Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Պետք է գտնել մարդկանց իրար հետ բարեկամացնելու ուղիները, այլ ոչ թե թշնամացնելու. Ռուբեն Բաբայան (տեսանյութ) 01/04/2020   11:10  |  ԼՐԱՀՈՍ

Հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումների, վերափոխումներ շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ։

-  Ինչպիսի՞ն էր 2019 թվականը մշակութային կյանքի համար։ Մարդիկ ավելի շատ մոտեցա՞ն մշակույթին, թե՞ հակառակը։

Դժվարանում եմ ամբողջ մշակույթի համար ասել։ Նման իրավունք ինձ չեմ վերապահում։ Թատերական ասպարեզում հիմնականում ավելացել  է և՛ հանդիսատեսի քանակը, և՛ Հայաստանի ներկայացուցչությունը տարբեր միջազգային փառատոններին, ինչը շատ կարևոր է։ Որոշակի ձևով նաև ամրապնդվել է դպրոցների հետ կապը։ Անցյալ տարի ձեռնարկվեց դասարան+դասական ծրագիրը, որը շատ կարևոր է և հետաքրքիր է։ Կարծում եմ, որ ճիշտ է դանդաղ, բայց բոլոր դեպքերում մենք սկսում ենք հասկանալ, որ մշակույթը դա ժամանց չէ։ Մշակույթը դա սեփական անձը հասկանալու, դիմացինի հետ հաղորդակցվելու, աշխարհն ընկալելու և քո տեղն այս աշխարհում ընկալելու մի ձև է։ Մշակույթը միայն արվեստ չէ, մշակույթը դա ամեն ինչ է. Կենցաղ է, ուտելիք է, հագուստ է, առողջապահություն է, կրթություն է, բանակ է։ Այստեղ կարծում եմ՝ դեռ կա ճանապարհ անցնելու։ Մենք մշակույթի անհրաժեշտությունը դեռ չենք դարձրել մեր կյանքի անհրաժեշտություն։ Խոսքը չի գնում մշակութային  օջախներ այցելելու մասին, խոսքը գնում է մշակութային կյանքով ապրելու, մաքուր ապրելու մասին։ Սա ճանապարհ է և կարծում եմ՝ այստեղ յուրաքանչյուրը պետք է անցնի իր կտորը։ Հնարավոր չէ դա պահանջել ուրիշից, իսկ անձամբ դու որևէ քայլ չանես։ Իհարկե կուզեի, որ այդ ճանապարհն ավելի արագ անցնենք։ Բացարձակապես չեմ ընդունում հայտարարություններ այն մասին, որ մենք դեռ պատրաստ չենք, պետք չէ համեմատվել ուրիշ երկրների հետ։ Լավ էլ պատրաստ ենք և միշտ էլ պետք է համեմատվել լավի տեսակետից։ Պետք է ձգտել դեպի լավը, որովհետև աշխարհն այդպես է զարգանում։ Եթե քո առջև չես դնում բարձր, գեղեցիկ, լուսավոր նպատակներ, դոփում ես նույն տեղում։

Ինչո՞վ է պայմանավորված, որ այդ ճանապարհն ավելի դանդաղ ենք անցնում։ Գուցե կարծրատիպե՞րն են խնդիրը։

Կան կարծրատիպեր։ Մարդ, երբ իրեն թվում է, որ մի բան հասկանում է, սկսում է միանգամից դրա հետ կիսվել։ Ես կարծում եմ՝ ամենամեծ կարծրատիպը, ոչ թե կարծրատիպ երևի թե ամենամեծ արգելքն այն է, որ մենք ոչ մի կերպ չենք ընկալում, որ ապրում ենք անկախ պետությունում, որը պարտավոր է ենթարկվել պետական չափանիշներին և օրենքներին, այլ ոչ թե գաղութային։ Սա շատ կարևոր է, որովհետև գաղութի առջև դրված են ուրիշ խնդիրներ, իսկ պետության առջև ուրիշ խնդիրներ։ Եվ այն կարծրատիպերը, որ գուցե կարծրատիպեր չեն և իրենց դրական դերն են խաղում գաղութը պահպանելու տեսակետից, շատ վնասակար դեր են խաղում պետությունը կառուցելու տեսակետից։ Սրանք տարբեր բաներ են։ Չի կարելի օրենքները, հասկացությունները, որոնք գործում են մի պարագայում, նույնկերպ տեղափոխել ուրիշ վայր։ Բացի այդ ժամանակը ոչ մեկի չի ներում։ Ժամանակի դեմ պատերազմն ի սկզբանե պարտության է դատապարտված։ Ժամանակը միշտ հաղթող է։ Կա՛մ դու հասկանում, զգում ես ժամանակը և փորձում ես ժամանակի մեջ գտնել քո տեղը, և ժամանակի հետ համաչափ քայլել, կա՛մ սկսում ես դիմադրել ժամանակին, բողոքել, թե ինչ ժամանակներ են եկել, ինչի արդյունքում պարտվում ես. ժամանակը քեզ շպրտում է ճանապարհից դուրս։ Պետք չէ ժամանակից վախենալ, պետք չէ վախենալ բաց լինելուց։ 21-րդ դարում մարդկությունը հասկացավ, թե ինչքան փոքր է մեր երկրագունդը, և ինչքան ենք մենք կախված իրարից։ Ոչ միայն նրանով, որ հիմա հաղորդակցվում ենք իրար հետ վայրկյանների ընթացքում, այլ հասկանում ենք՝ բնության աղետները, դրանք մեր աղետներն են։ Նույնիսկ, երբ դրանք մեր երկրում չեն կատարվում։

Արդյո՞ք հասկանում են

Կարծում եմ՝ առավել ևս դա հասկանում են երիտասարդները։ Բոլոր դեպքերում համացանցը դրական դեր է կատարում։ Մեկ վայրկյանում գտնվում ես որտեղ ասես և իրականում սեփական  ընտանիքից, սեփական բնակարանից տիրոջ զգացողությունը կամաց-կամաց տեղափոխվում է դեպի ամբողջ երկրագունդ, եթե ոչ մոլորակ։ Մենք իրավունք չունենք այս մեր փոքրիկ երկրագնդի հանդեպ դրսևորել նման անտարբեր վերաբերմունք։ Մեծ իմաստով սա մեր տունն է։ Կարծում եմ՝ սա էլ է ժամանակի պահանջ. զգալ դա։ Անցել են ժամանակները, երբ մարդը պատերազմ էր մղում բնության դեմ, որպեսզի ինչ-որ բանի հասնի։ Բնությունը մեր պաշտպանության կարիքն ունի, որովհետև այն մեր տունն է։ Կարծում եմ սրա մասին պետք է խոսել։ Սրա մասին խոսել, այլ ոչ թե փուչ, հնարած դիսկուրսների մասին, որոնք իրականում ոչ մի տեղ չեն տանում և ոչինչ չեն անում բացի մարդկանց թշնամացնելուց։ Պետք է գտնել մարդկանց իրար հետ բարեկամացնելու ուղիները, այլ ոչ թե թշնամացնելու։ Այնքան հեշտ է թշնամացնել ազգը ազգի հետ, հարևանին հարևանի հետ։ Ավելի դժվար է այդ կամուրջները կառուցելը, բայց դա շատ ավելի արդյունավետ է։ Երբ հասկանում ենք՝ բոլորս այս փոքր երկրագնդում մի ընտանիքի անդամներ ենք և կարիք ունենք, որովհետև հնարավոր չէ կառուցել սեփական երջանկություն ուրիշի դժբախտության վրա և մենք միմյանց կարիքն ունենք։ Այն, որ մենք շատ տարբեր ենք, մեր հարստությունն է, այլ ոչ թե մեր աղքատությունը։ Շատ ավելի հետաքրքիր է փորձել լեզու գտնել նրա հետ, ում դու նման չես, որովհետև երբ կարողանում ես դա հաստատել երջանիկ ես և՛ դու, և՛ նա։ Իսկ որտեղի՞ց է գալիս լեզու գտնելու, իրար հասկանալու հնարավորությունը։ Իրար ճանաչելուց։ Թշնամանքը գալիս է իրար չճանաչելուց։ Երբ հասկանում ես մարդուն, բնությունը, ճանաչում ես քո հայրենիքը։ Չեմ հավատում սեր դեպի հայրենիք, եթե հայրենիքդ չես ճանաչում կամ միայն քարտեզով ես ճանաչում։ Այս ամեն ինչը շոշափելու կարիք ունի։ Հողը ձեռք տալու կարիք ունի, մարդը ծանոթանալու կարիք ունի։ Երբ ծանոթանում ես, սկսում ես ուղիներ գտնել, երբ չես ծանոթանում, այդ ժամանակ գալիս է թշնամանքը։

Ինչպե՞ս ճանաչել, այլ ոչ թե պարզապես իմանալ։

Իրականում բարդ չէ։ Ուշադրություն դարձրեք երեխաներին։ Նրանք մշտապես հարց են տալիս։ Նրանք շատ հետաքրքրասեր են, ամեն ինչ հետաքրքրում է նրանց։ Նույնիսկ ծնողներն ասում են՝ դե հերիք եղավ, բոլ եղավ, մի բան միացրու նայիր, միայն էլ ինձ հարցեր մի տուր։ Երեխան ճիշտ է ստեղծված։ Նա ճիշտ կանոններով է ստեղծված։ Նա հետաքրքրասեր է։ Հետո մենք սկսում ենք այդ հետաքրքրասիրությունը փակել, փչացնել, մարել, արգելքներ ստեղծել։ Մարդը պետք է հետաքրքրասեր լինի։ Նրա համար պետք է հետաքրքիր լինի աշխարհը։ Մարդն անկախ տարիքից պետք է երիտասարդ լինի։ Հետաքրքրասիրությունը երիտասարդության նշան է։ Այդ սովորելու հատկությունը երիտասարդության նշան է։ Նա, ով անկախ տարիքից դադարում է սովորել, ծերանում է։ Նա, ով ամեն ինչ գիտի, արդեն դիակ է, որովհետև ամեն ինչ գիտի դիակը։ Մենք մարդկանց ասում ենք՝ երբ պետք է մեծանաս։ Պետք չէ մեծանալ, պետք է ավելի իմաստուն դառնալ։ Դրանք տարբեր բաներ են։ Պետք է փորձել ապրել բնական օրենքներով։ Մեզ մոտ ամեն ինչ ի սկզբանե ճիշտ է դրված, մենք ենք հետո սկսում դա փչացնել։

Հետաքրքրասեր են մարդիկ այսօր։

Մարդիկ շատ տարբեր են։ Ես 25 տարի դասավանդում են ինստիտուտում։ Մշտապես շփվում եմ երիտասարդների հետ։ Կարծում եմ՝ շատ հետաքրքրասեր են։ Անկեղծ եմ ասում, ես ամեն հանդիպման ժամանակ որոշակի բան եմ սովորում երիտասարդներից, և նրանք փայլուն երիտասարդներ են՝ մտածող, տաղանդավոր, պարկեշտ։ Վերջիվերջո մենք ինքներս ենք պատասխանատու, թե ինչպիսին են իրենք։ Հնարավոր չէ լինել գռեհիկ, կոպիտ, ամբարտավան և պահանջել, որ դիմացինը լինի հակառակը։ Հնարավոր չի հայհոյանքով պահանջել, որ դիմացինը չհայհոյի։ Հնարավոր չէ ատելությունով պահանջել, որ դիմացինդ քեզ չատի։ Վերջիվերջո կա պարզ ճշմարտություն՝ ինչ ցանում ես, այն էլ հնձում ես։ Ես պետք է անկեղծ ասեմ։ Նախանձում եմ այսօրվա երիտասարդներին։ Նրանք ավելի ազատ են և ավելի խիզախ են։ Ես ծնվել եմ և իմ երիտասարդությունն անցկացրել եմ այն տարիներին և այն երկրում, որտեղ վախը գենետիկորեն էր փոխանցվում մեզ։ Իսկ վախը շատ վատ ուսուցիչ է։ Ստեղծագործել, արարել կարող է միայն ազատ մարդը, իսկ ազատ է նա, ով հաղթահարել է իր վախերը։ Բոլոր բռնատիրական երկրներում հիմնականում փորձում են մարդկանց վախով պահել։ Տարբեր վախեր կարող են լինել։ Վախեցած մարդը հեշտ է ղեկավարվում։ Վախն անջատում է մարդու տրամաբանությունը, ուղեղը։ Նա սկսում է առաջնորդվել այդ վախի զգացողությամբ։ Վախը շատ բնական է։ Յուրաքանչյուրս վախի պահեր ապրել ենք, բայց պետք է ասենք, որ վախը չի կարող մեզ մշտապես ուղղորդել։ Վախ ունեցող մարդը զրկված է նախաձեռնությունից, ինչը նշանակում է, որ նա որևէ բան չի կարող անել։ Չի կարողանում արարել, ստեղծագործել, սիրել չի կարողանում։ Սա ամենակարևորն է։ Սերն էլ է ուժեղ զգացմունք, միաժամանակ այդ ուժեղ զգացմունքները չեն կարող տեղավորվել նույն սրտում։

Գուցե անհրաժեշտ է ավելի զգուշավո՞ր լինել և ո՞րն է զգուշավորության ու վախի սահմանը։

Զգուշավորությունը դա տրամաբանության արդյունք է։ Զգուշավոր լինելու համար նույնպես պետք է ազատվել վախից։ Զգուշավորությունը դա հնարավորություն է ենթադրել հետագա քայլերը, դա սթափ մտածելու արդյունք է, այլ ոչ թե վախի։ Վախն անջատում է տրամաբանությունը և եթե նկատել եք, վախկոտ մարդիկ ավելի շատ են սխալվում, որովհետև նրանք առաջնորդվում են ոչ թե ուղեղով, այլ զուտ այն զգացմունքով, որն այդ պահին տիրում է իրենց։ Սա ճանապարհ է, որը յուրաքանչյուրս պետք է անցնի։ Թող ոչ ոք չասի, որ ինքը ծնվել է բոլոր վախերից դուրս։ Կյանքը մեզ դրա համար է տրված, որպեսզի մենք կարողանանք նաև որպես անհատ կայանալ այստեղ, գալ որոշակի իմաստության։

Վերջին տարիներին մարդկանց արժեհամակարգում դրական փոփոխություններ կա՞ն։ Վերջին շրջանում շատացել են վիրավորանքներն ու զրպարտանքները։ Արդյոք սա մշակույթի պակասից է։

Այո, սա կարծում եմ պակասն է նրա, ինչի մասին խոսեցինք։ Մշակույթն ընկալվում էր զուտ որպես ժամանց։ Համոզվածությունը սեփական խոսքի, մտքի, ճշմարտության  մեջ բացարձակապես չի ենթադրում ուրիշին  վիրավորել։ Ի՞նչն է մեր արժեքային համակարգի կենտրոնում։ Եթե մարդն է մեծագույն արժեքը, մենք չենք կարող վիրավորել մարդուն։ Նույնիսկ հանցագործին պատժելով՝ մենք նրան չենք վիրավորում։ Վիրավորանքը, ատելությունը չի կարող լինել շփվելու ձև և իմաստ։ Իսկ եթե մարդը չէ արժեքային համակարգի կենտրոնում, ապա կարելի է անել ամեն ինչ։ Որովհետև ես Ձեզ որպես մարդ չեմ ընկալում։ Ընկալում եմ որպես որևէ գաղափարախոսություն, ազգություն կրող, որն ինձ դուր չի գալիս, որովհետև ես ուրիշ բանի կրող եմ, և ես սկսում եմ Ձեզ հետ՝ որպես կրողի հետ, մտնել մեծագույն պատերազմի հետ։ Իսկ եթե ես Ձեզ ընկալում եմ որպես անհատ մարդ և հարգում եմ Ձեզ որպես մարդ, ես թույլ չեմ տա Ձեզ վիրավորել, որովհետև դրանով վիրավորում եմ ինքս ինձ։ Չվիրավորելը լավ բան է։ Հավատացեք իմ սեփական փորձից։ Վերջին 5-6 տարիների ընթացքում ինձ այնքան են փորձել վիրավորել, ինչ ասես ասել են։ Երբևիցե որևէ մեկին չեմ պատասխանել։ Եթե պատասխանեի, շատ վատ ինձ կզգայի, կտեղափոխվեի նույն հարթության մեջ։ Հաճախակի լինում է այդ ցանկությունը պատասխանել, բայց ուղեղը տրված է, որպեսզի կարողանաս մի քիչ սթափ մտածել։ Արդյունքը՞։ Նա քեզ վիրավորեց, դու վիրավորեցիր, ի՞նչ, ո՞րն է արդյունքը։ Երկուսդ բացասական էմոցիաներով լցված բաժանվեցիք։ Ինչ-որ օգուտ եղա՞վ անձամբ Ձեզ, երկրին, մոլորակին, ոչինչ։ Թշնամությունն անպտղաբեր է, սերն է վերջիվերջո պտուղ տալիս։ Մարդն է մեծագույն արժեքը։ Սա պետք է ամեն օր ասվի, դասագրքերը պետք է լինեն այս մասին, հեռուստատեսությունով պետք է լինեն այս ծրագրերը։ Տարբեր մարդիկ, տարբեր գույնի, հայացքների, մարդ, մարդ...դրանից ավելի մեծ բան չկա։

Իսկ արվեստի լեզվով այսօր դա ներկայացվու՞մ է։

Այստեղ ամեն մեկը կարող է պատասխանել իր կատարած գործի համար։ Ինձ համար թատերական արվեստը, համենայն դեպս այն, ինչով ես եմ զբաղվում դա առաջին հերթին մարդու հետազոտությունն է։ Ինձ հետաքրքիր է մարդը, և ես փորձում եմ այդ ամբողջ խորությունը նայել։ Մարդն իրականում տիեզերք է։ Պետք է պարզապես գիտակցել։ Այն ներողամտությունը, որն ունենք մեր հանդեպ, պետք է դրսևորենք նաև դիմացինի հանդեպ, որովհետև ինքն էլ է մարդ։ Նա էլ կարող է զղջալ, նա էլ ունի ներվելու իրավունք։ Երբ ինչ-որ վատ բան ենք անում, ուզում ենք մեզ ներեն, շուտ մոռանան։ Բայց դա բոլորն են ուզում։ Պետք չէ անջատել քեզ ուրիշներից։ Նա իրականում ունի նույն արժեքը՝ անկախ իր հայացքներից, իր ինտելեկտուալ մակարդակից։ Մարդու կյանքը կյանք է։ Ի՞նչ կապ ունի՝ ում կյանքն է։ Մենք կարող ենք ասել՝ նրա արյունն ավելի թանկ է, քան մյուսի՞։ Ո՞վ է մեզ այդպես դատելու իրավունք տալիս։

Որո՞նք էին 2019 թվականի ձեռքբերումները թատերական արվեստի համար։

Մենք ունեցանք մի քանի նոր ներկայացումներ, բայց կուզեի երկու բան ընդգծել։ Առաջինը դա «Քրիստոֆեր» ներկայացումն էր աուտիտ երեխայի մասին, որը բացի այն, որ գեղարվեստական լավ գործ ստացվեց, նաև արտակարգ հումանիստական է։ Շատ մեծ ազդեցություն ունի և հենց վերաբերում է այն թեմային, որի մասին խոսեցինք։ Մարդ, իր աշխարհով և գալիս նայում էին ներկայացումները ծնողներ, որոնց երեխաներն աուտիտ են և ասում՝ Ձեր ներկայացման շնորհիվ մենք նոր ձևով սկսեցինք նայել մեր երեխաներին։ Եվ նաև այս տարի մեր երիտասարդ ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանի «Я здесь» ներկայացումը մասնակցեց Չեխովյան փառատոնին։ Դա ամենահեղինակավոր փառատոնն է։ Երկու անգամ խաղացինք այն, շատ լավ արձագանք ստացանք։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ թատրոնում սերնդափոխությունը հնարավորինս անցնում անցավ։ Շատ և շատ երիտասարդներ են աշխատում, ինչը շատ կարևոր է։ «Քրիստոֆեր» ներկայացման մեջ գլխավոր դերը խաղում է իմ ուսանողը, որն այս տարի դիպլոմայինն է պաշտպանելու։ Կարծում եմ՝ սա փայլուն դերակատարում է, չնայած ինքը մասնագիտությամբ ռեժիսոր է դառնալու։

 

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]