Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

ՀՀ գազամատակարարման համակարգում ճգնաժամը շարունակվում է. կառավարությունը փորձում է ժամանակ շահել 01/10/2020   15:30  |  Տնտեսություն

ՀՀ գազամատակարարման համակարգը մեր տնտեսության կարևոր օղակներից մեկն է։ Այս համակարգի ֆինանսական կայունությունը և արդյունավետությունը մեր առաջնահերթությունը պետք է դառնա։

2019 թվականի հունվարի 8-ին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) ստորագրել են լրացուցիչ պայմանագիր` Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման վերաբերյալ: Համաձայն համաձայնագրի՝ 2020 թվականի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կմնա 2019 թվականի մակարդակում (https://armenia-am.gazprom.com/press/news/2020/01/1573/?fbclid=IwAR3rF1eLt-P3GxZOo2IMcKt_6JZ0W69e0-V7ryHpMdW3SV2WoxmGGw1mVSw):

Հիշեցնեմ, որ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի սահմանին բնական գազի գինը բարձրացավ 15 ԱՄՆ դոլարով կամ 10 տոկոսով: Ներկայումս 1000 խմ գազը սահմանին արժե 165 ԱՄՆ դոլար: Հայաստանի սպառողների համար բնական գազի գործող սակագները (http://psrc.am/images/News/2016/Jur/Gas_sakagin.pdf) հաշվարկվել էր 150 ԱՄՆ դոլարի հաշվով: Բացի այդ, գործող սակագնի հաշվարկում էական նշանակություն է ունեցել այն, որ 2017 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իր շահույթի հաշվին նվազեցրել է բնական գազի սակագինը, ինչի հաշվին արտոնյալ սակագներ է սահմանել սոցիալապես անապահով ընտանիքների և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար՝ նպատակ ունենալով կանխել վերջին տարիներին բնական գազի ընդհանուր սպառման անկումը, ստեղծել նպաստավոր պայմաններ բնական գազի շուկայի կայունացման և սպառման ծավալների աճի համար, ինչպես նաև խրախուսել գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնումը:

2019 թվականի ապրիլի 11-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը վերահաստատեց կառավարության մոտեցումը, ըստ որի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր խնայողությունների հաշվին չի բարձրացնի բնական գազի սակագինը: Արդեն ապրիլի 12-ին ընկերությունը հայտարարեց, որ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաև խնայողությունների հարցը: Օրակարգում է նաև հաստիքացուցակների վերանայման հարցը: Միանշանակ է, որ ընկերության պատասխանում հստակությունը բացակայում է: Ի հեճուկս կատարված պաշտոնական հայտարարություններին՝ 2019 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն հաստիքացուցակի զանգվածային կրճատում չի կատարել, չի նվազեցրել բնական գազի սակագնի հաշվարկում ներառված 5,37 տոկոս կորուստի մեծությունը, լայնամասշաբ ներդրումային նախագծեր չի իրականացրել և այլն, ինչը կձևավորեր խնայողություններ, որոնք թույլ կտային փոխհատուցել 1000 խմ հաշվով 15 ԱՄՆ դոլարի բարձրացումը, որի արդյունքում՝ 2019 թվականի ընթացքում գազամատակարարման համակարգում արդեն ձևավորվել է մոտ 30 մլն ԱՄՆ դոլարի պարտք գումարած տույժեր: Պարտքի կուտակման մասին համառորեն լռում են թե ՀՀ կառավարությունը և թե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:

ՀՀ գազամատակարարման համակարգը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի․ «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2018 թվականի ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ի թվականի դրությամբ ընկերության կուտակված վնասը կազմել է 88,5 մլրդ ՀՀ դրամ (https://armenia-am.gazprom.com/d/textpage/58/88/sum-2018-arm.pdf), որը նախորդ տարվա համեմատ պակասել է 14,9 մլրդ ՀՀ դրամով կամ 14,5 տոկոսով: Ընկերության կուտակած վնասի նվազումը տեղի է ունեցել ի հաշիվ 26,3 մլրդ ՀՀ դրամի չափով բաժնետոմսերի թողարկման, ոչ թե սեփական շահույթի։ Հատկանշական է, որ 2018 թվականին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ճանաչել է եկամուտ առևտրային կրեդիտորական պարտքերի ներումից՝ 27,9 մլրդ ՀՀ դրամի չափով (համեմատության համար՝ 2017 թվականին ընդամենը 3 մլն ՀՀ դրամ է), այսինքն՝ ընդհանուր առմամբ ընկերությունը մեկ տարուց ավելի է չի վճարել իր կողմից ձեռք բերված ապրանքների և ծառայությունների որոշ մասի համար․ սա ևս մեկ փաստ է ընկերության ֆինանսական վիճակի մասին։ 2019 թվականի ֆինանսական տվյալները դեռ չեն հրապարակվել: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ 2019 թվականի ընթացքում ընկերությունը կշարունակի պաշտոնապես վնասով գործել:

Ընկերության հնարավոր խնայողությունների աղբյուրների մասով նշեմ, որ բնական գազի սակագնի հաշվարկում ներառված են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատավարձի գծով ծախսերը՝ տարեկան մոտ 16 մլրդ ՀՀ դրամ: Հատկանշական է, որ առ այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ ՀՀ ՀԾԿՀ) կամ կառավարության կողմից ընդունված որևէ նորմատիվ ակտ գոյություն չունի, որը կսահմաներ գազամատակարարման համակարգում աշխատողների թվաքանակի հաշվարկման մեթոդաբանությունը (հիմնական, սպասարկող և օժանդակ), այսինքն, թե որքան աշխատող պետք է սպասարկի մեր գազամատակարարման համակարգը: Այնուամենայնիվ, ՀՀ ՀԾԿՀ-ն գործող բնական գազի սակագնի հաշվարկում ներառել է մոտ 5800 աշխատակիցների, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 230 000 ՀՀ դրամ: Սովորաբար, ՀՀ ՀԾԿՀ-ն միջին ամսական աշխատավարձի մեծությունը որոշելիս հաշվի է առնում միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, հանրային ծառայությունների կարգավորվող այլ ոլորտներում (մասնավորապես՝ էլետրաէներգետիկական համակարգում) ընդունված մեծությունները և դրանց վերանայման պարբերականությունն ու աճը: Ինչևէ, 2019 թվականի ընթացքում ընկերությունում զանգվածային աշխատատեղերի կրճատում տեղի չի ունեցել, հետևաբար՝ խնայողություններ էլ չեն գոյացել։

Կարծում եմ՝ տեղին է մեկ անգամ ևս անրադառնալ 2011-2013 թվականների ընթացքում գազամատակարարման համակարգում կուտակված պարտքին, որը մարվեց ի հաշվի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պետական 20 տոկոս բաժնետոմսերի օտարման։ Եվ այսպես՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը 14.05.2013թ. N 01/23.16/6490-13 գրությամբ (ուղղված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ պրն. Ռ.Նազարյանին, իսկ գրության պատճեն՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ պրն. Վ. Հարությունյանին) հայտնում էր, որ ՀՀ կառավարությունը առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից վերանայման ժամանակ հանրապետություն ներկրվող բնական գազի՝ պայմանագրով նախատեսված 270 ԱՄՆ դոլար/հազար խ.մ. ձեռքբերման գնի փոխարեն հաշվարկներում հիմք ընդունել 30 տոկոսով ցածր գնով, այսինքն՝ 189 ԱՄՆ դոլար/հազար խ.մ.-ի համար: Վարչապետը տեղեկացրել էր նաև, որ նշված տարբերությունը կփոխհատուցվի ՀՀ կառավարության կողմից, որի մեխանիզմները քննարկվում են ՌԴ կառավարության և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հետ: Սրան համապատասխան գաղտնի կնքվել էր Փոխհատուցման համաձայնագիր ՀՀ կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև «ՀՀ կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին տրամադրվող փոխհատուցման մասին», ըստ որի՝ գազամատակարարման համակարգում երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության նպատակով կողմերը համաձայնության են եկել հետևյալում` հայկական կողմը ապահովում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի շրջանակներում «Գազպրոմ» ՓԲԸ-ից ստացված միջոցների հաշվին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սահմանի վրա ձեռքբերված բնական գազի փաստացի գնի փոխհատուցումը՝ 2012 հունվարի 1-ից մինչև 2013 թվականը ընկած ժամանակահատվածում մատակարարվող բնական գազի համար:

Ակնհայտ է, որ նման իրավիճակ ունենք ներկայումս, քանի որ 2019 թվականի ընթացքում ՀՀ կառավարությունն ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակայնորեն հաստատել են, որ դիմել են կամ կոչ են արել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որպեսզի վերջինս մինչև բնական գազի գնի շուրջ վերջնական բանակցությունների ավարտը ձեռնպահ մնա բնական գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնել վերոհիշյալ հանձնաժողով: Կարծում եմ՝ այս իրավիճակում ՀՀ կառավարությունը ոչ միայն բանավոր, նաև պարտքի մարման գրավոր երաշխիքներ է տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։

Միաժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ հայ սպառողների համար բնական գազի սակագինը չի վերանայվի մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը, ինչն, ըստ էության, հարցի լուծում չէ, քանի որ ձմռան ամիսներին հայ սպառողները կշարունակեն չհիմնավորված ցածր գնով սպառել բնական գազ՝ զուգահեռաբար վատթարացնելով գազամատակարարման համակարգի ֆինանսական վիճակը։ Բացի այդ, ներդրողի տեսանկյունից անհրաժեշտ է ունենալ նվազագույնը մեկ տարվա կանխատեսելի էներգակիրների գներ, որը թույլ կտա կազմել, պլանավորել իր տարեկան բյուջեն։ Այս իրավիճակը լրացուցիչ անորոշություն է ստեղծում ներդրումների համար, հատկապես՝ էներգատար ճյուղերի դեպքում (օրինակ՝ ցեմենտի, ալյումինի, սննդի արդյունաբերությունները և այլն), որտեղ ինքնարժեքի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագները։

ՀՀ գազամատակարարման համակարգում առկա է նաև մեկ այլ մտահոգիչ երևույթ․ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստան հազ․ խ․մ․ հաշվով բնական գազը ներկրվում է 15 ԱՄՆ դոլարով կամ 10 տոկոսով ավելի թանկ, սակայն վերջնական սպառման սակագնի փոփոխություն տեղի չի ունեցել։ Միևնույն ժամանակ, հարկային օրենսդրության համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարտավորված է ներկրվող թանկացած բնական գազի համար վճարել ավելի շատ ավելացված արժեքի հարկ (այսուհետ՝ ԱԱՀ), այն դեպքում, երբ իրացումից ստացվող ԱԱՀ-ն մնում է նույնը։ Կոպիտ հաշվարկով՝ մեկ տարվա ընթացքում ընկերությունը սահմանի վրա պետք է լրացուցիչ 6 մլն ԱՄՆ դոլարից ավել ԱԱՀ և տույժեր վճարի ((15*20%)/1000* 2 մլրդ խ․մ․)։ Արդյունքում՝ 2019 թվականի հունվարի 1-ից սկսածը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կկուտակի միլիրդավոր դրամների հասնող ԱԱՀ ապառք (չմուծված հարկեր) և տույժեր։ Նման իրավիճակ գրանցվել է նաև 2011-2013 թվականների ընթացքում, երբ գազամատակարարման համակարգը հանրությունից գաղտնի պարտքեր էր կուտակում։

Մի կողմ թողնելով գործող իշխանությունների խոստումները էլեկտրաէներգիայի, բնական գազի սակագների իջեցման մասին և խնդիրը դիտարկենք մասնագիտական տեսանկյունից, տրամաբանական հարց է ծագում՝ ինչպե՞ս պետք է մարել կուտակվող պարտքերը։

Կարճաժամկետ հնարավոր լուծումները կարող են լինել՝

1․ բնական գազի սակագնի վերանայումը, ինչը կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի և ջրի սակագների փոփոխության,

2․ պետական բյուջեի հաշվին ուղղակի սուբսիդավորումը,

3․ սահմանի վրա բնական գազի գնի իջեցումը և այլն։

Երկարաժամկետ հնարավոր լուծումները կարող են լինել՝

1․ բնական գազի սակագնի հաշվարկի մեթոդաբանության վերանայումը,

2․ գազամատակարարման համակարգում փոխադրման և բաշխման ժամանակ կորուստների մեթոդաբանության վերանայումը և նոր հաշվարկի կատարումը,

3․ գազամատակարարման համակարգում կապիտալ ներդրումների ծրագրերի մշակումը և իրականացումը,

4․ գազամատակարարման համակարգում գործող ընկերությունների գնումների գործընթացի արդյունավետության բարձրացումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը,

5․ գազամատակարարման համակարգում աշխատողների թվաքանակի որոշման մեթոդաբանության սահմանումը,

6․ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթների հստակեցումը և լրացուցիչ վերահսկողական մեխանիզմների տրամադրումը,

7․ ներտնային գազասպասարկման վճարների վերացումը և այլն։

Ամփոփելով՝ մեկ անգամ ևս հիշեցնում եմ, որ սահմանի վրա բնական գազի 15 ԱՄՆ դոլարի բարձրացման արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կուտակում է պարտքեր ոչ միայն ռուսական ընկերության, այլև ՀՀ պետական բյուջեի նկատմամբ: Այս պարագայում ժամանակ շահելու քաղաքականությունն իմաստ չունի, քանի որ այս պարտքերը՝ իր տույժերով ուշ թե շուտ, ուղղակի կամ անուղղակի եղանակով վճարելու է հայ սպառողը՝ գազամատակարարման համակարգը ճգնաժամից հանելու համար: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բակի խանութ կամ կրպակ չէ, որի ֆինանսական վիճակի կտրուկ վատթարացումը չազդի մեր տնտեսության վրա։ Մենք ունենք այս ճգնաժամից դուրս գալու լուծումներ, իսկ դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամքի և մասնագիտական ներուժի համադրում։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:58 08/01/2020  |  Վերլուծություններ«Հեղափոխական ընտրյալները»՝ բարձրաստիճանները եռապատկեցին իրենց վարձատրությունը
17:17 19/12/2019  |  Վերլուծություններ«ԿԵՑՑԵ՛ մեր արդար» կառավարությունը՝ «լուծեց» բազմազավակների խնդիրը
10:37 04/12/2019  |  ՎերլուծություններԺողովրդագրություն` խոստումներ և իրական փաստեր
17:13 02/12/2019  |  ՎերլուծություններՎարչապետի «100 փաստերում» ներառման առաջարկ (Մաս 2)
11:32 29/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆախարարը, տեղակալն ու աշխատակազմի քարտուղարը նորից կպարգևատրվե՞ն ակնհայտ ձախողման համար
11:16 15/11/2019  |  ՎերլուծություններԶբաղվածության ոլորտ. ձախողումներին ավելանում են կոռուպցիոն ռիսկերը
15:06 04/11/2019  |  ԼՐԱՀՈՍՍոցիալական աշխատողը պետք է դառնա սոցիալական պետության հենասյունը
14:53 10/10/2019  |  ՏնտեսությունԳործազուրկների թիվը նվազում է արտագաղթի հետևանքով
12:57 09/10/2019  |  ՎերլուծություններԱշխատանքային օրենսգիրքը բարելավելու փոխարեն՝ ավելացնում են նոր խնդիրներ
22:14 02/10/2019  |  ՄեկնաբանությունՍոցիալական խոստումները համարժեք չեն նաև 2020 թվականի բյուջեին

Արխիվ

[]