ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չունենք մեծ լավատեսություն, որ իրավապահ մարմիններն այսօր ունակ են օբյեկտիվ լինել. Ռուբեն Մելիքյան 01/09/2020 20:44 | ԼՐԱՀՈՍ
«Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը պետական մարմիններից արձագանք չի ակնկալում Արցախում 2019թ. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ»-ին և «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին կառավարության կողմից համապատասխանաբար 16 միլիոն 200 հազար և 17 միլիոն 480 հազար ՀՀ դրամ տրամադրելու վերաբերյալ ՀԿ-ի տարածած հայտարարության առնչությամբ:
«Մենք այն կարծիքին ենք, որ առաջին հերթին կարեւոր է այս հարցերը բարձրացնելը եւ հանրայնացնելը։ Մենք չունենք մեծ լավատեսություն այն տեսանկյունից, որ իրավապահ մարմիններն այսօր ունակ են բազմակողմանի, լրիվ եւ ամենակարեւորը՝ օբյեկտիվ վերաբերվել նմանաբնույթ հարցին։ Այդ հարցերը պետք է ներկայացվեն ու հանրայնացվեն՝ գուցե ավելի հարմար ժամանակներում կարող ենք ավելի մեծ ակնկալիքներ ունենալ, որ իսկապես, այս հարցը քննարկման առարկա դառնա»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
Նա շեշտեց՝ իրենք ոչ թե հայտարարել, այլ փորձել են փաստերով ցույց տալ, որ դրսեւորվել է ընտրողական վերաբերմունքը ։
Հիշեցնենք, «Իրավական ուղի» ՀԿ-ն պաշտոնապես ցանկություն էր հայտնել Արցախի Հանրապետությունում առաջիկայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին հանդես գալ դիտորդական առաքելությամբ՝ ակնկալելով բյուջետային աջակցություն նույն պայմաններում, ինչ վերը նշված երկու կազմակերպությունները, սակայն մերժվել էր՝ հիմնավորումով, թե ՀԿ-ն հիմնադրվել է 2019թ-ին եւ չի համապատասխանում որոշման ընդունման հիմք հանդիսացած վերոնշյալ կազմակերպությունների պարագայում չափորոշիչներից առնվազն հիմնականի, այն է՝ չունի դիտորդական առաքելության կազմակերպման փորձ կամ առնվազն չի ներկայացրել վերոնշյալ չափորոշիչներին համապատասխանության համար համապատասխան հիմնավորումներ։
ՄԻեւնույն ժամանակ «Իրավական ուղի» ՀԿ—ն ներկայացրել էր փաստեր , որ նշված երկու կազմակերպությունների «ընտրության համար մրցույթ չի անցկացվել», իսկ Կառավարության կողմից մեզ ներկայացված չափորոշիչները «որևէ իրավական ակտով սահմանված չեն», ուստի հանրության ու շահագրգիռ կազմակերպությունների համար հասանելի չեն եղել։ «Ծանրակշիռ հիմքեր կան ենթադրելու, որ այդ երկու կազմակերպություններն ընտրվել են՝ հաշվի առնելով դրանց նկատմամբ իշխող քաղաքական ուժի ունեցած ազդեցությունը եւ հատուկ վերաբերմունքը»,-հայտարարության մեջ նշել էր նշել էր «Իրավական ուղի» ՀԿ -ն։
« Դա թողել ենք հանրության դատին, քրեաիրավական գնահատական տալու հանգամանքը նույնպես։ Դա մեր մոտեցումն է, որ որպեսզի մեր հանրությունը կարողանա ներկայացված փաստերի հիման վրա անկախ դատողություններ անել »,-ընդգծեց Ռուբեն Մելիքյանը ՝ շեշտելով , որ «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համար առաջնային նշանակություն ունի բուն խնդիրը ՝ Արցախի Հանրապետությունում վստահելի դիտորդական առաքելության ապահովումը։
Ռուբեն Մելիքյանը շեշտեց իրենց հայտարարության վերջին հատվածի կարեւորությունը, որտեղ վերահաստատվում է վճռականությունը՝ այդ առաքելությունն իրականացնել. «Դա կարող է լինել առանձին, այլ կազմակերպությունների հետ համագործակցության ձեւով, բայց սա մեզ համար ունի առաջնային կարեւորություն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ