Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Դիտարկումներ՝ ՍԴ դատավորի լիազորությունների կասեցման ընթացակարգի վերաբերյալ 01/10/2020   19:54  |  Վերլուծություններ

Հետագա հնարավոր վտանգավոր զարգացումները կանխարգելելու համար, հրատապ եմ համարում մանրամասն անդրադառնալ այն հարցին, թե ինչու «պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում» խափանման միջոցը որևէ պարագայում չի կարող կիրառելի լինել Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ։ Ասելիքիս բուն էությունն ամբողջապես հասկանալի կլինի մեր հասարակության իրավաբանական համայնքի համար: Սակայն իրավաբանական այս ակներև իրողությունը կփորձեմ ձևակերպել նաև երկու կարճ պարբերությամբ՝ իրավաբան չհանդիսացող անձանց համար պարզ, հասկանալի լինելու համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հանրային ծառայության մեջ գտնվող մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու հնարավորություն, որի վերաբերյալ որոշում կարող է կայացնել դատախազը կամ քննիչը:

Սահմանադրական դատարանի նախագահին ներկայացված մեղադրանքի և նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի համատեքստում ուշագրավ նշանակություն է ձեռք բերում Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների կասեցման ընթացակարգերի պատշաճ վերլուծությունը, քանի որ ՍԴ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման իրավական մեխանիզմների ոչ գրագետ կիրառումը կարող է վտանգել սահմանադրական արդարադատության մեխանիզմի գոյությունը և դրանով իսկ՝ Սահմանադրության գերակայությունն ընդհանրապես։

Եվ այսպես:

1. Ելնելով պետական մարմինների համակարգում Սահմանադրական դատարանի ունեցած առանձնահատուկ դերից, Սահմանադրությունը և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը ՍԴ դատավորների համար սահմանում են պաշտոնավարման այնպիսի երաշխիքներ, որոնք ՍԴ դատավորներին հնարավորություն կտան անկաշկանդ և առանց խոչընդոտների իրականացնելու Սահմանադրության 167-րդ հոդվածով իրենց վերապահված առաքելությունը։ Այդ նպատակով Սահմանադրությունը սպառիչ կերպով սահմանել է այն դեպքերը, թե երբ են ՍԴ դատավորների լիազորությունները դադարում կամ դադարեցվում (164-րդ հոդված, մաս 8 և 9)։ Սահմանադրական դրույթները նյութական և դատավարական իրավունքի տեսանկյունից կոնկրետացված են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում, որը, միաժամանակ սպառիչ կերպով սահմանել է ՍԴ դատավորի լիազորությունները կասեցնելու դեպքերը։ Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով (Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մաս), որը սահմանադրական օրենք է (Սահմանադրության 103-րդ 2-րդ մաս) և գերակա է մնացած նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ (Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի)։

2․ Այսպիսով, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը նախատեսում է, որ ՍԴ դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև դատաքննության ավարտը միայն հետևյալ երկու տեսակ գործերով դիմումները քննության ընդունելու պահից․

1) ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերով («Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մաս)․

2) իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ գործերով («Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 84-րդ հոդվածի 3-րդ մաս)։
Կասեցման վերը նշված երկու հիմքերն էլ վերաբերում են որպես դատավոր պաշտոնավարմանը և այնպիսի իրավիճակների, որոնց համար որպես հետևանք նախատեսված է դատավորի լիազորությունների դադարեցում։ Այլ կերպ ասած, կասեցումը պայմանավորվում է բացառապես ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հնարավոր իրավական հետևանքով։

3․ Այն հանգամանքը, որ 2015 թ․ Սահմանադրությունը դատավորին վերապահել է միայն գործառութային անձեռնմխելիություն, չի նշանակում, որ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս իր լիազորությունների հետ չկապված այլ ենթադրյալ հանցագործությունների համար ՍԴ դատավորին մեկուսացնել իր պաշտոնեական պարտականությունները կատարելուց։ Այդ է պատճառը, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ ցանկացած հանցագործություն կատարելու պարագայում ՍԴ դատավորի լիազորությունները դադարում են միայն մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքերով դադարեցնելու պարագայում։ Ընդ որում, այս երկու դեպքերը վերաբերում են ինչպես դատավորի կողմից իր լիազորությունների կատարման հետ կապված, այնպես էլ «սովորական» հանցագործություններին։ Սահմանադրությունը դրանով ելնում է դատավորի անմեղության կանխավարկածից, և փաստում, որ ցանկացած հանցանքի մեջ կասկածի դեպքում, նույնիսկ, եթե այն ծանրագույն հանցագործություն է, դատավորի լիազորությունները դադարում են միայն նրա մեղավորությունը հաստատվելու պահից։
Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

4․ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին օրենքի վերը նշված հոդվածների համադրումից բխում է, որ բացառությամբ ՍԴ օրենքով նախատեսված ՍԴ դատավորի լիազորությունների կասեցման երկու դեպքերի (83-րդ և 84-րդ հոդվածների 3-րդ մասեր), ՍԴ դատավորի կողմից ենթադրյալ, այսպես կոչված «սովորական» հանցանք կատարելու պարագայում, նրա նկատմամբ քրեական վարույթը պետք է իրականացվի այնպես, որպեսզի ՍԴ դատավորը լիարժեք հնարավորություն ունենա իրականացնելու իր լիազորությունները ամբողջ ծավալով (այդ թվում՝ մասնակցելու ՍԴ նիստերին և որոշումներ կայացնելու ողջ գործընթացին)։ Ուստի, ենթադրյալ հանցագործություն կատարած լինելու պարագայում ՍԴ դատավորի նկատմամբ կարող են կիրառվել խափանման միայն այնպիսի միջոցներ, որոնք կապված չեն նրան ազատությունից զրկելու հետ և չեն խոչընդոտում նրա՝ որպես դատավոր, լիազորությունների կատարմանը։

5․ Նման մոտեցումը բնորոշ է Սահմանադրական դատարանին, քանի որ ի տարբերություն մյուս դատարանների, Սահմանադրական դատարանի պարագայում դատավորների փոխարինումն այլ դատավորներով անհնար է։ Հակառակ պարագայում, ՍԴ դատավորին ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց կիրառելու դեպքում հնարավոր կլինի գործնականում անորոշ ժամանակով կաթվածահար անել Սահմանադրական դատարանը՝ մինչև ՍԴ դատավորի մեղքի հաստատումը կամ նրա արդարացումը օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

6․ Միջազգային պրակտիկային նույնպես բնորոշ չեն քրեական հետապնդման առկայության պարագայում ՍԴ դատավորի լիազորությունների «ավտոմատ կասեցման» կառուցակարգեր։ Սովորաբար կասեցումը պայմանավորվում է կամ սահմանադրական դատարանի կողմից դատավորին քրեական հետապնդման ենթարկելու համաձայնություն տալով (Մոլդովա (1) , Լատվիա (2) , Հունգարիա (3), Լիտվա (4), Վրաստան (5) ) կամ կասեցման որոշումը թողնվում է սահմանադրական դատարանի հայեցողությանը (Գերմանիա (6), Բելգիա (7)

7․ Ավելորդ չէ հիշեցնել, որ դեռևս 2019 թ․ օգոստոսի 9-ին արդարադատության նախարարության կողմից հրապարակված օրենքների նախագծերի փաթեթում (հասանելի է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ https://www.e-draft.am/projects/1852/about հղումով) ընդգրկված «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված էր մի դրույթ, որը հնարավորություն կտար կասեցնելու ՍԴ դատավորի լիազորությունները ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական վարույթ հարուցվելու կամ նրան ազատությունից զրկելու պարագայում` մինչև քրեական գործով վարույթի ավարտը: Դրանով արդարադատության նախարարությունը լռելյայն ընդունում էր, որ գործող օրենսդրական կարգավորումների պարագայում Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ հնարավոր չէ կիրառել ազատությունից զրկման հետ կապված խափանման միջոց, քանի դեռ նման համաձայնություն Սահմանադրական դատարանը չի տվել:

Հետագայում նախարարությունը այդ դրույթը չի զետեղել նախագծի վերջնական տարբերակում` ըստ էության հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը և ՍԴ անկախության երաշխիքների գործուն համակարգի առկայության անհրաժեշտությունը:

 

Դավիթ Հարությունյան
Արդարադատության նախկին նախարար

 

1. Տես Law N° 317-XIII on the Constitutional Court (մատչելի է հետևյալ հղումով` http://www.constcourt.md/public/files/file/Actele%20Curtii/acte_en/Law_on_CC_EN.pdf,  այցելվել է 20.08.2019թ.), հոդված 16, մաս 4։

2. Տես Constitutional Court Law (մատչելի է հետևյալ հղումով` http://www.satv.tiesa.gov.lv/en/2016/02/04/constitutional-court-law/  այցելվել է 20.08.2019թ.), հոդված 9, մաս 1 և հոդված 35:

3. Տես Act on the CC, (մատչելի է հետևյալ հղումով` https://hunconcourt.hu/act-on-the-cc/ ), հոդված 14, մաս 3 և հոդված 50 մաս 2, կետ «da»:

4. Տես The law on the constitutional court of the Republic of Lithuania, (մատչելի է հետևյալ հղումով` https://www.lrkt.lt/en/about-the-court/legal-information/the-law-on-the-constitutional-court/193 , հոդված 10, մաս 1:

5. Տես Organic law of Georgia on Constitutional court of Georgia (մատչելի է հետևյալ հղումով` https://www.constcourt.ge/en/court/legislation/law.page , այցելվել է 20.08.2019թ.), հոդված 15, մաս 1, 2

6. Տես Act on the Federal Constitutional Court, (մատչելի է հետևյալ հղումով` http://www.bundesverfassungsgericht.de/SharedDocs/Downloads/EN/Gesetze/BVerfGG.pdf?__blob=publicationFile&v=1 ), հոդված 105, մաս 2, կետ 5։

7. Տես Special act of 6th January 1989 on the Constitutional court, (մատչելի է հետևյալ հղումով` https://www.const-court.be/en/common/home.html, ), հոդված 49:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:53 27/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱկնհայտորեն խախտված է անձեռնմխելիության ինստիտուտը. Դավիթ Հարությունյան
10:33 27/12/2019  |  ԼՐԱՀՈՍՆպատակը ՍԴ այլ անդամների վրա ճնշում գործադրելն է՝ անպարկեշտ առաջարկն ընդունելու համար. Դավիթ Հարությունյան
15:55 13/12/2019  |  ԼՐԱՀՈՍԲադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները. Դավիթ Հարությունյան
18:47 11/12/2019  |  ՎերլուծություններՈրոշ դիտարկումներ՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ
20:14 28/10/2019  |  Դատական ռեպորտաժներՍպանված կուրսանտի անկողնու մոտ հայտնաբերված արյան նմուշները համընկնում են Հայկազ Բարսեղյանի ԴՆԹ նմուշի հետ
09:23 03/10/2019  |  ՄամուլԴավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը մեկնել են Ստրասբուրգ. «Հրապարակ»
14:50 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍՎեթթինգի նախադրյալներ Հայաստանում չկան. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)
11:07 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրորեն սխալ է խոսել դատավորների ու անդամների տարբերությունների մասին. միջազգային փորձագետ
11:02 29/06/2019  |  ՄամուլԴավիթ Հարությունյանի կադրը՝ արդարադատության փոխնախարա՞ր. «Հրապարակ»
12:11 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե Վահե Գրիգորյանը այդ ուղղությամբ քայլեր անի՝ կհայտնվի քրեական տիրույթում. Դավիթ Հարությունյան NEWS.am

Արխիվ

[]