ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազության պարզաբանումը՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կալանավոր Կարեն Ծաղիկյանի մահվան կապակցությամբ 01/09/2020 18:23 | ԼՐԱՀՈՍ
Դատախազությունը պարզաբանում է տարածել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կալանավորված անձ Կարեն Ծաղիկյանի մահվան դեպքի կապակցությամբ:
Պարզաբանման մեջ ասվում է.
«ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Կարեն Ծաղիկյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառվել է՝ սկսած 2018թ. մարտի 15-ից:
2018թ. դեկտեմբերի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ այդ պահից սկսած՝ մեղադրյալի (ամբաստանյալի) նկատմամբ խափանման միջոցի լուծման հարցը գտնվել է վարույթն իրականացնող մարմնի՝ դատարանի իրավասության շրջանակներում:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կալանքի հետ հիվանդությունների անհամատեղելիության հիմքով Կ. Ծաղիկյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել: Նման միջնորդություն ներկայացվել է դատական քննության շրջանակներում: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է 2019թ. դեկտեմբերի 20-ին:
Համաձայն եզրակացության` Կ.Ծաղիկյանի մոտ առկա են եղել մի քանի հիվանդություններ, որոնցից միայն «OD /աջ աչք/- բարձր աստիճանի բարդացած կարճատեսությունը, միոպիկ խորիոռետինոպաթիա, գլաուկոմայի կասկած, ֆակոսկլերոզ, բլեֆարիտ: OS /ձախ աչք/ ակնագնդի սուբատրոֆիա: Տեսողության սրությունը Vis OD մ.շ.դ.մ. /մատների շարժումը դեմքի մոտ/ ck sph – 10.25=0.01 PO3 (նշմարում է միայն կարմիր լույսը): Vis OS=0 /զրո/, ՆԱՃ /ներակնային ճնշում/ OD 25-26 մմ/ս. ս.՝ ըստ Մակլակովի» ախտորոշումն է համապատասխանում ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ ընդգրկված «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների» հավելված 2-շարքին:
Ըստ եզրակացության՝ «Կ.Ծաղիկյանի նկատմամբ արգելանքի տակ գտնվելու պայմաններում պատշաճ բժշկական օգնության տրամադրման հարցի պարզաբանումը չի մտնում սույն փորձաքննության իրավասության մեջ, այն ենթակա է պարզաբանման միջգերատեսչական հանձնաժողովի կազմով փորձաքննության միջոցով»:
Այսինքն՝ կալանքի հետ հիվանդությունների համատեղելիության կամ անհամատեղելիության հարցը կարող էր որոշվել միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության արդյունքների ստացման հիման վրա:
Հարկ է ընդգծել, որ չնայած հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունն ստացվել է դեկտեմբերի 20-ին, սակայն գործով հաջորդ դատական նիստը նշանակված է եղել 2020թ. հունվարի 15-ին, այսինքն մինչ այդ հնարավորություն չի եղել քննարկելու ինչպես այդ եզրակացությունը, այնպես էլ դրանով պայմանավորված՝ Կ. Ծաղիկյանի խափանման միջոցի հարցը:
2020թ. հունվարի 7-ին, ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Կ. Ծաղիկյանը մահացել է, ըստ նախնական տվյալների, լրիվ այլ հիվանդության՝ «քրոնիկական երիկամային անբավարարություն, պոլիօրգանական անբավարարության» պատճառով։ Այսինքն, զուտ նախնական տեղեկատվությամբ՝ մահվան պատճառ հանդիսացած եւ փորձաքննության եզրակացությամբ նշված հիվանդությունները նույնը չեն: Այլ կերպ ասած՝ փորձաքննությամբ արձանագրված հիվանդությունն ու Կարեն Ծաղիկյանի մահը, ըստ նախնական տվյալների, առերեւույթ պատճառական կապի մեջ չեն:
Միաժամանակ, Կ. Ծաղիկյանի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որի շրջանակներում լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ կպարզվեն ինչպես Կ. Ծաղիկյանի մահվան հանգամանքները, այնպես էլ նրա ախտորոշման ճշտությունը, ցուցաբերված բժշկական օգնության պատշաճությունը, իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հնարավոր հանգամանքները»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ