ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փանոսյանին կալանավորելու որևէ հիմք չկար. Փաստաբան 01/09/2020 11:45 | ԼՐԱՀՈՍ
Նորայր Փանոսյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը իրավական առումով փաստարկված չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի պաշտպանական թիմի անդամ Հովսեփ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Փանոսյանին առաջադրված մեղադրանքի լրացման հանգամանքը բավարար հիմք չի կարող հանդիսանալ կալանավորման համար։
«Այս պարագայում դատավորը պետք է քններ հիմքերն ու պայմանները։ Մեր կարծիքով հիմքերը և պայմանները, որպես այդպիսին, չկային։ Փոփոխված մեղադրանքը ևս բավարար չէր, որովհետև այն ոչինչ չէր տալիս »,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Փանոսյանին ազատ արձակելու պահից առ այսօր որևէ քրեադատավարական հիմք չկար նրան կալանավորելու համար։ Փաստաբանն ընդգծեց, որ պատրաստվում են դիմել Վերաքննիչ քրեական դատարան։ Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 6-ին կայացրած որոշմամբ՝ ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին կալանքից։ Փաստաբան Հովսեփ Սարգսյանի խոսքով՝ մեղմ է ասված, որ դատարանը վերացրել էր Փանոսյանին կալանավորելու մասին որոշումը.
«Երբ առաջին կալանավորման ժամանակ առաջին ատյանի դատարանը խափանման միջոց կալանավորումը թույլատրելի համարեց, մենք բողոքարկեցինք վերաքննության կարգով և Վերաքննիչ քրեական դատարանը հիմնավոր կասկածի և հիմքերի բացակայության առումով բավարարեց բողոքը։ Բացի այդ՝ Նորայր Փանոսյանին ձերբակալելու մասին որոշումը ևս ոչ իրավաչափ ճանաչեց՝ նշելով, որ հիմնավոր կասկածի հիմքերը և ձերբակալման հիմքերը եղել են ոչ իրավաչափ և օրինաչափ»։
Պաշտպանը նշեց, որ փաստաբանները միշտ էլ դատարանից ակնկալում են թափանցիկ արդարադատություն, այսինքն՝ իրավական առումով իրավական ակտերի կայացում և այդ ակնկալիքով էլ պատրաստվում են այս անգամ ևս բողոքարկել Նորայր Փանոսյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը։ Դիտարկմանը, որ Նորայր Փանոսյանի փաստաբաններից Տիգրան Աթանեսյանը հայտարարել էր, որ Նորայր Փանոսյանին փորձում են դատել միայն այն պատճառով, որ նա Հրայր Թովմասյանի սանիկն է և արդյո՞ք դա չի կարող ազդեցություն ունենալ նաև հետագա գործընթացների և դատարանի որոշման վրա, փաստաբանն ասաց, որ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև Հրայր Թովմասյանը, իսկ Նորայր Փանոսյանը նրա սանիկն է. «Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»։ Հարցին, թե արդյո՞ք պաշտպանական խումբը պատրաստվում է դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն ներկայացնել, քանի որ դատավորը հանդիսանում է Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի դեմ սույն գործով ցուցմունք տալու դիմաց կալանքից ազատված Տարոն Թովմասյանի մտերիմ ընկերը, փաստաբանն ասաց, որ այդ հիմքով դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն չեն ներկայացրել, քանի որ այս պահին այդ տեղեկատվությունը հաստատող փաստական տվյալներ չկան, սակայն ունենալու դեպքում կներկայացնեն, եթե դրա կարիքը լինի.«Պետք է փաստեր ունենալ ձեռքի տակ։ Նման լրատվություն տարածվել էր և մենք ծանոթ ենք այդ տեղեկատվությանը»։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ