Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Սուբյեկտիվիզմի տոկոսը շատ մեծ է լինելու. Փաստաբանը ատելության խոսքը քրեականացնելու օրինագծի մասին 01/07/2020   15:59  |  Հարցազրույց

Անցնող տարվա ընթացքում բավական մեծ տարածում գտավ ատելության խոսքը։ Ատելության խոսքի դեմ պայքարը և պատվի, արժանապատվության վերականգնումը հաճախ իր շարունակությունն ունեցավ դատարանում։ Այս թեմայի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է «Կոնցեռն-դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանի հետ։

- Կա՞ վիճակագրություն՝ պատվի և արժանապատվության վերականգնման համար ներկայացված հայցերը որքան են եղել 2019 թվականին։ Այդ թիվը զիջե՞լ, թե՞ գերազանցում է նախորդ տարիներին։

- Այս պահի դրությամբ թվերի մասին խոսել չեմ կարող, որովհետև կոնկրետ թվերի ուսումնասիրություն չեմ արել։ Չեմ կարծում՝ ինչ-որ մեկը դրա վիճակագրությունն առանձին վարում է։ Կարող ենք հետագայում դատական դեպարտամենտ հարցման միջոցով փորձել պարզել՝ արդյոք թվերը հայտնի՞ են, թե՞ ոչ։ Գործընկերների հետ քննարկումների ընթացքում զգում ենք, որ վերջին շրջանում հատկապես զրպարտության և վիրավորանքին առնչվող գործերի քանակի աճ կա թե՛ դատարաններում, թե՛ փաստաբանների վարույթում։

- Ինչո՞վ է դա պայմանավորված։

- Իրականում Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով, որը կարգավորում է վիրավորանք և զրպարտություն հասկացությունները և դրան առնչվող պատասխանատվության միջոցները, հայցերն այդքան շատ չեն եղել։ Այն ի սկզբանե չի եղել քաղաքացիական օրենսգրքում. եթե չեմ սխալվում վերջին 5-6 տարի է, ինչ առավել ակտիվ քննարկվող հոդված է այն դարձել։ Հաճախ մարդիկ, երբ վիրավորվում կամ զրպարտանք էին զգում իրենց հասցեին, գալիս և ասում էին՝ կարո՞ղ եմ գնալ քրեականով հաղորդում տալ նրանց դեմ, և շատ էին սրտնեղում, որ չեն կարող։ Ստիպված մարդկանց բացատրում էի, որ դա ապաքրեականացված է։ Այստեղ հավասարակշռության խնդիր կա՝ մարդու իրավունքների։ Այս տեսանկյունից քրեական պատիժը համարժեք չէ արարքին և դրա համար այն պետք է ապաքրեականացված լինի։ Նկատվում է իրավագիտակցության բարձրացում, որ այս իրավակարգավորումը կա, պաշտպանության միջոցը դա քաղաքացիական հայց ներկայացնելն է։ Այս մասով հասարակությունն ավելի ինֆորմացված է դարձել։ Երկրորդն, իհարկե, չենք կարող չխոսել այն մասին, որ վերջին երկու տարիների ընթացքում անհանդուրժողականության բարձր մակարդակ ունենք։ Անհանդուրժողականություն ասելով նկատի ունեմ այն, երբ չենք արտահայտվում չափավորության սահմաններում և պատրաստ չենք ընկալել դիմացինի տեսակն այնպես, ինչպես կա և նրան բնութագրելիս անցնում ենք թույլատրելիության սահմանները։ Այսինքն՝ մենք ոչ թե քննարկում ենք՝ չափավորությունը պահպանելով, այլ սկսում ենք վատաբանել։ Մենք խնդիր ունենք ավելի շատ հանդուրժողականության, միգուցե ընդհանուր կրթվածության և դաստիարակության , որովհետև կարելի է ասել, քննադատել առանց դիմացինին վիրավորական բառեր ասելու կամ առանց դիմացինին վերագրելու արարքներ, որոնց հիմքերը չունես։ Այդ հանդուրժողականությունը ոչ միայն այն մարդը պետք է դրսևորի, ով արտահայտում է իր կարծիքը, այլ շատ հաճախ այն անձը, ում վերաբերյալ կարծիք են հայտնում։ Արդյո՞ք այդ թիրախավորումը կոնկրետ դիտավորություն է իր անձի նկատմամբ, թե իր վերաբերյալ քննարկումներն այդ ձևաչափում են ծավալվում, որովհետև ժամանակի տվյալ հատվածում նա ընտրել է լինել հանրային պաշտոն զբաղեցնող անձ։ Դա նրա ընտրությունն է, ինչը նշանակում է՝ նա պետք է գիտակցի իր դիրքով պայմանավորված հավելյալ քննադատությունների օբյեկտ լինելը։ Չեմ կարծում, որ անձնավորված է։

- Հաճախ անձնավորված է։

- Այո, երբեմն, անձնավորված է, բայց երբեմն՝ ոչ։ Նախ` չպետք է լինի անձնավորված։ Մենք ոչ թե պետք է քննարկենք հանրային պաշտոն զբաղեցնող անձին, այլ պետք է քննարկենք հանրային պաշտոնատար անձին։ Ընդգծենք պաշտոնատարը և նրա պաշտոնատար գործունեությամբ պայմանավորված, իր գործառույթներն իրականացնելու ընթացքում լավ էր, վատ էր, ինչ եղավ հետո, ինչը սխալ արեց։ Այս համատեքստում որոշակի հիմքեր ունենալով, ավելի շատ քննադատական կոնտեքստում, երբ ինչ-որ դժգոհություն ենք հայտնում և այլն՝ չանցնելով անձնական վիրավորանքների դաշտը։ Այդուհանդերձ իրականում սահմանը բարակ է։

- Ինչպե՞ս տարբերակել սա իրոք զրպարտանք, վիրավորա՞նք է, թե՞ ոչ։

- Գնահատողական դատողություն ասվածն իրականում վերաբերելի է թե՛ վիրավորանքին, թե՛ զրպարտությանը։ Ի՞նչ ենք հասկանում վիրավորանք ասելիս։ Երբ ինչ-որ մեկին բնութագրում ենք բառերով, որոնք նսեմացնում են նրա պատիվը, արժանապատվությունը։ Երբ մարդուն վերագրում ենք, որ նա ինչ-որ արարք է կատարել, որոշակի փաստացի տվյալների վերաբերյալ ենք խոսում։ Օրինակ ասում ենք՝ մարդը գողություն է արել, գնացել է այսինչ տեղը կաշառք է վերականգնել, դա զրպարտություն է։ Իրականում մենք պետք է հիմքում ունենանք որոշակի փաստական տվյալներ, այսինքն` ինչ-որ հանգամանքներ մեզ պետք է բերեն այն եզրահանգմանը, որին սովորական բանականությամբ մարդը կգար, եթե այդ նույն հանգամանքները տեսներ, որ այդ մարդն այդպիսին է։ Լրատվամիջոցների դեպքում խնդիրը հետևյալն է. Լրատվամիջոցների համար սահմանված են այն հիմքերը, երբ լրատվամիջոցն ազատվում է պատասխանատվությունից։ Այսինքն՝ երբ չափավոր է, հղում կա հեղինակին և այլն։ Իհարկե, աղբյուրը որոշակիորեն պետք է պահպանել և այս դեպքում չունենք ինչ-որ բանաձև, թե ինչպես պետք է վարվի դատավորը։ Երբ լրատվամիջոցը կատարել է օրենքի այդ բոլոր պահանջները և դատարանում գրագետ պաշտպանվում է, բնականաբար արդյունքը պետք է լինի այնպիսին, որ լրատվամիջոցը պետք է պատասխանատվությունից ազատվի։ Ընդ որում, երբ ասում ենք պատասխանատվությունից ազատվել, նշանակում է զրպարտություն ամեն դեպքում եղել է, սուբյեկտը, որը կատարել է զրպարտություն որոշակիորեն լրատվական միջոցներով, բայց օրինակ սկզբնաղբյուրը լրատվամիջոցը չէ, այլ ուրիշ մարդ է և լրատվամիջոցը պարզապես ցիտել է։

Ինչու՞ են լրատվամիջոցներին շատ տանում դատարան։ Լինում է՝ լրագրողը ինչ-որ մեկի հետ զրուցելուց առաջ, օրինակ` այն մարդուն, ում մասին իր զրուցակիցը պետք է խոսի, սկսում է վատ բառեր ասել, բնութագրել նրան՝ հղում չանելով իր զրուցակցին։ Ստացվում է՝ լրագրողն ասում է կարծիք, որը կա՛մ հիմնավորված է, կա՛մ հիմնավորված չէ։ Այստեղ արդեն պատասխանատվությունից ազատվելու հիմքը կորում է, որովհետև հեղինակին ցույց չես տալիս։

Լրատվամիջոցին ներգրավվելու պատճառներից մեկն էլ պատասխանատվության միջոցի գործնական կիրարկման ապահովման խնդիրն է, որը մինչ այսօր իրականում լուծում չունի։ Երբ հայցվորը հաղթում է ու ապացուցում, որ ինքը ճիշտ էր, որպես ոչ նյութական պատասխանատվության միջոց՝ հերքման հրապարակումն է։ Ակնկալվում է՝ հերքումն իրականացվի նույն լրատվամիջոցով։ Եթե պատասխանողին, այսինքն` լրագրողին պարտավորեցնում են հերքել, բայց ինֆորմացիան լրատվականով է եղել, ապա այս դեպքում ինչպե՞ս հերքել։ Այստեղ է խնդիրը։ Դրա պատասխանը չունեմ։ Դատարանը չի կարող պարտավորեցնել գործով պատասխանող չհանդիսացող անձին, տվյալ դեպքում լրատվամիջոցին, կատարել որոշակի գործողություն։ Դատարանը կարող է պարտավորեցնել այն անձին, որը նշված է պատասխանող։ Հիմա, երբ դատարանը հօգուտ հայցվորի բավարարում է, որ պետք է լինի հերքում, ապա պատասխանողը պարտավոր է հերքում հրապարակել։ Երբ լրատվամիջոցին ասում ես՝ հրապարակի, ասում է՝ կներեք, բայց պարտավոր չեմ։ Այդ կներեք, ես պարտավոր չեմ-ը փորձում են հաղթահարել՝ լրատվամիջոցին որպես պատասխանող կողմ ներգրավելով։ Հիմա մի լրատվամիջոց եմ ներկայացնում, ընդ որում երրորդ անձ չի, այլ պատասխանող է։ Երբ հայցվորին հարցրեցի՝ ինչու են լրատվամիջոցին ներգրավել որպես պատասխանող, ինչն է խախտել, իմաստային առումով պատասխանը սա էր՝ լրատվամիջոցը ոչինչ չի խախտել։

- Հատկապես վերջին շրջանում լրատվամիջոցների դեմ հայցերը շատացել են։ Հնարավոր չէ՞ նախքան դատարան դիմելն այդ հարցը որևէ այլ կերպ լուծել։

- Անձը, ում վիրավորել են կամ զրպարտել են, ինչ-որ պատճառներով որոշում է հերքում չպահանջել և միանգամից դատարան գնալ։ Միգուցե որովհետև, եթե հերքում ես պահանջում, լրատվամիջոցից նյութական վնաս չես կարող ուզել։ Միգուցե, որովհետև երբ դատարան են գնում, PR է լինում։ Շատ հաճախ լրատվամիջոցներում այնպիսի բաներ են հրապարակում, որ դրա վերաբերյալ դատարան գնալը նշանակում է ավելի շատ տարածում տալ այդ նյութին, քան ինքն ի սկզբանե ուներ։ Այնպես որ այստեղ ազատ ընտրության պատճառները տարբեր կարող են լինել։

- Այսինքն՝ ամեն դեպքում կարող են պարզապես հերքում պահանջել ու դատարան չհասնե՞լ։

- Հաճախ մարդիկ չգիտեն, որ պարզապես կարող են դիմել լրատվամիջոցին և «Զանգվածային լրատվության մասին» սահմանված օրենքով պահանջել, որպեսզի լրատվամիջոցը հերքում հրապարակի։ Մենք լրատվամիջոցում հերքում հրապարակելու դրական փորձ ունենք։ Այստեղ աշխատանքի հարց է, եթե նույն իրավաբաններն ընկալեն, որ դա էլ է իրենց աշխատանքի մի մասը և դա հարցն իրականում ավելի հեշտ է լուծում, քան դատարան գնալ։

- Տիկին Բեգլարյան զրպարտանքից և վիրավորանքից անցում կատարենք բռնության կոչերին։ Կառավարությունը նախաձեռնությամբ է հանդես եկել, առաջարկում է՝ քրեականացնել բռնության կոչը։ Ինչպե՞ս տարբերակել բռնության կոչերը, օրինակ՝ թաթիկներ կտրել, ասֆալտին փռել արտահայտություններն իրենց մեջ բռնություն պարունակու՞մ են։

- Ատելության խոսքը, այսպես ասենք։ Երբ նախագիծն աչքի էի անցկացնում, առաջին հարցը, որ ինձ մոտ առաջացավ, դա տեքստի որոշակիությունն էր։ Հատկապես, որ խոսում ենք մի հոդվածի մասին, որը քրեական օրենսգրքով է լինելու և արարք է քրեականացնելու։ Այստեղ առավել քան ուրիշ իրավակարգավորումների դեպքում, օրենսդիրը պետք է զգույշ լինի ձևակերպումների հետ։ Եթե մի բան որակում ես հանցագործություն, պետք է այնպես գրել, որ հասկանալի և հստակ լինի, որ այդ արարքը քրեական արարք է։ Այս դեպքում, երբ կարդում էի հոդվածը, կարդում էի հիմնավորումները և չեմ զգում՝ որ արարքն է լինելու դա, ինչպես հասկանամ, թե որ արարքի դեպքում, չափանիշը որն է, ինչպես տարբերակել այդ խոսքն ատելության խոսք է, թե ոչ։ Քրեական և քաղաքացիական գործերում ապացուցման տարբեր շեմեր կան։

- Ի՞նչ սկզբունքով է լինելու։

- Ես չզգացի։ Հիմնավորումը, անհրաժեշտությունը համոզիչ չէր և մասնագիտական առումով որոշակիության պակաս զգացի, որովհետև հասկացա, որ այստեղ սուբյեկտիվիզմի տոկոսը շատ մեծ է լինելու, իսկ այնտեղ, որտեղ սուբյեկտիվիզմի տոկոսը մեծ է հատկապես քրեականի, շատ զգուշավոր եմ և դրական վերաբերմունք չեմ կարողանում ձևավորել։ Իրականում ես չեմ կարծում, որ օրենսդրական կարգավորումներով պետք է հաղթահարվի այն, ինչը պետք է հաղթահարվի մշակութային և դաստիարակության մակարդակով։

- Նշեցիք ավելի շատ սուբյեկտիվություն կարող է լինել։ Խոսքի ազատությանը սա արդյոք չի՞ վտանգում, եթե կոնկրետ չի նշվում, թե որն է ատելության խոսք, որը՝ ոչ։ Ի վերջո ո՞վ է որոշելու, կլինեն փորձագետներ համապատասխան, թե՞ քննիչներ։

- Մենք չենք խոսում մաթեմատիկայի, ֆիզիկայի մասին, քիմիայի մասին, որտեղ կան հստակ բանաձևեր, որից ելնելով մարդը հստակ կարծիք է տալիս։ Մենք խոսում ենք լրիվ ուրիշ տիրույթի մասին։ Մենք խոսում ենք մաքուր իրավաբանության մասին և այստեղ ուրիշ մասնագետ չի կարողանալու գա, ասի դա ատելության խոսք էր, թե ով։ Այստեղ սուբյեկտիվ գնահատման հարց է լինելու, իսկ առանց չափանիշի այս գնահատումը։ Որքանով է դա անհրաժեշտ այսօր մեր հասարակությանը, երբ հաստատ քրեականացնելով այն խնդիրները, որոնք հասարակությունում կան չեն հաղթահարվելու։ Եթե այսօր արգելենք ինչ-որ տեղ ծխելը, մենք դա չենք հաղթահարելու, որովհետև այդտեղից չի սկսվում երևույթի հաղթահարումը։ Օրենք գրելով չի հաղթահարվում։ Խոսքի ազատության մասով էլ, ինչի հիմքում լինելու է սուբյեկտիվ գնահատում, իմ պատկերացմամբ, օբյեկտիվ հիմքերը կամ որոշակիությունը, սահմաններն օրենսդրի կողմից հստակ գծված չեն, խնդիր կա։ Խնդիր լինելու է, որովհետև երբ մարդը խոսելիս չի կարողանալու իր խոսքը չափավորել օբյեկտիվ սահմաններով, նրա ազատությունը կարծում եմ՝ վտանգված է լինելու։ Այն, ինչ պետք է զսպի ինձ խոսելիս, դա պետք է լինի շատ օբյեկտիվ հիմքեր։ Օբյեկտիվ հիմք օրինակ` դիմացինին չվիրավորել, բայց այսպես թե այնպես քաղաքացիական օրենսգրքում կա, որ ես չպետք է վիրավորեմ։ Մեր հասարակությունում շատ ավելի խնդիրներ կան, որոնք ավելի հրատապ լուծման կարիք ունեն, քան ատելության խոսքը։ Տարրական օրինակներ. երբ մարդկանց հետապնդում են։ Դեպքեր գիտեմ, երբ զանգում ու հարցնում են՝ ինչպես ապրեմ այս երկրում, որբ գնում եմ ոստիկանություն ասում եմ՝ ինձ հետապնդում են, ոստիկանությունն ասում է, որ ոչինչ չի կարող անել մինչև չծեծի կամ չսպանի։ Այստեղ խնդիր կա մարդկանց խնդրի ու առողջության հարց լուծելու, մենք ընկել ենք ատելության խոսքի հարց ենք լուծում։

- ԱԺ-ում նաև աշխատանքային խումբ է ստեղծվել, բայց արդյոք հարցը կարգավորվող է։

- Չեմ հավատում, որ այդ հարցն օրենքի մակարդակով է կարգավորելի։ Նախ` պետք է կարողանանք ինքներս մեզ կարգի բերել և հարգանքի մթնոլորտ ձևավորել։

- Այսինքն` աշխատանքային խմբի ձևավորումն աննպատա՞կ է։

- Ժամանակը ցույց կտա։ Կտեսնենք՝ իրենք ինչ կմտածեն։ Կառավարությունն արդեն նախաձեռնությունը բերել է, չգիտեմ աշխատանքային խումբն ինչ պետք է անի հավելելու համար։ Հավանաբար, քննարկումներն այս նախաձեռնության շուրջ պետք է քննարկվեն։

- Շրջակա միջավայրի նախարարությունն էլ մեկ այլ նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկվում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում ոլորտային փոփոխություն իրականացնել։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում, որովհետև որոշակի տեղեկատվություն ստանալու կարծեք թե ոլորտային սահմանափակումներ են ձեռնարկվում։

- Նախագծին ծանոթացել եմ։ Կարծիքներից մեկն այն էր, որ կոնկրետ այդ օրենքում նմանատիպ փոփոխություններն անթույլատրելի են, որովհետև այն բազիսային օրենք է, համակարգային օրենք է և ձևավորում է խաղի ընդհանուր կանոնը և եթե ուզում եք ոլորտային փոփոխություններ, այդ օրենքին մի կպեք, գնացեք ուրիշ օրենքների մեջ։ Իրավական տեխնիկայի տեսանկյունից ինձ համար ընդունելի մեկնաբանություն է։ Այո, եթե մենք ունենք որոշակի օրենքներ, որոնք ընդհանուր խաղի կանոնն են գծում, ապա այդ ընդհանուր խաղի կանոնը պետք չէ փոխել։ Այդ սահմանափակումը տեսնում եմ ՀՀ կոնվենցիոն պարտականությունների լույսի ներքո, տեսնում եմ, որ ՀՀ-ն այդ պարտականությունն ունի և հասկանում եմ այն դիտարկումը, որն արվում է նախարարության կողմից որպես հիմնավորում, որ դա ուղղված է օրինակ որսագողության դեպքերը կանխելուն։ Ես ինքս էլ ավելի շատ այդ տեսանկյունից եմ խնդիրը դիտարկում։ Ինձ որպես սովորական քաղաքացու հետաքրքիր չէ, թե կողքի դաշտավայրում ինչ տեսակ կարմիր գրքում գրված կենդանիներ կան։ Դա հետաքրքիր է բնապահպաններին, որոնք իրենց մասնագիտության բերումով արդեն գիտեն և պետք չէ, որ գնան նախարարությունից հարցնեն։ Մնացած սովորական քաղաքացիների համար, որ հատուկ տեսակի կենդանին որտեղ է, ավելի լավ է չիմանան։

- Նշեցիք՝ սովորական քաղաքացիներին դժվար թե հետաքրքրեն նման հարցերը, բայց եթե անգամ այդպես է և նախագիծն ընդունվի, վատ նախադեպ չի դառնա, որ մյուս նախարարություններն էլ սկսեն որոշակի ոլորտային փոփոխություններ։

- Ես ասացի, որ համաձայն եմ իրավական տեխնիկայի առումով այն մեկնաբանությանը, որ բազիսային օրենքները պետք չէ մասնավորեցնել։ Կան օրենքներ, որոնք որոշում են այդ ոլորտի կանոնները։ Դրա հետ ես համաձայն եմ, այդ նույն օրենքում դնեն սահմանափակեն, թե մեկ ուրիշ ոլորտային օրենքում, այդ կանոնին կողմ եմ։ Լավ է, որ ոլորտային օրենքում անեն, որ բոլորը չգնան-գան ու այդ օրենքին կպնեն։ Բայց ոլորտային օրենքներում պարզ է՝ ամեն գերատեսչություն պատասխանատու է իր ոլորտային կարգավորումների համար և իրենց ոլորտային օրենքներում կարող են այդ փոփոխությունները մտցնել։ Նույնը կարող են բնապահպանության ոլորտային օրենքում անել այդ փոփոխությունը։

- Այդ դեպքում ըստ Ձեզ ինչու՞ հենց այս օրենքը։

- Չգիտեմ, որովհետև իրավական տեխնիկայի առումով վիճակը լավ չի։ Այն, ինչ ես տեսնում եմ, ինձ որպես մասնագետի մտահոգիչ է, որովհետև տեխնիկայի առումով օրենք գրելու և օրենքի հիմնավորում, երբ կարդում ես, խնդրահարույց են օրենքները, դեռևս նախագծերի փուլում իրենք խնդիրներ ունեն։

- Պրոֆեսիոնալիզմի՞ բացակայություն։

- Լավ մասնագետների խնդիրը միշտ կա ու կլինի։ Չեմ ասում բոլոր նախագծերը։ Կան նախագծեր, որ օրինակելի են։ Կան նախագծեր, որ կարող են ավելի լավը լինեն, կան նախագծեր, որ կարդում և հասկանում ես՝ նախագիծը գործնական խնդիրներ է առաջացնելու, որոնց լուծումը նախագիծը չունի։ Բայց այդ խնդիրների մասին նախագիծ գրողը պետք է մտածեր։

 

 

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:51 28/11/2019  |  ԼՐԱՀՈՍԸնդհանրապես որևէ մեկին տրված չէ ամենաթողությամբ զբաղվելը. Նորայր Նորիկյան
13:46 25/11/2019  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանի միջոցով տեղեկություններ կորզելու փորձ. ԱԱԾ քննիչները փաստաբան Հովհաննես Չամսարյանի գրասենյակ են այցելել «Աշտարակ Կաթ»-ի գործով
20:28 11/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ-ում հայ հայտնի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին են ներկայացրել ազատությունից զրկվածի իրավունքները և իրավական վերլուծության կանոնները
18:05 09/10/2019  |  ՀարցազրույցԱնշարժ գույքի կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագծի հաստատման դեպքում գույքահարկը բազմապատիկ կավելանա
20:34 17/05/2019  |  ԼՐԱՀՈՍՓաստաբան. Արմեն Թավադյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում Panorama.am
15:06 01/02/2019  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանի դիմող մարդիկ կտուժեն հարկերի ավելացումից. Պաշտպանը ներկայացրել է դիրքորոշում հարկային օրենսդրության վերաբերյալ
17:54 22/01/2019  |  ԼՐԱՀՈՍՊատգամավորի մանդատ ստացած փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը կասեցվել է
22:14 14/01/2019  |  ԼՐԱՀՈՍՓաստաբաններն իրենց իրավունքների պաշտպանության համար միջոցներ կձեռնարկեն
11:43 07/08/2018  |  ՄեկնաբանությունԻրավապահների մոտ նոր գործելաոճ է նկատվում. պրոգրես ե՞նք ապրում, թե՞ ռեգրես
18:58 29/01/2018  |  ԼՐԱՀՈՍՍյունիքի փաստաբաններն ևս կանցկացնեն մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա

Արխիվ

[]