ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի դիրքորոշումը դրական չեզոքությունը պետք է լինի. Արաբագետ 01/06/2020 15:19 | ԼՐԱՀՈՍ
Ակնհայտ է , որ ԱՄՆ –Իրան հարաբերությունների սրացումը չմիջնորդավորված կերպով ազդում է նաեւ այլ տարածաշրջաններում զարգացումների վրա։
«Մերձավորարեւելյան զարգացումները մտնում են մի փուլ, որը լեցուն է բացասական հետեւանքներով»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը ՝ անդրադառնալով «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը հաջորդած ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրացմանն ու դրա հնարավոր հետեւանքներին:
Մասնագետը դժվարանում է կանխատեսել, թե երկարաժամկետ հեռանկարում այս սրացումը ինչ դրսեւորումներ կարող է ունենալ, բայց կարճաժամկետ հեռանկարում , ըստ Սարգսի Գրիգորյանի, Մերձավորարեւելյան տարածաշրջանում ԱՄՆ-Իրան լարվածությունը կարտահայտվի ոչ անմիջական բախումների սցենարների տեսքով, ինչն արդեն իսկ տեսանելի է. «Դա հատկապես հիմա նկատվում է Իրաքում, որտեղ հիմնական թեժ բախումներն ու հրթիռակոծություններն են։ Սա, կարծում եմ, իր ազդեցությունը կունենա եւ Սիրիայում եւ Աֆղանստանում, եւ Եմենում եւ Սաուդյան Արաբիայում, այսինքն, կարճաժամկետ հեռանկարում այն կհամակի»։
Անդրադառնալով Հայաստանի համար հնարավոր ռիսկերին Սարգիս Գրիգորյանը հույս հայտնեց, որ 2 երկրներն էլ՝ թե ԱՄՆ-ը, թե Իրանը, շատ լավ հասկանում են, որ իրենց հարաբերությունների լարվածությունը ազդեցություն է ունենում նաեւ տարածաշրջանի այլ երկրների վրա եւ այդ գիտակցումը կբերի նրան, որ կողմերը , ամեն դեպքում, կփորձեն ավելի մեղմ դիրքերից հանդես գալ։
«Եթե երկարաժամկետ հեռանկարով զարգանա սրացումը, ապա այն իր ազդեցությունը կունենա նաեւ Հայաստանի վրա։ Այս պահին մեր դիրքորոշումը դրական չեզոքությունն է՝ կողմերին կոչ անելը ՝ նստել բանակցային սեղանին եւ խաղաղ լուծել խնդիրը»,-ասաց արաբագետը։
Սարգիս Գրիգորյանը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է օգտվել իրավիճակից, մասնավորապես, Իսրայելի հետ հարաբերություններն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու առումով։
«Կան տեղեկություններ, որ որոշակի ռազմական ակտիվություն կարող է նկատվել նաեւ Իսրայելի կողմից, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Ադրբեջանի տարածքն օգտագործելով։ Ադրբեջանը կարճաժամկետ հեռանկարում արդեն որոշակիորեն օգտվում է, բայց քանի որ խաղադրույքը բավականին բարձր է եւ դժվար է ասել, թե երկարաժամկետ հեռանկարում ինչ կլինի, կարծում եմ՝ կողմերը, թե տարածաշրջանում, թե դրանից դուրս, կարմիր գծեր չեն անցնի»։
Հայաստանը, ըստ Գրիգորյանի, միջնորդի դիրքերից պետք է հանդես գա ։
«Մենք բացառություն ենք տարածաշրջանում, ինչու չէ նաեւ տարածաշրջանից դուրս, որ շատ լավ հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ եւ փայլուն հարաբերություններ ՝ Իրանի հետ եւ մեսիջը, որ մենք կարող ենք կողմերին բանակցային սեղան նստեցնելու առումով միջնորդի դեր ստանձնել, պետք է ուղարկել»,-կարծում է արաբագետը։
Հայաստանի արտաքին գերատեսչության արձագանքը զարգացումներին Սարգիս Գրիգորյանը չափավոր եւ դիպուկ է համարում։ Շեշտում է՝ Հայաստանը պետք է զգոնություն եւ զգուշավորություն դրսեւերի։
Հիշեցնենք, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության՝ հրթիռակոծման հետևանքով սպանվեց «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Պենտագոնը հայտարարեց, որ հարվածը Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, Այաթոլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Սոլեյմանիին սպանողներին դաժան վրեժ է սպասվում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ