ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական բնույթն ու ազգային անվտանգության շահը պետք է հավասարակշռվեն. Իրավապաշտպանը՝ «Դիանա Հարությունյան» կեղծ օգտատիրոջ գործի մասին 01/08/2020 19:03 | ԼՐԱՀՈՍ
Քրեական իրավունքը չի կարող մոտավոր կիրառվել. ի տարբերություն իրավունքի մյուս ճյուղերի այն մեկնաբանման շատ ավելի խիստ կանոններ է ենթադրում՝ հաշվի առնելով անձի համար դրա ծանր հետեւանքները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ՝ անդրադառնալով «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջի կեղծ օգտատիրոջը առաջադրված մեղադրանքին։
Հիշեցնենք, «Փաստինֆո»-ն ԱԱԾ լրատվական ծառայությունից տեղեկացել էր «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջի կեղծ օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով և 254-րդ հոդվածի 1-ին մասով՝ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը։
Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածին անդրադառնալով, Ռուբեն Մելիքյանը շեշտեց՝ այստեղ շատ կարեւոր է դիտավորությունը. «Արդյո՞ք անձը ունեցել է դիտավորություն, որպեսզի հայերիս նկատմամբ ազգային թշնամանք հրահրվի, օրինակ Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Առաջադրված մեղադրանքը նշանակում է, որ մեր իրավապահ մարմինները գտնում են, որ այդ դիտավորությունը առկա է եղել»։
Ինչ վերաբերում է 254-րդ հոդվածին, այն, ըստ իրավապաշտպանի, որեւէ կապ չունի ԱԱԾ –ի հրապարակած տեսանյութում ներկայացված փաստերի հետ։ «Ամենայն հավանականությամբ դա նշանակում է, որ այստեղ այլ փաստերի մասին է խոսքը։ Չեմ կարծում, որ դրանք կապված են այն հանգամանքների հետ, որոնք տեսանյութում ներկայացված են։ Ես չեմ տեսնում անգամ տեսական հնարավորություն՝ ներկայացված հանգամանքների շրջանակներում արարքը որակելու, հետեւաբար այստեղ մենք կարող ենք գործ ունենալ այլ փաստերի հետ, որոնք այս պահին հրապարակայնացված չեն»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում կեղծ տեղեկատվություն էր հրապարակվել, որ, իբր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Հունվարի 5-ին, ԱԱԾ-ն հայտարարեց, որ պարզել են «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման էր ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։ Ըստ ԱԱԾ-ի տեսանյութի՝ ձերբակալվածն ասել է, որ ունի ընդդիմադիր հայացքներ, իբր, անարդար է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը։
Իրավապաշտպանը միեւնույն ժամանակ շեշտում է՝ չպետք է մոռանալ, որ ԱԱԾ տեսանյութը հստակ ընդգծված քաղաքական բովանդակություն ուներ եւ իրենից ներկայացնում էր իշխող քաղաքական ուժի քաղաքական ընդդմադիրների դեմ ուղղված տեքստ, որը Ռուբեն Մելիքյանի խոսքով, շատ վառ ձեւով ինքնությունը չբացահայտված անձը, որն արդեն մեղադրյալ է, հրապարակայնացրեց՝ ձայնը փոխված եւ դեմքը քողարկված հանգամանքներում։
«Կարեւոր էր նաեւ այն հանգամանքը, որ փաստաբանի մասին խոսք չէր գնում ։ Ինչպես նշել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ այս հանգամանքները հաշվի առնելով, հանրությունը կարող է ավելի մեծ կասկածանքով վերաբերվել ներկայացված փաստերին, քան այլ իրավիճակում, եթե օրինակ քաղաքական որեւէ տեքստ չլիներ եւ հարցը բացառապես գտնվեր ԱԱԾ տիրույթում»։
Ինչ վերբերում է վերը նշված գաղտնիությանը եւ հանգամանքին, որ հանրությանը հայտնի չէ մեղադրյալի ինքնությունը, իրավապաշտպանն ասաց՝ այստեղ 2 մրցակցող արժեքների հետ գործ ունենք։
«Առաջինը վերաբերում է ազգային անվտանգության ոլորտին, որը միջազգային փաստաթղթերով,մարդու իրավունքներին վերաբերող միջազգային ստանդարտներով պետությունը ավելի մեծ հայեցողության շրջանակ է տրամադրում՝ տեղեկատվությունը չհրապարակայնացնելու հարցում, մյուս կողմից, գործ ունենք իրավիճակի հետ, երբ ոչ միայն տեսանյութը, այլեւ երկրի վարչապետի կողմից դրան նախորդող եւ հաջորդող գրառումները ունեին քաղաքական բովանդակություն, իսկ քաղաքական բովանդակության պարագայում ցանկացած քրեական հետապնդման դեպքում հակառակը՝ հասարակությունը իրավունք ունի մի բան էլ ավելին տեղեկացված լինել եւ ես այն կարծիքին եմ, որ այստեղ այս երկու արժեքները պետք է հավասարակշռվեն եւ այս հարցը մենք դիտենք սովորական դեպքի հանգամանքով։ Այլ կերպ ասած՝ քաղաքական բնույթը հակակշռում է ազգային անվտանգության շահին»,-շեշտեց Ռուբեն Մելիքյանը։
Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով, իրավապաշտպանը պատահական չի համարում կարծիքները, որոնք առհասարակ կասկածի տակ դրեցին տվյալ անձի գոյությունն ընդհանրապես եւ հարց առաջացավ, թե արդյո՞ք այդ անձը նույն անձն է եղել, որը այդ ֆեյք օգտահաշիվը կառավարել է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից