ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր դատաիրավական համակարգը քաղաքական իշխանության կոնկրետ , ուղղակի բացասական ազդեցության ներքո է գտնվում. փաստաբան 01/09/2020 18:14 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի որոշումից հետո, որը բավարարել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարել է, որ Հայաստանի այսօր ուղղակի ոչնչացված է եւ շատ ավելի տխուր վիճակում է քան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք։
Փաստաբանն ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Նորայր Փանոսյանին փորձում են դատել զուտ այն պատճառով, որ նա Հրայր Թովմասյանի սանիկն է։
Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը, հիշեցնենք, լրացվել էր՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։
Հաշվի առնելով վերջին 1.5 տարվա ընթացքում աղմկահարույց ու քաղաքականացված քրեական գործերի առատությունը «Փաստինֆո»-ն զրուցել է տարբեր փաստաբանների հետ՝ փորձելով պարզել, ինչպիսին է քրեական դատավարության որակը, մասնավորապես, քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի պարագայում։
Փաստաբան Գեղամ Հակոբյանի խոսքով, դատական համակարգում այսօր ունենք այսպես ասած, անձով պայմանավորված իրավիճակ։ Եվ դրական օրինակներ կան, եւ՝ բացասական։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբանը կարծիք հայտնեց, որ որքան դատավորն անխոցելի է, նրա կայացրած դատական ակտերն էլ համապատասխանաբար պակաս խնդրահարույց են լինում։ «Հիմնականում վերջին շրջանում նշանակված դատավորները՝ կապ չունի, թե որ իշխանության օրոք են նշանակվել, հիմնականում նորմալ դատական ակտեր են կայացնում, իսկ դատավորները, որոնք թե նախկինում են դուր գալու խնդիր ունեցել եւ հիմա էլ են կախվածության մեջ, որովհետեւ մտածելու խնդիր ունեն։ Իհարկե, կան նաեւ հին դատավորներ, որոնք համարձակ ու օբյեկտիվ են»,-ասաց փաստաբանը ։
Անդրադառնալով աղմկահարույց եւ քաղաքականացված քրեական գործերին ու դրանցով պայմանավորված քրեական դատավարության որակին, փաստաբանն ասաց. «Նույն գործերով էլ անհատական մոտեցումը դրսեւորվում է դատավորի անձով, գործող դատավորների համար, որոնց մենք նկատի ունենք, հավատացեք, կարեւոր չէ՝ քաղաքական թեմա կա, թե ոչ, նրանք օբյեկտիվ իրավաբանություն են անում՝ անկախ քաղաքական իրավիճակից ու օրվա քաղաքական իշխանության մոտեցումներից։ Բոլորս գիտենք դատավորների, որոնց համար կապ չունի ՝ քաղաքական խնդիր է, թե ոչ, մեղադրյալն ով է՝, օբյեկտիվ դատական ակտեր են կայացվում»։
Դատավորների անձով պայմանավորված իրավիճակին զուգահեռ Գեղամ Հակոբյանը խնդրահարույց է համար այն մթնոլորտը, որն այսօր առկա է երկրում։«Բնականաբար, այդ ընդհանուր մթնոլորտն ինքն իրենով ճնշում է նշանակում, բայց կրկին՝ նայած, թե որ դատավորը կենթարկվի այդ ճնշմանը»։
Ըստ փաստաբանի, ճնշումը դատական իշխանության վրա գալիս է թե իշխանության մյուս ճյուղերից, թե հանրային կարծիքի միջոցով, որը ձեւավորվում է տարբեր հայտարարությունների ու գնահատականների հիման վրա։ «Հանրային կարծիքը չպետք է գերակշռի դատական իշխանության նկատմամբ, ճնշման գործիք չպետք է հանդիսանա, որովհետեւ դա կդառնա նախնադարյան կարգերի դատարան, եթե դատարանը հասարակական կարծիքով պխետք է առաջնորդվի, որովհետեւ դատավորի գործունեության իմաստը հենց այն է, որ նա պետք է անկախ լինի թե քաղաքական հայացքներից, թե հասարակական ճնշումից եւ կարծիքից։ Անկախ այդ կարծիքներից, դատավորը պետք է իրականացնի օբյեկտիվ արդարադատություն»,-շեշտեց Գեղամ Հակոբյանը։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը եւս նշում է՝ ունենք շատ լավ դատավորներ, որոնք կայացնում են օբյեկտիվ դատական ակտեր եւ ունենք վատ դատավորներ, որոնց գործողությունները առավել քան կանխատեսելի են եւ անկախ փաստական հիմքերից, ենթադրելի է, թե ինչպիսի դատական ակտ է կայացվելու։
«Այսինքն, կան դատավորներ, որոնք ունեն մեղադրական ուղղվածություն, չգիտեմ՝ հաճոյանում են իշխանություններին, թե վախենում են իշխանություններից, բայց կայացնում են այնպիսի ակտեր, որոնք անհիմն են»,-ասաց փաստաբան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սրանով պայմանավորված, դժվար է ընդհանուր գնահատական տալ դատաիրավական համակարգին։
Ինչ վերաբերում է քաղաքական աստառ ունեցող քրեական գործերին, ըստ փաստաբանն ասաց. «Ես հանգում եմ այն եզրակացությանը, որ այսօր դատաիրավական համակարգը քաղաքական իշխանության կոնկրետ , ուղղակի բացասական ազդեցության ներքո է գտնվում։ Հնչեղ գործերով կայացված ակտերը այդ բացասական ազդեցության հետեւանքն են՝ անկախ նրանից, թե ես ինչպիսի վերաբերմունք ունեմ այդ գործերի նկատմամբ, փաստը ակնհայտ է»։
Ըստ փաստաբանի, քաղաքական հայտարարությունները, որոնք այսօր արվում են, եթե ոչ ուղղակի, ապա այդուհանդերձ, անուղղակի ճնշում են դատական համակարգի վրա։ «Ցանկացած դատավոր դա կարող է ընկալել իր անձի մասով եւ ընդհանուր գործի մասով»,-եզրափակեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նշենք, որ ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ , փաստաբան Արա Ղազարյանը կարծիք էր հայտնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում քրեական դատավարության ոլորտում նահանջ է արձանագրվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից