Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Փանոսյանին կալանավորելու որևէ հիմք չկար. Փաստաբան 01/09/2020   11:45  |  ԼՐԱՀՈՍ

Նորայր Փանոսյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը իրավական առումով փաստարկված չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի պաշտպանական թիմի անդամ Հովսեփ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Փանոսյանին առաջադրված մեղադրանքի լրացման հանգամանքը բավարար հիմք չի կարող հանդիսանալ կալանավորման համար։

«Այս պարագայում դատավորը պետք է քններ հիմքերն ու պայմանները։ Մեր կարծիքով հիմքերը և պայմանները, որպես այդպիսին, չկային։ Փոփոխված մեղադրանքը ևս բավարար չէր, որովհետև այն ոչինչ չէր տալիս »,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Փանոսյանին ազատ արձակելու պահից առ այսօր որևէ քրեադատավարական հիմք չկար նրան կալանավորելու համար։ Փաստաբանն ընդգծեց, որ պատրաստվում են դիմել Վերաքննիչ քրեական դատարան։ Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 6-ին կայացրած որոշմամբ՝ ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին կալանքից։ Փաստաբան Հովսեփ Սարգսյանի խոսքով՝ մեղմ է ասված, որ դատարանը վերացրել էր Փանոսյանին կալանավորելու մասին որոշումը.

«Երբ առաջին կալանավորման ժամանակ առաջին ատյանի դատարանը խափանման միջոց կալանավորումը թույլատրելի համարեց, մենք բողոքարկեցինք վերաքննության կարգով և Վերաքննիչ քրեական դատարանը հիմնավոր կասկածի և հիմքերի բացակայության առումով բավարարեց բողոքը։ Բացի այդ՝ Նորայր Փանոսյանին ձերբակալելու մասին որոշումը ևս ոչ իրավաչափ ճանաչեց՝ նշելով, որ հիմնավոր կասկածի հիմքերը և ձերբակալման հիմքերը եղել են ոչ իրավաչափ և օրինաչափ»։

Պաշտպանը նշեց, որ փաստաբանները միշտ էլ դատարանից ակնկալում են թափանցիկ արդարադատություն, այսինքն՝ իրավական առումով իրավական ակտերի կայացում և այդ ակնկալիքով էլ պատրաստվում են այս անգամ ևս բողոքարկել Նորայր Փանոսյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը։ Դիտարկմանը, որ Նորայր Փանոսյանի փաստաբաններից Տիգրան Աթանեսյանը հայտարարել էր, որ Նորայր Փանոսյանին փորձում են դատել միայն այն պատճառով, որ նա Հրայր Թովմասյանի սանիկն է և արդյո՞ք դա չի կարող ազդեցություն ունենալ նաև հետագա գործընթացների և դատարանի որոշման վրա, փաստաբանն ասաց, որ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև Հրայր Թովմասյանը, իսկ Նորայր Փանոսյանը նրա սանիկն է. «Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»։ Հարցին, թե արդյո՞ք պաշտպանական խումբը պատրաստվում է դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն ներկայացնել, քանի որ դատավորը հանդիսանում է Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի դեմ սույն գործով ցուցմունք տալու դիմաց կալանքից ազատված Տարոն Թովմասյանի մտերիմ ընկերը, փաստաբանն ասաց, որ այդ հիմքով դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն չեն ներկայացրել, քանի որ այս պահին այդ տեղեկատվությունը հաստատող փաստական տվյալներ չկան, սակայն ունենալու դեպքում կներկայացնեն, եթե դրա կարիքը լինի.«Պետք է փաստեր ունենալ ձեռքի տակ։ Նման լրատվություն տարածվել էր և մենք ծանոթ ենք այդ տեղեկատվությանը»։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:02 09/01/2020  |  Դատական ռեպորտաժներՀրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը կկալանավորվի
14:25 08/01/2020  |  ԼՐԱՀՈՍՆորայր Փանոսյանին փորձում են դատել Հրայր Թովմասյանի վրա ազդեցություն ունենալու համար.փաստաբան
13:14 08/01/2020  |  Դատական ռեպորտաժներՀրայր Թովմասյանի սանիկի խափանման միջոցի հարցը կորոշվի հունվարի 9-ին (տեսանյութ)
11:46 08/01/2020  |  Դատական ռեպորտաժներԴատարանում քննարկվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորելու միջնորդությունը. ՈՒՂԻՂ
19:31 28/12/2019  |  Քրեական խրոնիկոնՀրայր Թովմասյանի սանիկը Նոր Տարին տանը կդիմավորի
18:11 27/12/2019  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Աթանեսյանը դատարանում կբարձրացնի Նորայր Փանոսյանի դեմ ցուցմունք տված անձի եւ գործը քննող դատավորի մտերմության հարցը
16:29 27/12/2019  |  ԼՐԱՀՈՍ95 տոկոսով վստահ ենք, որ Նորայր Փանոսյանին կկալանավորեն . Տիգրան Աթանեսյան
16:52 26/12/2019  |  Քրեական խրոնիկոնՀրայր Թովմասյանի սանիկին նոր մեղադրանք է առաջադրվել
14:35 06/11/2019  |  Քրեական խրոնիկոնՀրայր Թովմասյանի սանիկին վերաքննիչ դատարանն ազատել է կալանքից. բացակայում է հիմնավոր կասկածը
13:31 22/10/2019  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Ծառուկյանի համար անընդունելի է Հրայր Թովմասյանի դստրերի՝ ԱԱԾ բացատրության հրավիրվելը

Արխիվ

[]