝ նշել է, որ բարձրացված հարցն այս փուլում՝ մինչդատական վարույթի վերահսկողության շրջանակներում դատարանի լիազորություններից դուրս է։ Մենք գտնում ենք, որ դատարանը պետք է քններ։ Մենք ոչ թե բարձրացրել ենք մեղադրանքի հիմնավորվածության հարց, այլ՝ մեղադրանքի օրինականության հարց։ Մենք մեղադրանքի հիմնավորվածության հարց ընդհանրապես չենք բարձրացրել, մինչդեռ դատարանը պատճառաբանել է, որ մեղադրանքի հիմնավորվածության հարց իրավունք չունի քննել։ Դատարանին մատնացույց ենք արել Սահմանադրության այն արգելքը, որ պարոն նախագահն օգտվում է քրեական հետապնդման անձեռնմխելիությունից։
Այսինքն՝ քանի դեռ այդ արգելքը վերացված չէ, քրեական հետապնդման անձեռնմխելիությունը հաղթահարված չէ, պարոն նախագահի նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող հարուցվել։ Այդ պայմաններում, դատարանը պարտավոր էր անդրադառնալ մեղադրանքի օրինականության հարցին։ ՍԴ-ն 2019թ.-ի ապրիլի 16-ին Վաչագան Ղազարյանի գործով նման իրավական դիրքորոշում է հայտնել, որ դատարանները պարտավոր են մեղադրանքի օրինականության հարցին անդրադառնալ՝ խափանման միջոց կալանքը քննելիս, բայց ՍԴ-ն տվյալ դեպքում ոչ միայն կալանքի ժամանակ է այդ հարցի քննման պարտականությունը դրել, այլ՝ քրեական հետապնդում սկսելուց, երբ սկսվում է քրեական հետապնդումը անձի նկատմամբ (կալանքն էլ է քրեական հետապնդման մի տարր)։ Երբ դատարանները բողոք են ստանում, պետք է անդրադառնան օրինականության հարցին։ Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանն ընդհանրապես բողոքի էության մեջ չի մտել, չի քննել այն։
Այդ պատճառով ենք մենք նշում, որ բողոքն, ըստ էության չի քննվել։ Ուղղակի անդրադարձ է արվել, թե ինչ պահանջ ենք ներկայացրել, մեկնաբանվել է Վճռաբեկ դատարանի՝ ավելի վաղ՝ Գինոսյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումներով, որ դատարանները մեղադրանքի հիմնավորվածության հարց չեն կարող քննել և բողոքը մերժել։ Գտնում ենք, որ դատական սխալ կա թույլ տված դատարանի կողմից և, մատնացույց անելով այդ սխալները, մենք Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել։
-Պարոն Մակինյան, արդյո՞ք որոշումն ինքնին չի նշանակում, որ դատարանները որոշակի կաշկանդվածություն ունեն և ինչ-որ տեղ խուսափում են այս հարցի քննարկումից։
-Դատարաններն ընդհանրապես այս պահին գտնվում են շատ մեծ ճնշման տակ։ Դա շատ ակնհայտ է և այնպես չէ, որ կրկին անգամ վերահաստատումն ավելի պատկերավոր կդարձնի այս հանգամանքը։ Ակնհայտ է, որ դատարանները գտնվում են գործադիրի ճնշման տակ և ակնհայտ է, որ պարոն Սարգսյանի գործով դատարանները կաշկանդված են որոշումներ կայացնելուց։ Առաջին ատյանի դատարանն ամեն դեպքում այդպիսի ձևակերպումներով և հեռու է պահել այս գործով որոշում կայացնելուց և փաստացի արդեն իսկ Վերաքննիչ դատարանը պետք է այս հարցի պատասխանը տա։
-Պարոն Մակինյան, արդյո՞ք դատարանի այս որոշումը չի նշանակում, որ դատարանն ինքնին ընդունում է, որ անձեռնմխելիության հաղթահարման հարցում խնդիր կա։
-Այնպես չէ, որ Առաջին ատյանի դատարանը պետք է ընդունի կամ չընդունի։ ՍԴ-ն ընդհանրապես անձեռնմխելիության հարցի հետ կապված ավելի ուշ է որոշում կայացրել՝ պարոն Քոչարյանի գործով և նշել, որ պետք է անձեռնմխելիության հարցի անդրադարձը, որպես այդպիսին, պետք է լուծվի և անցնի ընթացակարգերը։ ՍԴ-ն որոշման մեջ նշել է, որ ընդհանրապես այդ ընթացակարգերը ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չեն, այսինքն՝ եթե չկա ընթացակարգ, չի կարող հաղթահարվել։ Չկա այն մարմինը, որը պետք է ընթացակարգով քններ և որոշեր՝ հաղթահարված է, թե ոչ։ Օրինակ՝ դատավորների դեպքում կա այդ մարմինը՝ ԲԴԽ-ն է։ Գիտեք, որ, երբ համապատասխան միջնորդություն է ներկայացվում, ԲԴԽ-ն համապատասխան նիստում քննում և ընթացակարգով անցնում է, իսկ նախագահների դեպքում չկա այդ մարմինը։
-Այսինքն՝ գուցե խնդիր կա նո՞ր կառույցի ստեղծման։
-Եթե կառույցներ չկան ստեղծված, դա դեռ չի նշանակում, որ քննիչը պետք է իրեն իրավունք վերապահի կատարել գործառույթներ, որոնց համար լիազորված չէ Սահմանադրությամբ և օրենքներով։ Այստեղ արդեն քննիչի գործողությունները հակասում են Սահմանադրության 6-րդ հոդվածին, քանի որ պետական պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով։ Եթե չկա այդ մարմինը, չկա ընթացակարգերը և չկա, որովհետև ՍԴ-ն փաստել է այդ մասին, չի կարող քննիչն ինքնին իրեն գործառույթներ վերապահել, գործառույթներ, որոնց համար չունի լիազորություններ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
- 11/25/2024 13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները
- 11/25/2024 12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը