ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը գնում է կոռուպցիայի օրինականացման ճանապարհով. Հարություն Մեսրոբյան 01/10/2020 19:08 | Հարցազրույց
«Փաստինֆո»-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը։
-Պարոն Մեսրոբյան, պետական համակարգում աղմկահարույց պարգեւատրումները շարունակվում են։ Սա մի կողմից, մյուս կողմից կառավարության ղեկավարը հայտարարում է, որ այդ նույն պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը եւ այն բոլոր արդյունքները, որոնք արձանագրվել են, արձանագրվել են ի հեճուկս այդ դիմադրության։ Կառավարման տեսանկյունից հակասություն չկա՞։
-Նախ, այն, որ վարչապետը դժգոհում է պետական կառավարման համակարգից, հետեւանք է կադրային քաղաքականության նկատմամբ փնթի վերաբերմունքի։ Բնական է, երբ կադրային քաղաքականության նկատմամբ անլուրջ վերաբերմունք է, այն իմաստով, որ գործում է կամ քավոր-սանիկ-բարեկամ կամ «մեր մարդը» սկզբունքը, բնական է, որ համակարգի պրոֆեսիոնալիզմի մակարդակը միայն իջնելու է։ Սա բավական չէ, երկրորդ հարվածը՝ այսպես կոչված այդ չարաբաստիկ պարգեւատրումները։ Պարգեւատրման իմաստը, դա շատ լավ աշխատանքի դիմաց խրախուսումն է, բայց ոչ երբեք՝ պարգեւատրում տալ, որպեսզի չինովնիկը լավ աշխատի և կաշառք չվերցնի։ Եթե առաջին կետը, այն է՝ փնթի վերաբերմունքը կադրային քաղաքականության նկատմամբ բերում է նրան, որ պետական կառավարման համակարգում հավաքվում են անհաջող կադրեր, որքան ուզում ես գումար տուր նրանց, միեւնույնն է, որակը դրանից չի բարձրանա։ Հետեւաբար, ստացվում է, որ իշխանությունը գնում է կոռուպցիայի օրինականացման ճանապարհով։ Կոռուպցիան այն է, երբ ինչ-որ բանի դիմաց դու ոչ ուղիղ ճանապարհով ստանում ես գումար եւ ինչ-որ գործ ես անում, բայց պարգեւատրումը հակառակ իմաստը պետք է ունենա՝ դու արել ես ինչ-որ բան, որից հետո գնահատվում է քո արածը: Իսկ նման պարգեւատրումների դեպքում ստացվում է, որ մարդը արդյունք չի տալիս, բայց նրան պարգեւատրում են։ Դա երեւաց պարգեւատրումների առաջին աղմուկի շրջանում՝ 2018 թվականի վերջերին, երբ Երեւանի քաղաքապետարանը պարգեւատրել էր քաղաքապետարանի վերնախավին, այն դեպքում, երբ քաղաքապետարանի նոր կազմն ընդամենը 2 ամիս էր ձեւավորվել, այսինքն, որեւէ արդյունք չկար, բայց կար պարգեւատրում։ Դա մի մեծ ական դրեց աշխատանքի արդյունքների գնահատման դիմաց հայտնի մոտեցման տակ և, փաստորեն, հանդիսացավ կոռուպցիայի օրինականացման ձեւ։ Եվ այդ ականը պայթում է այսօր:
-Ի՞նչ է ստացվում, իշխանությունը, որը եկավ հենց կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով, ի՞նքն է նույն ճանապարհը բռնել, պարզապես այլ մեխանիզմո՞վ։
-Ես նոր իշխանությունների գաղափարը հասկանում եմ` պետական պաշտոնյան պետք է հավուր պատշաճի վարձատրվի, որովհետեւ դա պատասխանատու գործ է, բայց դա պետք է տրվի բարձր աշխատավարձի տեսքով, իսկ շատ լավ արդյունքի դիմաց նաեւ պարգեւատրումների տեսքով: Բայց քանի որ առաջին սխալն արվեց եւ կադրային քաղաքականությունը փնթի իրականացվեց, մասնագետների «կլասն» իջավ եւ իրենք ընկան իրենց երկու քայլանոց ծուղակի մեջ՝ սկզբից հավաքագրեցին պրոֆեսիոնալիզմի իմաստով ոչ արժանի մարդկանց, հետո փորձեցին նրանց շահագրգռել պարգեւատրումներով՝ դեռ արդյունք չապահոված։ Եղավ ճիշտ հակառակ պրոցեսը՝ այն, ինչ պետք է խրախուսեր պետական համակարգի լավ աշխատանքը, բերեց պետական համակարգի աշխատանքի վատթարացման։
-Իսկ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե համակարգը դիմադրում է, ո՞ւմ է ուղղված Ձեր կարծիքով։
-Ես այդքան էլ համաձայն չեմ, որ դիմադրում է։ Մարդը, եթե պրոֆեսիոնալ չէ, եթե չի համապատասխանում բարոյականության նվազագույն չափանիշներին, եթե սա է իր մաքսիմալ շեմն ու արդյունքը, ինչքան ուզում ես փող տուր, միեւնույնն է, խնդիրը չի լուծվելու։ Ինքնաթիռի ու օդաչուի օրինակը ես միշտ բերում եմ, պատկերացրեք՝ օդաչուն պրոֆեսիոնալ չէ, Դուք իրեն պարգեւատրելով կսարքե՞ք լավ օդաչու։ Մարդը, եթե ունակ չէ, ինչ իրեն հանձնարարես՝ տապալելու է, իսկ երբ տապալում է, հեշտ է ենթադրել, թե նա քեզ ընդդիմանում է։
-Հարցի մյուս կողմին անդրադառնանք, իսկ հայտնի՞ է , թե ինչին են դիմադրում այդ մարդիկ, որոնք պետական համակարգում են։ 2018 թվականի իրադարձություններից արդեն շուրջ երկու տարի է անցել, գիտե՞նք որն էր հեղափոխության օրակարգը, որոնք են բարեփոխումները, որ դիմադրության են հանդիպում։
-Որո՞նք են հեղափոխության բուն թիրախները եւ ռազմավարությունը։ Այն, ինչ ես միշտ ասում եմ, պետք է կրկնեմ՝ 1991 թվականից Հայաստանում չկա պետության զարգացման ռազմավարական ծրագիր, գոյություն չունի։ Ես դա հրապարակային հայտարարել եմ բոլոր նախորդ իշխանությունների ժամանակ, հիմա էլ եմ հայտարարում՝ երբ չկա ռազմավարություն, ցանկացած գործողություն բացասական է լինելու։ Միշել Մոնտենն ասում էր՝ նավին, որը ոչ մի տեղ չի գնում, բոլոր քամիները խանգարում են։
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/08/2025 08:07 Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:04 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:01 Մեքենաների կրճատման տակ են ընկել ՊՆ շարքային աշխատակիցները. ահազանգ. «Ժողովուրդ»
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:04 Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/07/2025 12:53 Հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է՝ պայմանավորված Թուրքիայում իրանական բեռնատարների համար ստեղծված վառելիքային ճգնաժամով. իրանագետ
- 01/07/2025 11:58 Երեկ ադրբեջանական կողմը մի փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայով. Գեղամյան
- 01/07/2025 11:44 Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում. Տիգրան Աբրահամյան
- 01/07/2025 11:32 Ինչո՞ւ չպիտի կարողանանք վճարել կանխիկով. ինչո՞ւ տրանսպորտից օգտվելու համար պիտի խառը խուճուճ քվեստեր անցնենք.Կարեն Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/07/2025 22:59 Էջմիածնում բախվել են «BMW X6»-ը, «Ford»-ը և մեկ այլ «BMW». կա 5 վիրավոր
- 01/07/2025 22:24 Ավտովթար՝ Աշտարակի խճուղում․ մեքենան դուրս գալով երթևեկելի գոտուց բախվել է ավտոտնակի
- 01/07/2025 20:31 Բյուրեղավանում «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
- 01/07/2025 19:11 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Հրազդան քաղաքում հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը