ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդիկ այստեղ վատ են ապրում, թող օգնեն ժողովրդին, որ ծննդատունը մնա. Տնօրենը համոզված է` 5 մլն դրամի սուբսիդավորման դեպքում ծննդատունը հնարավոր կլինի պահել 01/04/2020 13:25 | ԼՐԱՀՈՍ
Մարալիկի ծննդատան աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Հիվանդանոցը մինչև հունվարի 7-ը ծնունդներ չի ընդունելու: Սպասում են Առողջապահության նախարարության համապատասխան որոշմանը, որից պարզ կլինի` կշարունակի ծննդատունը գործել, թե ոչ:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Մարալիկի առողջության կենտրոնի տնօրեն Վռամ Մելիքյանն ընդգծեց` ծննդատունն աշխատեցնելու որոշումն իր ձեռքում չէ, պետք է վերադասի կողմից փաստաթուղթ լինի: Տնօրենի խոսքով ծննդատան աշխատանքները կասեցնելու հիմնական պատճառներից մեկը ծննդկանների թվի նվազումն է. «Ծննդկանները քիչ են: Անիի շրջանն է սա, որն էլ սահմանամերձ գոտի է: Ծնելիությունն ընկած է, ժողովուրդն արտագաղթում է: Մարդիկ չեն կարողանում ապրել: Ոմանք Երևան են գնում, ոմանք ուրիշ մարզեր: Այնպես չէ, որ հիմա չեն գնում, գնում են»,-ասաց Վռամ Մելիքյանը:
Նրա փոխանցմամբ 2018 թվականին ծննդատունն ընդունել է 126 ծնունդ, իսկ 2019 թվականին` 106. «Անցած տարի այս նույն կարգավիճակն էր. ֆինանսավորում չկար: Ես եմ պայքարել, որ ծննդատունը գործել է: Նախարարին, մարզպետին եմ ասել, մարդկանց եմ դիմել, որոնք ֆինանսապես աջակցել են»,-նշեց Վռամ Մելիքյանը:
Մարալիկի առողջության կենտրոնն ունի ընդհանուր 95 աշխատակից, իսկ ծննդատունը` 12 աշխատակից: Տնօրենը նշեց` եթե հունվարի 7-ին որևէ փաստաթուղթ չլինի, շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը, իսկ թե ինչպես են հոգալու ծննդատան ծախսերը, Վռամ Մելիքյանն նկատեց` կտեսնեն` ինչպես են ֆինանսավորում գտնում:
Մարալիկի ծննդատան աշխատանքների կասեցումը, միանշանակ, բացասաբար կազդի տարածաշրջանի բնակիչների համար. «Մի քանի անգամ դիմել եմ, որ ավելի լավ կլինի` պետությունը 5 մլն սուբսիդավորում տա: Մարդիկ այստեղ վատ են ապրում, թող օգնեն ժողովրդին, որ ծննդատունը մնա: Տարեկան 5 մլն դրամը չգիտեմ ինչ գումար չէ, որ պետությունը չկարողանա սուբսիդավորել»,-նշեց Վռամ Մելիքյանը` ևս մեկ անգամ վերահաստատելով, որ եթե տարեկան 5 մլն դրամով սուբսիդավորեն, ապա հանգիստ կկարողանան պահել ծննդատունը:
Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ