ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2020 թվականին ակտիվորեն ձեւավորվելու է ընդդիմադիր դաշտը. քաղտեխնոլոգ 01/07/2020 15:43 | Քաղաքական
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ 2020 թվականը լինելու է մի տարի, որի ընթացքում ակտիվորեն ձեւավորվելու է ընդդիմադիր դաշտը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում քաղտեխնոլոգն ասաց՝ անկախ այն հանգամանքից, առաջիկա համապետական ընտրությունները կլինեն հերթական /2023 թվականին/, թե զարգացումների բերումով՝արտահերթ, քաղաքական դաշտը սկսելու է նախապատրաստվել դրանց։
«Ընդդիմադիր քաղաքական դաշտն սկսելու է ակտիվորեն ձեւավորվել, կարծում եմ՝ տրանսֆորմացիաներ կլինեն, նոր քաղաքական ուժերը, որոնք արդեն ստեղծված են, կսկսեն ավելի ակտիվորեն ու համառորեն իրենց տեղը որոնել արեւի տակ։ Չեմ բացառում, որ կձեւավորվեն նաեւ նոր քաղաքական ուժեր»,-ասաց Վիգեն Հակոբյանը։
Ըստ քաղտեխնոլոգի, այն ուժերը , որոնք 2018 թվականի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մեխանիկորեն տրանսֆորմացվեցին ընդդիմության, բնականաբար, փորձելու են ավելի ակտիվանալ եւ ավարտին հասցնել իմիջային ու կառուցվածքային փոփոխությունները, որոնք, ընդհանուր առմամբ դանդաղ ու անհաջող են անում։
Իշխանության մարտավարությունն էլ, ըստ քաղտեխնոլոգի, բխելու է վերը նշված զարգացումներից։ «Պարզ է՝ երբ ասում ենք իշխանություն, գործ ունենք կոնկրետ վարչապետի հետ, որն իր վրա է քաշել ամբողջ իշխանության բեռն ու պատասխանատվությունը։ Նա հասկանում է, որ ամեն դեպքում, վարկանիշի անկում էլի է լինելու»։
Վիգեն Հակոբյանի խոսքով, պարզ է, որ 2018 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրել, ինչը տեսանելի է անգամ սոցիոլոգիական հարցումներով, որոնց կարող ենք ոչ միանշանակ վերաբերվել։ «Պարզ է, որ էլի է լինելու վարկանիշի անկում։ Հեղափոխությունից հետո որոշակի ժամանակաշրջան հասարակությունը բավականին բարեհաճ է վերաբերվում հեղափոխությունից հետո իշխանության եկած ուժերին եւ այսպես ասած, քաղաքական կարանտինի շրջան է լինում, որը կարծում եմ, արդեն բավականին երկար է ձգվում եւ չի կարող անվերջ ձգվել, որովհետեւ այն գերսպասումները , որ առաջանում են, շատ դժվար է կյանքի կոչել»,-բացատրում է քաղտեխնոլոգը՝ շարունակելով, որ հենց այս պատճառով Նիկոլ Փաշինյանը հիմնականում զբաղված է սեփական փիարով։
«Յուրաքանչյուր օր մենք տեսնում են նման փիար դրսեւորումները՝ հիմնականում վարչապետի լայվերի միջոցով»,-շեշտեց քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանն ասաց՝ համաձայն է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, թե պետական ինստիտուտները չեն գործում. «Ինքը դա խոստովանեց եւ ստիպված է ամեն ինչ ինքնուրույն անել, անգամ Նոր Տարվա օրերին ինքն էր ստիպված իրանյան ճգնաժամի շուրջ հայտարարություններ անել, իր ոճով խոսել «տնայնագործ գեոպոլիտիկների մասին», որովհետեւ իրականում որեւէ այլ ինստիտուտ, որի մասին ինքը խոսում է, այդ ժամանակ չէին գործում եւ պարզ է , որ իշխանության այսօրվա գործելաոճի , պետական ինստիտուտների մակարդակի պայմաններում վարկանիշի նվազումն անխուսափելի է, իսկ այդ իրավիճակում պարարտ հող է ստեղծվում ընդդիմադիր ու այլընտրանքային ուժերի համար»։
Ամփոփելով, քաղտեխնոլոգն ասաց, որ ընդհանուր առմամբ, գործող իշխանությունը 2020 թվականին փորձելու է ադապտացվել ընդդիմադիր դաշտի ինստիտուցիոնալիզացման իրողությանը, ներքաղաքական լուրջ փոփոխություններ հնարավոր են՝ արդեն արտաքին քաղաքական գործոններով պայմանավորված։
«Մենք տեսանք, որ 2020 թվականը շատ բուռն սկսվեց, ընդ որում հենց մեր սահմաններին մոտ, ինչը էապես կարող է փոփոխել բոլոր խաղաքարտերն ու կանխատեսումները, որովհետեւ պատերազմական իրավիճակը, ընդ որում, համաշխարհային մասշտաբով, պահանջում է նաեւ համապատասխան կարողություններ ցանկացած երկրի իշխանությունից, առավել եւս մի երկրի իշխանությունից, որը գտնվում է այդ վտանգների կիզակետում »,-եզրափակեց քաղտեխնոլոգը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից