ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ սպասումներ կան նոր տարում 01/06/2020 13:15 | Տնտեսություն
Անցած տարի պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում բավական բարձր աճ արձանագրեց։ Թվում էր, թե դա տեղափոխվելու է նաև այս տարի։ Սակայն այս տարվա սպասումները բավական համեստ են։
Ակնկալվում է 5 տոկոսից ցածր տնտեսական աճը, իսկ դա այն աճը չէ, ինչի հետ կարելի է մեծ հույսեր կապել`սոցիալական իրավիճակի փոփոխության և մարդկանց կյանքի պայմանների բարելավման առումով։ Որպեսզի հասարակությունը զգա տնտեսական աճի ազդեցությունը, անհրաժեշտ է, որ այն ոչ միայն բարձր լինի, այլև որակյալ։ Զարմանալի չէ, որ նախորդ տարվա զարգացումներից հետո հասարակության սոցիալական կյանքում շատ բան չփոխվեց։ Եթե համարենք, որ աճի սպասումներն այս տարի ավելի ցածր են, ապա պետք է ենթադրել, որ շատ բան չի փոխվելու նաև այս տարի։
Հայաստանի այս տարվա տնտեսական աճի ակնկալիքները բարձր չեն ոչ միայն կառավարության, այլև միջազգային կազմակերպությունների մոտ։ Ու դրա համար հավանաբար լուրջ պատճառներ կան։
Չնայած ընձեռնված հնարավորություններին, այնուհանդերձ կառավարությունը չկարողացավ բավարար հիմքեր ստեղծել հետագա կայուն զարգացումների և բարձր աճի համար։ Թերևս պատահական չէ, որ գրեթե բոլոր ոլորտներում աճի սպասելիքներն այս տարի անհամեմատ ավելի ցածր են։
Արդյունաբերության մեջ աճի պոտենցիալը գնահատվում է հազիվ 5 տոկոս։ Ծառայությունների ոլորտում սպասումներն ընդամենը 6 տոկոսի սահմաններում են։ Մեծ ակնկալիքներ չկան շինարարության մեջ։ Աճի պոտենցիալը այս ոլորտում գնահատվում է ընդամենը 4 տոկոս։ Կառավարությունը գրեթե զարգացումներ չի տեսնում գյուղատնտեսության համար։ Ու դրա վկայությունը կանխատեսվող ընդամենը 0,5 տոկոս աճն է։
Տնտեսական զարգացումներից բացի, մեծ սպասելիքներ չկան նաև ֆինանսական ոլորտում։ Խոսքը հատկապես բյուջեն եկամուտների բարվելաման մասին է։ Ստվերային տնտեսության դեմ անհաշտ պայքարող կառավարությունը դրել է համախառն ներքին արդյունքի մեջ հարկերի մասնաբաժինը ընդամենը 0,3 տոկոսով ավելացնելու նպատակ։
Այդպես է, որովհետև այլևս չկա այն հիմնական գործոնը, որ նախորդ տարի դարձավ հարկային եկամուտների բարձր աճի ապահովման և ՀՆԱ-հարկեր հարաբերակցության բարելավման հիմքը։ Խոսքը` տրանսպորտային միջոցների աննախադեպ ակտիվ ներմուծման մասին է, որի արդյունքում բյուջեն ստացավ առնվազն 55 մլրդ դրամի չպլանավորված եկամուտ։
Այս տարի բյուջեն եկամտային խնդիրների կարող է բախվել նաև Հարկային օրենսգրքի այն փոփոխությունների հետ կապված, որոնցով կառավարությունը որոշեց թուլացնել բարձր եկամուտներ ունեցողների կամ սոցիալապես համեմատաբար ավելի ապահովների հարկային բեռը։
Սպասումները, որ դրա փոխարեն բեկում կարձանագրի միկրոբիզնեսը, հիմնավորված չեն։ Այն արտոնությունները, որոնք տարեսկզբից գործելու են միկրոբիզնեսի համար` հեռու են այդպիսի հիմքեր ստեղծելուց։
Հայաստանի տնտեսությանը օդ ու ջրի պես ներդրումներ են պետք`տնտեսության արտադրողականությունը բարձրացնելու համար։ Հայաստանի տնտեսության արտադրողականությունը շատ ցածր է ու քանի դեռ չկան ներդրումներ, անհնարին է սպասել երկարատև և կայուն աճ։ Այդ պայմաններում անիմաստ է լուրջ հույսեր փայփայել նաև տնտեսական ակտիվ զարգացումների հետ կապված։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից