ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սխալի համակարգը 01/08/2020 12:13 | Վերլուծություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հանդես եկավ ոչ հավաստի հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Ադրբեջանից։ Չսևեռվենք, ընդունենք ցանկացած մարդու սխալվելու իրավունքը, մանավանդ, որ այն ամենավտանգավորներից չէր։ Փոխարենը փորձենք հասկանալ մեզ մոտ «սխալի համակարգը» ընդհանրապես։
Կառավարության և ԱԺ մեծամասնության անդամներն արեցին իրենց քայլը՝ տարածելով հայտարարությունը և մեկ վայրկյան անգամ չկասկածելով իրենց ղեկավարի հայտարարության իսկությանը, իսկ ավելի ցածր ռանգի համակիրները, լրիվ Օրուելի 1984-ի մոտիվներով, շտապեցին «ընկալել», որ մենք արդեն հաղթել ենք Եվրազիային ու հիմա կռվում ենք ուրիշ հետ։
Առաջին հայացքից տրիվիալ պատմությունն իրականում խոսում է խորքային համակարգային պրոբլեմի մասին։ Մեկի սխալը բացահայտում է շատերի սխալը։
Չկար որևէ անհրաժեշտություն, որը կստիպեր երկրի վարչապետին, առանց փաստերի, իմպուլսիվ հայտարարություն անել։ Հետևաբար՝ տրամաբական է մտածել, որ կա նման աշխատանքային հակվածություն, և ցանկացած պահի այն կարող է այլ՝ անհամեմատ ավելի վտանգավոր թեմաների վերաբերել։ Եվ չկա զսպող համակարգը։
Վարչապետի թիմում գոնե այս պահին բացակայում է ինքնուրույն մտածելու ինստիտուտը։ ՆԱ ասաց, ուրեմն՝ ճիշտ է, ուրեմն՝ հաստատ ճիշտ է։ Սա երկրորդ վտանգն է, որը պետք է ընդունել որպես փաստ ու հետագայում՝ ավելի բարդ իրավիճակներում, ի նկատի ունենալ։
Պետական ինստիտուտները նախընտրում են անձնական մոտիվացիայով լռել, մնալ ստվերում. ԿԲ-ն լռեց, էկոնոմիկայի նախարարությունը լռեց։ Այնինչ՝ որպես պետական ինստիտուտներ պարտավոր էին տալ պարզաբանումներ։
Խորհրդարանական ընդդիմությունը բացակա էր։ Սա ևս տխուր փաստ է, խոսում է ոչ բավարար «մարզավիճակի» մասին։ Շեշտում եմ. սա ոչ թե անհատական ոչ պրոֆեսիոնալիզմի մասին է, այլ՝ ինստիտուցիոնալ։ Ցանկացած նորմալ երկրում խորհրդարանական ընդդիմությունը հանդես կգար հստակ դիրքորոշմամբ, անկախ՝ տոնական օրերի մթնոլորտից։
Ոչ խորհրդարանական քաղաքական համակարգը ցույց տվեց, որ այն, որպես համակարգ, շարունակում է մնալ կազմալուծված վիճակում։ Դարձյալ շեշտում եմ. խոսքն անձերի մասին չէ: Այս հարթությունում մենք ունենք բավարար թվով գրագետ ու փորձառու դեմքեր, այլ՝ քաղաքական համակարգի։
Նշած 5 կետերը ցույց են տալիս մեր պետական-քաղաքական համակարգի խորքային խնդիրները։ Նման պայմաններում ի՞նչ ենք ուզում հասարակ քաղաքացուց, ի՞նչ իմաստ ունի հետևել սոցհարցումների արդյունքների տատանումներին, ի՞նչ ակնկալիք ունենք փաստից, թե այս կամ այն անհատի վարկանիշն ինչքան ընկավ կամ շտկվեց։ Հասարակ քաղաքացու և հասարակության համար դա չնչին նշանակություն ունի, որովհետև մի շրջանակի վարկանիշի կորուստը ամենևին չի ենթադրում մեկ այլ շրջանակի վարկանիշի ձևավորում։ Մի շրջանակի ոչ պրոֆեսիոնալիզմը, նույնիսկ իր ողջ վտանգավորության գիտակցմամբ, հանրային գիտակցության մեջ մեխանիկորեն չի ենթադրում այլընտրանքի գոյացում։
5 կետով բնութագրված իրականությունն ավելի լուրջ թեմաների դեպքում կարող է առաջացնել խնդիրներ՝ ընդհուպ մինչև անվտանգություն և պետական կենսագործունեություն։ Իսկ մենք չունենք որևէ երաշխիք, որ հենց վաղը նույնը չի կրկնվի։ Հայաստանը պետք է հանել այսօրվա՝ մեկ հոգու աշխատանքի տիրույթից. մեզ պետք են առողջ ինստիտուտներ՝ պետական, քաղաքական, հանրային և այլն, որոնք կհակակշռեն, կզսպեն, կկանխարգելեն։ Եթե մենք ուզում ենք այս տարածաշրջանում կենսունակ պետություն ունենալ, ապա պետք է անենք դա։ Իշխանության մեջ և իշխանությունից դուրս լավ անհատներ ունենալը քիչ է. աշխատող առողջ ինստիտուտներ են պետք։ Անհատների վրա ամուր պետական հիմքեր կառուցելը անհնար է, հատկապես՝ այսօր, հատկապես՝ այս տարածաշրջանում։
Մյուս տարբերակը
Եթե մենք արագ չգնացինք նշված տարբերակով, ապա մի օր Հայաստանի դուռը ծեծելու են ու հարցնեն՝ մեծերից ո՞վ կա տանը, կանչեք, խոսելու բան կա։ Այսօրվա մեր «մանկապարտեզը»՝ կադրային և մտածողության, համարժեք չէ ո՛չ միայն Հայաստանի առջև կանգնող սուր մարտահրավերներին, այլև՝ խոշոր խաղացողների հետ երկխոսության անհրաժեշտ մակարդակին։ Միշտ չէ, որ դուռը ծեծողները լինում են բարեկամ ու բարյացակամ։ Շատ հաճախ նրանք գալիս են տհաճ և հրատապ լուծում պահանջող հարցերով, որոնց համար տանը միշտ պիտի սթափ ու իրազեկ մեծեր լինեն։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից