ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի ընտրությունները դիտարկելու համար «Իրազեկ քաղաքացիների միավորմանն» ու «Թրանսփարենսի ինթերնեյշնլին» բյուջետային աջակցության տրամադրման մեջ կա վատնման հանցակազմ. «Իրավական ուղի» ՀԿ 01/07/2020 13:14 | ԼՐԱՀՈՍ
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արցախում 2019թ. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի համապատասխանաբար 16 միլիոն 200 հազար և 17 միլիոն 480 հազար ՀՀ դրամ տրամադրելուն:
«Իրավական ուղի» ՀԿ հայտարարության մեջ ասված է.
«ՀՀ կառավարության 2019թ․ օգոստոսի 22-ի թիվ 1058-Ն որոշմամբ Արցախում 2019թ․ սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելության իրականացմանը աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչպետի աշխատակազմին հատկացվել է 33 միլիոն 680 հազար ՀՀ դրամ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի համապատասխանաբար 16 միլիոն 200 հազար և 17 միլիոն 480 հազար ՀՀ դրամ տրամադրելու նպատակով։
Որոշման տեղեկանք-հիմնավորման մեջ մասնավորապես նշվել է․ «Ս․թ․ սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդություն իրականացնելու համար ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը»։ (ընդգծումը մերն է):
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հարցում է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ փորձելով ճշտել՝ ե՞րբ և ի՞նչ ձևով է արտահայտվել նշված կազմակերպությունների կողմից Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդություն իրականացնելու ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ։ Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության աշխատակազմին ուղղված նույն գրությամբ «Իրավական ուղի» ՀԿ-ն պաշտոնապես ցանկություն է հայտնել Արցախի Հանրապետությունում առաջիկայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին հանդես գալ դիտորդական առաքելությամբ՝ ակնկալելով բյուջետային աջակցություն նույն պայմաններում, ինչ վերը նշված երկու կազմակերպությունները։
Հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարության աշխատակազմը հայտնել է հետևյալը․ ««Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին դրամաշնորհն հատկացնելու կառավարության որոշումն ընդունվել է հաշվի առնելով մասնավորապես՝ կազմակերպությունների՝ դիտորդական առաքելությունների կազմակերպման ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐԻ ՓՈՐՁԸ։ Վերջիններս հանգուցային դեր են զբաղեցրել առնվազն երկու համապետական ընտրությունների դիտորդական առաքելություններում, և առնվազն չորս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ (․․․)
Արցախում 2019 թվականի սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԵԼ Է ՎԵՐՈՆՇՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, և հաշվի առնելով Արցախի ժողովրդական զարգացմանը, ընտրական գործընթացների թափանցիկության ապահովման օժանդակելու ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ որոշում է կայացվել դիմած երկու կազմակերպություններին էլ աջակցություն ցուցաբերել մոնիտորինգի իրականացման հարցում (․․․)»։
«Ինչ վերաբերում է համապատասխան կազմակերպությունների ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԻՆ, ապա վերջինս տեղի է ունեցել մի շարք քննարկումների արդյունքում (․․․): (․․․) [Ն]ախքան որոշման ընդունումը կազմակերպությունների ողմից արտահայտված ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՎԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ (․․․)։ (ընդգծումները մերն են):
Ինչ վերաբերում է մեր հայտնած ցանկությանը, ապա ՀՀ կառավարության աշխատակազմը մերժել է մեր առաջարկությունը՝ հետևյալ հիմնավորմամբ․ «Հաշվի առնելովայն, որ «Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ-ն ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 2019 ԹՎԱԿԱՆԻՆ, գտնում ենք, որ այն չի համապատասխանում որոշման ընդունման հիմք հանդիսացած վերոնշյալ չափորոշիչներից առնվազն հիմնականին՝ այն է չունի դիտորդական առաքելության կազմակերպման փորձ կամ առնվազն չի ներկայացրել վերոնշյալ չափորոշիչներին համապատասխանության համար համապատասխան հիմնավորումներ։ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ (ԲԱՅՑ ՈՉ ԴՐԱ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ԿԱՄ ՈՐՈՇ ԱՆԴԱՄՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈՐՁԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ, առաջարկում ենք համապատասխան հիմնավորումներ ներկայացնել վարչապետի աշխատակազմ (․․․)։» (ընդգծումները մերն են):
Սակայն մեր մեկ այլ հարցման արդյունքում պարզվել է, որ նշված երկու կազմակերպություններից մեկը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը, պետական գրանցում է ստացել միայն 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ, հետևաբար չէր կարող որևէ ոլորտում, այդ թվում՝ դիտորդական առաքելությունների կազմակերպման ոլորտում ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐԻ ՓՈՐՁ ունենալ։ Ընդ որում, այդ ՀԿ հիմնադիրները հինգ ֆիզիկական անձ են (որոնցից մեկը քաղաքացի Դանիել Իոաննիսյանն է), այլ ոչ թե մեկ այլ կազմակերպություն։
ՀՀ կառավարության աշխատակազմին ուղղված մեր մեկ այլ հարցադրման արդյունքում պարզվել է, որ նշված երկու կազմակերպությունների «ընտրության համար մրցույթ չի անցկացվել», իսկ Կառավարության կողմից մեզ ներկայացված չափորոշիչները «որևէ իրավական ակտով սահմանված չեն», ուստի հանրության ու շահագրգիռ կազմակերպությունների համար հասանելի չեն եղել։
Նշված փաստերի վերլուծության արդյունքում «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը արձանագրում է հետևյալը․
1) Առանց մրցութային որևէ ընթացակարգի կամ գոնե որոշակի չափորոշիչների իրավական ամրագրման` հասարակական կազմակերպությունների ֆինանսական աջակցությունն ինքնին պետական ֆինանսական միջոցների տնօրինման լիազորության չարաշահում է և պատշաճ վարչարարության սկզբունքի խախտում։ Այլ կերպ՝ նշված երկու կազմակերպություններն ընտրվել են «ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ» ԵՂԱՆԱԿՈՎ։
2) Նշված երկու կազմակերպությունների ընտրությունը բացատրելիս ՀՀ կառավարության աշխատակազմը ներկայացրել է հիմնավորումներ, որոնք չեն վերաբերվում և չէին էլ կարող վերաբերվել այդ կազմակերպություններից առնվազն մեկին (ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐԻ ՓՈՐՁ չէր կարող ունենալ 2019 թվականի հուլիսին գրանցված ՀԿ-ն):
3) Ծանրակշիռ հիմքեր կան ենթադրելու, որ այդ երկու կազմակերպություններն ընտրվել են՝ հաշվի առնելով դրանց նկատմամբ ԻՇԽՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՈՒՆԵՑԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ։
4) ՀՀ կառավարության աշխատակազմը ԱԿՆՀԱՅՏ ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ է դրսևորել «Իրավական ուղի» ՀԿ նկատմամբ, քանի որ մեր կազմակերպությունը հիմնադրվել է ավելի վաղ, քան «ցանկության» հիման վրա պետական ֆինանսավորում ստացած ՀԿ-ներից մեկը։ Ընդ որում, մեր կազմակերպության համահիմնադիրներից մեկն ունի լուրջ փորձառություն ընտրական գործընթացներում դիտորդության, իսկ մյուսը՝ Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
5) Նշված փաստերը պետք է ստանան նաև ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ, քանի որ առերևույթ համապատասխանում են վատնման հանցակազմին՝ վերջին շրջանում ՀՀ իրավապահ մարմինների կողմից այդ հանցակազմին տրվող մեկնաբանության համատեքստում։
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը վերահաստատում է իր մտադրությունը՝ իրականացնելու դիտորդական առաքելություն առաջիկայում Արցախի Հանրապետությունում կայանալիք համապետական ընտրություններում՝ հաշվի առնելով դրանց հույժ կարևորությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման և ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից։ Այդ մտադրությունը իրագործելու համար մենք ձեռնարկելու ենք անհրաժեշտ միջոցներ՝ անկախ ՀՀ կառավարության խտրական վերաբերմունքից և հնարավոր խոչընդոտներից»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ