ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե ԱՄՆ-ի զորքերն Իրաքից դուրս գան, ապա տեռորսիտական խմբավորումների ակտիվացում կլինի. միջազգայնագետ 01/06/2020 15:04 | ԼՐԱՀՈՍ
Իրանը վստահաբար պատասխան է տալու ԱՄՆ-ին, դրան հետևելու են ԱՄՆ-ի գործողությունները և հնարավոր չի լինելու խուսափել իրավիճակի էսկալացիայից։ Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Նա նշեց՝ Իրանի պատասխանը պետք է համարժեք լինի ԱՄՆ-ի կողմից իրականացված օպերացիային, որի արդյունքում մահացավ Իրանի ամենասիրված ռազմական գործիչներից մեկը. «Կարծում եմ, պատասխանը ԱՄՆ-ին տրվելու է հենց նույն մասշտաբով և նույն ոճով»։
Միջազգայնագետի խոսքով, էսկալացիայի տեսանկյունից տեղի ունեցողը ԱՄՆ-ին ձեռնտու չէ, քանի որ կարող է ծանր հետևանքներ ունենալ այդ երկրի համար։ «Նաև ԱՄՆ-ի ներքաղաքական իրավիճակը հաշվի առնելով, Մերձավոր արևելքում իրավիճակը հաշվի առնելով, իհարկե, հետևանքները կարող են բավականին ծանր լինել, արդեն իրավիճակը սկսել է լարվել Իրաք-ԱՄՆ հարաբերություններում։ Այնտեղից կոչ են անում դուրս բերել ռազմաբազան ու զորքերին։ Սա լրացուցիչ դիստաբիլիզացիոն հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար, որովհետև ԱՄՆ-ն Իրաքում է հիմնականում տեռորիզմի դեմ պայքարելու համար»,-ասաց Սարգսյանն ու ավելացրեց, որ եթե ԱՄՆ-ի զորքերն Իրաքից դուրս գան, ապա տեռորիստական խմբավորումների ակտիվացում կլինի։
Սուրեն Սարգսյանի կարծիքով տեղի ունեցողը ԱՄՆ նախագահի իմպիչմենտի վրա ազդեցություն չի ունենա. «ԱՄՆ-ում իմպիչմենտի պրոցեսն արդեն կարելի է համարել ավարտված, նույնիսկ եթե հարցը սենատում լսվի, ապա հեռանկար չի ունենալու, այնպես որ Թրամփի գործողությունները իմպիչմենտի խնդրի հետ չէի կապի»։
Փոխարենը, միջազգայնագետը ստեղծված իրավիճակը պայմանավորեց ԱՄՆ-ի կողմից հակաիրանական շարունակական քաղաքականության հետ ու նշեց, որ սա Թրամփի քաղաքական գիծն է։
«Այս ամենն իրականում նպատակ ունի զսպել Իրանին, բայց կարծես թե գործընթացը ԱՄՆ-ի վերահսկողության տակից դուրս է գալու և ԱՄՆ-ն իր պլանն ավարտին չի հասցնելու»,-ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումների՝ Արցախի, Հայաստանի վրա անդրադարձին, միջազգայնագետն ասաց, որ ամբողջ Մերձավոր Արևելքի վրա կարող է լուջ ազդեցություն ունենալ։ Չեմ բացառում, որ պատերազմներ կլինեն նաև Սիրիայի, Լիբանանի տարածքում։ Սա նաև կվնասի մեր համայնքին, այն հայերին, ովքեր բնակվում են Մերձավոր Արևելքում։ Սա լրացուցիչ լարվածություն է առաջացնելու ամբողջ Մերձավոր Արևելքում, նաև Հարավային Կովկասում, այստեղ խոշոր խաղացողներ կան, օրինակ՝ Թուրքիան, և բնական է, որ Թուրքիան էլ կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից ու իր շահերն առաջ կմղի թե՛ Սիրիական ուղղությամբ, թե՛ այլ ուղղություններով։ Այնպես որ, եթե իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից՝ ամենածանր հետևանքները կարող են լինել»։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ