ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի օրենքի ընդունման ոդիսականը, կամ փնթիության ու անգրագիտության գագաթնակետը. Արսեն Բաբայան 01/08/2020 18:50 | Մեկնաբանություն
Խոստացածիս համաձայն շարունակում եմ ներկայացնել ՍԴ դատավորներին կաշառք տալու մասին օրենքի նախագծի ընդունման ժամանակ թույլ տրված հերթական աղաղակող փնթիությունը կամ արդեն զավեշտը։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել Արսեն Բաբայանը։ Նա մասնավորապես ասել է.
«Խոստացածիս համաձայն շարունակում եմ ներկայացնել ՍԴ դատավորներին կաշառք տալու մասին օրենքի նախագծի ընդունման ժամանակ թույլ տրված հերթական աղաղակող փնթիությունը կամ արդեն զավեշտը։
Հարց․ Արդյո՞ք հերթական նիստերի օրակարգում կարող են ընդգրկվել օրենքի նախագիծը միանգամից առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը:
Ազգային ժողովը` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հաստատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2019 թվականի դեկտեմբերի 3-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա հետեւյալ հարցերը.
Սույն որոշման 19-րդ կետով օրակարգում ընդգրկվել են հետևյալ երկու օրենքները՝ առաջին և երկրորդ ընթերցմամաբ․
ա) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-378-15.11.2019,03.12.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-3781-15.11.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի համաձայն․
1. Հերթական նիստերի օրակարգում կարող են ընդգրկվել միայն հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը, այդ թվում՝ պարտադիր քննարկման ենթակա, ինչպես նաև նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը:
2. Հերթական նիստերի օրակարգի նախագիծը կազմված է հետևյալ բաժիններից.
1) առաջին բաժին, որտեղ ներառվում են պարտադիր քննարկման ենթակա հարցերը, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխությունների կամ օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստացվել է, կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրացել է, ինչպես նաև նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը.
2) երկրորդ բաժին, որտեղ հարցերը ներառվում են հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու օրերի հաջորդականությամբ: Երկրորդ բաժնի հարցերի թիվը որոշելիս հաշվի են առնվում Կառավարության, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների գրավոր առաջարկները, առաջիկա հերթական նիստերում քննարկման ենթակա հարցերի ծավալը, ինչպես նաև հարցերի քննարկման տևողությունները սահմանելու, լրացուցիչ նիստեր անցկացնելու կամ հերթական նիստերը շարունակելու հնարավորությունը:
ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի համաձայն․
1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:
2. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծը քննարկվում է մեկ ընթերցմամբ:
3. Օրենքի նախագիծը, որպես կանոն, քննարկվում է հետևյալ ընթացակարգով.
1) շրջանառության մեջ դրված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը.
2) առաջին ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում նախագծի նախնական քննարկումը.
3) Ազգային ժողովի նիստում նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ.
4) առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը:
Այս իրավակարգավորումներից ակնհայտ է, որ հերթական նիստի օրակարգում նույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը չէին կարող ընդգրկվել միաժամանակ. քանի դեռ օրենքի նախագիծը չի ընդունվել առաջին ընթերցմամբ, դրա վերաբերյալ առաջարկություններ չեն կարող կատարվել, դրանք գլխադասային հանձնաժողովում չեն կարող քննարկվել, հետևաբար գլխադասային հանձնաժողովի չէր կարող որևէ եզրակացությունը ներկայացրած լինել, ինչը նախապայման է տվյալ հարցը օրակարգ ընդգրկելու համար։
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ «Գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում»: Օրակարգը հաստատելու պահին առկա չի եղել Ազգային ժողովի որոշում այլ ժամկետ սահմաննելու վերաբերյալ։ Այն չէր էլ կարող առկա լիներ, քանի որ Կանոնակարգի նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն «Սույն հոդվածի 2-րդ և 2.2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են փոխվել հեղինակի կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Ժամկետը փոխելու վերաբերյալ առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման՝ նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց անմիջապես հետո»:
Նույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու հնարավորություն, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը տալիս է արտահերթ նիստերի ժամանակ։
Հուշելու համար նշեմ միայն, որ օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը կարող են ընդգրկվել միայն արտահերթ նիստերի օրակարգ. Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-6 մասերի համաձայն «5. Արտահերթ նիստի օրակարգում նույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը կարող են ընդգրկվել միայն սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված կարգով:
6. Եթե արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են միևնույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա նախաձեռնողը ներկայացնում է հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որով նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար նախատեսվում է առնվազն երեքական ժամ»:
իրավասու սուբյեկտի կողմից, հետևաբար դրանք չէին կարող ընդհանրապես քննարկվել, ընդունվել և այդ տեսքով այն ներկայացվել երկրորդ ընթերցման։
Բայց այս ամենը դեռ վերջը չէ…»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից