Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության միջազգային փորձի կիրառման ու հնարավոր հայեցակարգային մոտեցումների շուրջ հանրային քննարկման վերաբերյալ 01/10/2020   18:15  |  ԼՐԱՀՈՍ

2019 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունելով ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) ընդունումը, նշեց, որ դա ամբողջովին համապատասխանում է միջազգային փորձին և այդ ոլորտում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ ՀԸԳՄ) նախատեսված երկկողմ հանձնառություններին։

Ռազմավարության մշակումն ընթացել է քաղաքացիական հասարակության հետ կառավարության ակտիվ համագործակցության պայմաններում։ Այդ համագործակցության շրջանակներում իր ակտիվ դերակատարումն է ունեցել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) և հատկապես՝ Կոալիցիայի քարտուղարությունն համակարգող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (այսուհետ՝ ԻՀԱ)։ ԻՀԱ-ի և Կոալիցիայի անդամ ՔՀԿ-ները Ռազմավարության ընդունման նպատակով դրա մշակման գործընթացում իրականացրել են մեծածավալ աշխատանքներ։ Մասնավորապես, ԵՄ կողմից ֆինանսավորված «Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է տարբեր ինստիտուտների և գործիքակազմերի հաջողված և ձախողված միջազգային փորձը, հայաստանյան համատեքստը և դրանց հիման վրա ներկայացվել են Հայաստանում անցումային արդարադատության և դրա գործիքների ներդրման փաստարկված առաջարկություններ։

Կոալիցիան, որի ապագայի տեսլականն  է ձգտել երջանիկ, ներդաշնակ և կոռուպցիայից զերծ հասարակության կառուցմանը, կամք և հետևողականություն դրսևորեց, որպեսզի երկրում, օր առաջ ստեղծվի և սկսի գործել անցումային արդարադատության համակարգը՝ իր ողջ գործիքակազմով։ Այդ նպատակին հետամուտ լինելով.

2018 թվականի նոյեմբերի 28-ին Կոալիցիան՝ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ անցկացրեց քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողով՝ «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով․

2019 թ. հունվարին Կոալիցիայի կազմում ստեղծվեց «Հայաստանում անցումային արդարադատության հարցերով ժամանակավոր հանձնախումբ», ինչի գործունեության հիմնական նպատակներից է՝ անցումային արդարադատության շրջանակներում փաստահավաք աշխատանքների կազմակերպումը։

2019 թվականի փետրվարի 21-ին հրապարակվեց ԻՀԱ-ի ր կողմից մշակած «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում՝ միջագային փորձի լույսի ներքո» զեկույցը (այսուհետ՝ Զեկույց), որի հիմնական նպատակն էր՝ ներկայացնել անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում, առկա միջազգային փորձը՝ տարբեր երկրներում հաջողված և ձախողված օրինակներով հանդերձ, կիրառված գործիքները, մեխանիզմները և ինստիտուտները, ինչպես նաև համեմատական-վերլուծական մեթոդով վեր հանելու Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը․

2019 թվականի մայիսի 24-ին Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ Կոալիցիայի քարտուղարության համակարգող,  ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը հանդես եկավ որպես հիմնական զեկուցող քաղաքացիական հասարակությունից, իսկ Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը, կառավարման խորհրդի  անդամ Մովսես Արիստակեսյանը և Կոալիցիայի այլ փորձագետներ հանդես եկան անցումային արդարադատության տարբեր մեխանիզմների կիրառման վերաբերյալ ելույթներով․

2019 թվականի հոկտեմբերի 10-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց Ռազմավարությունը, որում մասամբ տեղ գտան Զեկույցում ըստ կիրառման ժամանակահատվածի, ըստ կիրառման գործերի շրջանակի և ըստ կիրառման մեխանիզմների ներկայացված ՀՀ-ում անցումային արդարադատության հնարավոր ներդրմանն ուղղված առաջարկությունները: Մասնավորապես՝ ներկայացված առաջարկություններից քրեական արդարադատության բաժնում տեղ գտավ Կոռուպցիոն հանցագործություններ քննող մասնագիտացված դատարանի ստեղծման, իսկ ճշմարտության որոնման գործընթացի բաժնում՝ Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող առաջարկությունները:

Նախքան Ռազմավարության հաստատումը, Կառավարության ծրագրի դրույթներին և ԵՄ-Հայաստան ՀԸԳՄ-ով ամրագրված հանձնառություններին համահունչ ՀՀ կառավարության քաղաքական հայտարարությունները, որոնք վերաբերում էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ կառուցողական միջավայրում երկխոսություն ծավալելուն և համագործակցելուն, վստահություն էին ներշնչում առ այն, որ Կառավարությունը շարունակելու է սերտորեն համագործակցել Ռազմավարության մշակման գործընթացում ակտիվ ներգրավված ՔՀԿ-ների, այդ թվում նաև Կոալիցիայի հետ, որին անդամակցում են շուրջ 71 ՔՀԿ-ներ։

Այդուհանդերձ, ինչպես ցույց տվեցին զարգացումները, այդ բարձր քաղաքական հայտարարությունները ոչ միայն կյանքի չեն կոչվում, այլև, Ռազմավարության իրականացման սկզբնական փուլից սկսած նկատվում է դրա մշակման հիմնական դերակատարների հետ փաստարկված համագործակցության ձևաչափի չպահպանում մի շարք  կարևորագույն գործընթացներում։ Այդ քաղաքականությունը դրսևորվել է հետևյալ գործողություններում.

Ռազմավարության ընդունված տարբերակում այդպես էլ չեն իրացվել միջազգային փորձի հաշվառմամբ Կոալիցիայի մի խումբ առաջարկություններ, որոնք վերաբերում էին ինչպես Հայաստանում անցումային արդարադատության համակարգի բոլոր 4 մեխանիզմների լիարժեք գործարկմանը, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կառույցների ձևավորմանն ու, ի սկզբանե, դրանց ինստիտուցիոնալ  անկախության երաշխավորմանը:

2019 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված «Դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության շրջանակում Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության միջազգային փորձի կիրառման ու հնարավոր հայեցակարգային մոտեցումների շուրջ» հանրային քննարկմանը չեն հրավիրվել Կոալիցիայի և ԻՀԱ-ի ներկայացուցիչները։ Հիշյալ հանրային քննարկման մասին արդարադատության նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշված էր, թե դրան մասնակցել են ՔՀԿ-ների ներկայացուցիչներ։ Սակայն մեր դիտարկումը ցույց տվեց, որ այդ քննարկմանը մասնակցած ՔՀԿ-ների ներկայացուցիչների մեծ մասը երբևէ չեն մասնակցել Ռազմավարության մշակմանը, դրա կատարելագործման աշխատանքներին և հայտնի չեն ՔՀԿ-ների համայնքին իրենց իրավական գիտելիքներով և/կամ գործունեությամբ։

Վերոհիշյալը թույլ է տալիս Կոալիցիային եզրակացնելու, որ ՀՀ քաղաքական իշխանություններն իրենց գործողություններով սեպ են խրում երկրում հակակոռուպցիոն քաղաքականության ու անցումային արդարադատության իրականացման ճարտարապետության մեջ լուրջ ներդրում ունեցող մասնագիտացված ՔՀԿ-ների հետ համագործակցության մեջ, փոխարենը` որպես կառուցողական երկխոսության շղարշ են օգտագործում հիմնականում քաղաքական իշխանություններին հավատարիմ և քաղաքականացված ՔՀԿ-ների ներկայացուցիչներին։

Ելնելով վերոգրյալից՝ Կոալիցիան կոչ է անում քաղաքական իշխանություններին․

Վերահաստատելով իրենց հանձնառությունները թավշյա հեղափոխության արժեքների իրականացման գործում, համագործակցել դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և անցումային արդարադատության իրականացման գործում մեծ ներդրում ունեցած ՔՀԿ-ների հետ՝ ձևավորելով  երկրում անցումային արդարադատության իրականացման մեկ միասնական օրակարգ.

Հրատապ ձեռնամուխ լինել Հայաստանում անցումային արդարադատության հայեցակարգի մշակմանը և դրա հիման վրա գործողությունների ծրագրի մշակմանն ու իրականացմանը, որն իր մեջ կներառի անհրաժեշտ, իրատեսական և փաստարկված միջոցառումներ՝ անցումային արդարադատության իրականացման բոլոր չորս մեխանիզմներով՝ քրեական արդարադատության իրականացում, ճշմարտության որոնման գործընթաց, փոխհատուցման ծրագրեր, համակարգային բարեփոխումներ:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ, Արփինե Հակոբյան,

Իրավաբանների հայկական ասոցիացիա, Կարեն Զադոյան,

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, Արկադի Սահակյան,

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ, Մովսես Արիստակեսյան,

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա, Գևորգ Գրիգորյան,

«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ, Սոնա Հարությունյան,

«Թուխմանուկ իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ, Մարիամ Չախոյան,

Հայաստանի համայնքների միություն, Էմին Երիցյան,

Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամ, Հայկ Մարգարյան

 

Հայտարարությունը ընդունվել է 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:07 09/11/2019  |  ՄամուլԱպրիլյանի օրերին զինվորները նորմալ բժշկական սպասարկում չեն ստացել․ ինչ է պատմել նախկին բժիշկը. «Ժողովուրդ»
12:34 18/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների այցը Լիտվայի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին
09:30 14/06/2018  |  ՄամուլՆաիրա Զոհրաբյանը՝ հակակոռուպցիոն հանձնաժողովի՝ համաձայնեցված թեկնածու. «Ժամանակ»
19:08 08/12/2017  |  ԼՐԱՀՈՍՔՀԿ ներկայացուցիչներին հանձնվեցին Հայաստանի ամերիկյան համալսարանի ավարտական հավաստագրեր
09:28 24/07/2017  |  ԼՐԱՀՈՍԹեւան Պողոսյանն ընտրվել է Հայաստանի ՔՀԿ‐ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ
13:33 28/11/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԺամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ եզրակացությունը՝ գալիք երկուշաբթի
18:54 12/06/2012  |  Ընտրական իրավունքՍԴ-ն անփոփոխ թողեց թիվ 9 ԸԸՀ-ի որոշումը
17:25 12/06/2012  |  Ընտրական իրավունքՍԴ-ն քննության առավ Լևոն Զուրաբյանի դիմումի հիման վրա գործը
18:10 11/06/2012  |  Ընտրական իրավունքՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը ՍԴ-ում վիճարկում է թ.9 ԸԸՀ որոշումը
18:37 04/06/2012  |  Ընտրական իրավունքԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 37 ընտրատարածքում պատգամավորի նախկին թեկնածուն վիճարկում է ԸԸՀ որոշումը

Արխիվ

[]