ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատերազմները կարող են տեղի ունենալ ներկայում ընդունված հիբրիդային պատերազմների տեսքով. Իրանագետ 01/06/2020 20:30 | Հարցազրույց
Իրանի և ԱՄՆ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների շուրջ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրանագետ Ահարոն Վարդանյանը։
-Ի՞նչ սպասել մեր տարածաշրջանում իրանցի գեներալի սպանությունից հետո։
-Տարածաշրջանը միշտ խառն է եղել, այսօր էլ է խառը և պետք չէ սպասել լայնամասշտաբ պատերազմի, ինչպես հայտարարում են ոմանք։ Բայց և այնպես այդ պատերազմները կարող են տեղի ունենալ ներկայում ընդունված հիբրիդային պատերազմների տեսքով, դրանք կարող են թեժանալ և ընդլայնվի դրանց աշխարհագրությունը։ Քանի որ իրանցի գեներալը տեղի բնակիչների համար ամենևին էլ հասարակ գեներալ չէր, նա Իրանի բոլոր խավերի կողմից ընդունված գեներալ էր։ Եթե իշխանությունից դժգոհ է իրանցիների մի մասը, իսկ մյուսը՝ ոչ, ապա այս դեպքում գեներալը շատ ընդունելի կերպար էր, և ներկայումս նրան նույնիսկ հերոսացնում են ու համեմատում Իրանի ազգային էպոսի կերպարներից Ռոստամեի հետ, տարբեր մեմեր են պատրաստում։ Դա ցույց է տալիս այն հեղինակությունը, որ նա վայելում էր Իրանում և ոչ միայն. տարածաշրջանում՝ Իրանից դուրս գտնվող բոլոր շիայական խմբավորումները ընդունում էին նրան, իսկ թշնամական երկրները պարզապես հարգում էին։
-Ինչ եք կարծում՝ ԱՄՆ-ն դիտավորյա՞լ գնաց այս տարածաշրջանում իրավիճակի սրման։
-Այդ հարցին ավելի լավ կկարողանան պատասխանել ամերիկագետները։ Դիտավորյալ, թե ոչ, կարծում եմ՝ այս դեպքում այդքան էլ էական չէ։ Սակայն այդ քայլը կանխամտածված էր, քանի որ Ղասեմ Սոլեյմանի պես կերպարին սպանելը չէր կարող պատահականություն լինել, և ինչպես ամերիկյան կողմն էլ ասում է, դա կանխամտածված, հաշվարկված քայլ էր, և մինչ այդ կարծում եմ որոշակի խորհրդակցություններ եղել են։ Նշվում է, որ Պենտագոնը, Սենատը դեմ են եղել, սակայն Թրամփի խորհրդականները կողմ են եղել, և ինչպես լրատվականներն են նշում, Թրամփի հրամանով է այդ ամենը տեղի ունեցել։ Այսինքն` սա դիտավորյալ և կանխամտածված քայլ էր։
-Հունվարի 2-ին սպանվում է իրանցի գեներալը, որից միայն օրեր անց է՝ հունվարի 5-ին, պաշտոնական Երեւանը հայտնում ցավակցություն, այն էլ իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Ինչո՞ւ միայն օրեր անց, և արդյոք սա որևէ հետևանք կունենա հայ-իրանական հարաբերությունների վրա:
-Հենց Սուլեյմանի սպանության հաջորդ օրը ես ֆեյբուքում գրառում եմ կատարել՝ նշելով, որ պետք է, անպայման, ցավակցություն լինի հայկական կողմից, թե ինչ մակարդակով, դա կարող էին որոշել։ Լավ է, որ այն եղավ։ Կարծում եմ, դիվանագետներն իրավիճակին ավելի լավ են տիրապետում ու ավելի ճկուն են այդ հարցերում, քան մենք՝ փորձագետներս։ Ի վերջո դիվանագիտության մեջ կան որոշակի նրբություններ, համենայն դեպս կարծում եմ, ուշ ցավակցելը թերություն չէ, մանավանդ որ ոչ ոք ամսի 3-ին կամ 4-ին չի ցավակցել իրանական կողմին, պարզապես այս ամենը դիվանագիտական եզրաբանության հարց էր։ Ինչ վերաբերում է զանգին, ապա դրան պետք չէ ուշադրություն դարձնել կամ նշել՝ ում կողմից է եղել այդ նախաձեռնությունը, որովհետև իրանական կողմում տեքստային հատվածում չէր նշվում, թե ով է ցավակցում, պարզպես ասվում էր, որ Իրանի ԱԳՆ-ն խորհրդակցություններ, հեռախոսազրույցներ է ունեցել տարածաշրջանի ԱԳՆ-ների հետ ու նրանից ընդունել ցավակցական արտահայտություններ, քննարկել իրավիճակը։ Իրանական կողմում կարևորություն չի տրվել, թե ում կողմից էր նախաձեռնությունը։
-Ինչու՞ առհասարակ տեղի ունեցավ կեղծ լուրի հետ կապված աղմուկը, և ինչու վարչապետի մակարդակով հնչեց դրան արձագանքը, այն էլ 1,5 օր անց։
-Բնական է, որ ցանկացած նման իրավիճակում ադրբեջանական կողմը փորձելու է օգտվել, չնայած երեկ ԱԱԾ-ն տարածեց հայտարարություն, որ այդ կեղծ լուրի աղբյուրը հայկական կողմից է եղել, սակայն աղբյուրը մի կողմի թողնենք։ Կեղծ լուրից բնական է, որ ադրբեջանական կողմը փորձելու է օգտվել, քանի որ փորձում է հայկական կողմի նկատմամբ ձեռք բերել քարոզչական գերակայություն հենց Իրանի հատվածում։ Ադրբեջանը փորձում է այսպես ասած շրջափակման մեջ վերցնել Հայաստանին, և Հայաստանի հարավային սահմանը Հայաստանի համար այն եզակի դարպասներից է, որը ճեղքում է այդ շրջափակումը, և ադրբեջանական կողմը շատ լավ հասկանալով դա, փորձում է այս հատվածն էլ փակել ու վատթարացնելով հայ-իրանական հարաբերությունները՝ նմանատիպ կեղծ լուրերով փորձել, հասնել ինչ-որ արդյունքի, չնայած վստահ եմ, որ չի հաջողվի, քանի որ հայկական կողմի ջանքերով ակտիվ աշխատանքների շնորհիվ, տարբեր մակարդակներով այդ հակաքարոզչությունն ամբողջովին չեղարկվեց և ներկայումս Իրանում շատ դրական ֆոն կա և գոհ են հայտարարություններից, ցավակցական ուղերձներից ու Հայաստանի վերաբերմունքից։ Պարզապես այլ հարց է, որ ադրբեջանական կողմը միշտ փորձելու է օգտվել նմանատիպ իրավիճակներից ու դրան միշտ պետք է պատրաստ լինել։ Ի վերջո` ներկայիս պատերազմներում հաղթում են նաև քարոզչությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից