ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե ԱՄՆ-ն չարձագանքի և այլ երկրների կողմից սադրանքներ չլինեն՝ Իրանը հնարավոր է համարի, որ վրեժն արդեն լուծված է. իրանագետ 01/08/2020 13:25 | ԼՐԱՀՈՍ
Իրանի իսլամական հանրապետությունն իսկապես հարվածներ է հասցրել ԱՄՆ-ին, սակայն դրանք այնպիսիք են, որ թույլատրելիության շրջանակներում են, ուստի կարող ենք հույս ունենալ, որ ԱՄՆ-ն չի շարունակի պրոցեսը, քանի որ այս հարվածը Իրանին պետք էր, այսպես ասած, դեմքը պահելու համար։ Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը։
Հիշեցնենք, որ Իրանը Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային հարվածներ է հասցրել մոտ 10 բալային հրթիռներով։ Հրթիռներն արձակվել են Իրանի տարածքից, հարվածները հասցվել են Ալ-Ասադ և Էրբիլ ռազմաբազաների վրա, որտեղ տեղակայված են եղել ԲԲՍ ԱՄՆ և կոալիցիայի անձնակազմը։Նախնական տվյալներով ամերիկյան կողմն ունի 80 զոհ։
«Հրթիռակոծումից հետո եղավ արձագանք թե՛ Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարի և թե՛ ԱՄՆ նախագահ Դոնալթ Թրամփի կողմից։ Իրանի իսլամական հանրապետության ԱԳՆ Զարիֆը հայտարարեց, որ իրենք արժանի հակահարված տվեցին, իսկ ԱՄՆ նախագահը նշեց, որ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա և վաղը ուղերձով հանդես կգա։ Այսինքն հասկանում ենք, որ Իրանն իսկապես հարվածներ է հասցրել, սակայն դրանք այնպիսիք են, որ թույլատրելիության շրջանակներում են»,-ասաց իրանագետը։
Նրա խոսքով, Իրանի ԱԳՆ-ի խոսքերից կարելի է ենթադրել, որ եթե ԱՄՆ-ն որևէ արձագանք չցուցաբերի և այլ երկրներ էլ չփորձեն սադրել, այսքանով Իրանը կհամարի, որ իր վրեժն արդեն լուծված է։
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն էլ կարծում է, որ իրադարձությունների զարգացումը կախված է ԱՄՆ-ի կրած վնասներից։
«ԱՄՆ-ի պատասխանը կախված է նրանից, թե արդյոք իրանական հարձակման հետևանքով ԱՄՆ-ի ռազմական ուժերը կենդանի կորուստներ են ունեցել, որովհետև այդ կորուստներն ամենաբարդ երևույթն են և սովորաբար նման կորուստներից հետո ԱՄՆ-ն նույն ձևով է պատասխան տալիս»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը։
Խոսելով Իրանի պատասխանի՝ ԱՄՆ-ի քայլին համարժեքության մասին, ամերիկագետն ասաց, որ այս պահին քանի դեռ ԱՄՆ կորուստների և հարվածների վերաբերյալ տեղեկություն չկա՝ մեկնաբանելը ճիշտ չի լինի. «Երբ ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարի ինչ կորուստների մասին է խոսքը, կկարողանանք քննարկել նաև հետևանքները»։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ