ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի շարք դատավորների, կանխակալ վերաբերմունքն արդեն բացահայտվել է. Վարդեւանյան 01/01/2020 12:15 | Հարցազրույց
Ինչպիսին էր 2019 թվականը դատական համակարգի համար. «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում փաստաբան Արամ Վարդեւանյանը։
-Պարոն Վարդևանյան, ինչպե՞ս եք գնահատում այս տարվա դատաիրավական համակարգի գործունեությունը։
-Ցավոք դրականը շատ չէ, որ նկատենք։ Մյուս կողմից դրականը փորձում եմ տեսնել օրինակ նրա մեջ, որ մի շարք դատավորների ընդհանուր արդարադատության իրականացման ձևը, ըստ էության, կանխակալ վերաբերմունքն արդեն բացահայտվել է։ Այսինքն՝ արդեն մասնագիտական համայնքը և հանրությունը շատ լավ գիտի՝ ենթադրենք x, y կամ z դատավորին և դա որոշակիորեն այդպես հենց իլյուստրացիայի առաքելություն իր մեջ ունեցավ, որն, իհարկե, տեղի է ունենում ի հաշիվ մարդու իրավունքների, քանի որ այդ դատավորների կողմից կայացվող դատական ակտերն իրավունքի հետ առնչություն չեն ունենում և սա է ամենամեծ խնդիրը։ Նաև հարց է առաջացնում, թե ինչպես են այդքան ժամանակ այդ դատավորները պաշտոնավարել, ինչպես է, որ ժամանակին ավելի հստակ չի բարձրաձայնվել։ Ես գտնում եմ, որ helpcourt.am կայքը պետք է շատ ավելի մեծ ճանաչելիություն ունենար այս ժամանակահատվածում և նույնիսկ շատ օբյեկտիվ ազդակ լիներ դատավորների հետ կապված հարցերում՝ այդ թվում կարգապահական պատասխանատվության միջոցների։ Պատկերացրեք՝ երբ 700-ից ավելի փաստաբան մի կարծիք է կիսում, երբ ենթադրենք դատավոր Ազարյանն ունենում է ամենաբարձր վարկանիշը, դատավոր Դանիելյանն ունենում է ամենածայրահեղ ցածր վարկանիշը, սա պատահական չի լինում։ Ինչպե՞ս կարող են 700-ից ավել փաստաբան, երբ երկու փաստաբան իրար հետ խոսում են և նույն կարծիքը չեն ունենում, նույնիսկ նույն կարծիքն ունենալով հանդերձ՝ չեն համաձայնվում իրար հետ, այդ հարցում համաձայնվե՞լ են։ Դա փորձից է գալիս, պրակտիկայից է գալիս, այն իրականությունից, որը կա։ Ես գտնում եմ, որ սա որոշակիորեն փորձությունների տեսանկյունից շատ բարդ շրջան էր դատավորների համար, բայց մյուս կողմից կան դատավորներ, որոնց գործունեությունը միայն դրականն է հուշում դատական իշխանության հետ կապված։ Իսկապես Վերաքննիչ քրեական դատարանում մենք ունենք այդպիսի դատավորներ՝ պարոն Ռշտունին, Ազարյանը, Մխիթար Պապոյանը։ Ես ինքս շատ դատավորների հետ չեմ առնչվել Վերաքննիչ քրեական դատարանում, բայց ում հետ էլ, որ առնչվում ես, փորձում ես կարծիք կազմել և ոչ թե՝ այդպես նիստի ընթացքում վարելու կարգի ձևից, սա փոքր տոկոսն է կազմում։ Ի վերջո դատական ակտի ձևը, որակը, հիմնավորվածությունը, պատճառաբանվածությունը։ Սա է իրավիճակը։ Ունենք մի շարք խնդիրներ, որոնք շատ դժվար է լինելու լուծել։ Ամենամեծ բարդությունը դատական իշխանության համար և դրանով այդ սառեցնող էֆեկտը, որը տեղի ունեցավ, դա Դավիթ Գրիգորյանի գործն է։ Սա իսկապես ամենացավալի երևույթն էր, երբ ժամանակագրությունն էլ ակնհայտ է դարձնում իրավիճակը։ Երբ մինչև Ռոբերտ Քոչարյանի գործով անձնական երաշխավորության միջնորդությունը բավարարելու որոշումը ՀՔԾ-ն գտել էր, որ որևէ հանցակազմ չկա Դավիթ Գրիգորյանի արարքում, այնուհետև՝ լինում է անձնական երաշխավորության միջնորդությունը բավարարելու որոշումը և գլխավոր դատախազը նոր երևան եկած հանգամանքով, որն էլ ,ըստ էության կարծես, այնքանով, ինչքանով տեղեկացանք մամուլից, ոչ մի երևան եկած հանգամանքի մասին չէր խոսքը, ամեն դեպքում քրեական հետապնդում է իրականացվում, առանց ԲԴԽ-ի համապատասխան որոշման խուզարկություն է իրականացվում դատավորի աշխատասենյակում։ Այսինքն՝ փաստացի քրեական հետապնդում են սկսում՝ առանց ԲԴԽ-ի թույլտվության։ Սա, իհարկե, շատ դատավորների համար կարծես ազդակ լիներ, որ դատախազության հետ պետք չէ չհամաձայնել, իսկ այդպես չի կարելի։ Այդպես չպետք է լինի դատական իշխանությունը։ Դատական իշխանությունն ինքը պետք է որոշի՝ համաձայնի դատախազության հետ, թե ոչ։ Ի դեպ՝ կանխավարկածն էլ ենթադրենք՝ կալանքի հետ կապված հարցերում, միշտ հօգուտ պաշտպանական կողմի է։ Ազատության կանխավարկած ունենք, չէ՞։ Գոյության իրավունք, այն էլ ոչ թե գոյության իրավունք, այլ հաստատված երևույթ է՝ նախադեպային իրավունքով Եվրոպական դատարանի և այլն։
-Ո՞րն էր տարվա լավագույն դատական ակտը՝ Ձեր պրակտիկայում։
-Տարվա լավագույն դատական ակտն ինձ համար առնվազն կմրցի մեկ այլ գործով՝ ոչ աղմկահարույց գործով, պարոն Ազարյանի կողմից կայացված դատական ակտն էր՝ գրավի թույլատրելիության վերաբերյալ։ Եթե այսպես խոսենք դատական համակարգում, իհարկե պարոն Ռշտունու վերջերս կայացված որոշումն էլ կրկին որակի տեսանկյունից շատ բարձր որակի է։ Երևի թե ես կառանձնացնեի բարձր դատարանի կողմից կայացված որոշումները, այսինքն՝ ՍԴ-ի։ Ես կառանձնացնեի, իհարկե, ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշումը՝ գործառութային անձեռնմխելիության վերաբերյալ, որը կարծում եմ ՝մեր պետական համակարգի բոլոր այն պաշտոնատար անձանց, ովքեր օժտված են գործառութային անձեռնմխելիությամբ, անկյունաքարային որոշում էր՝թե՛ պաշտոնաթող նախագահների, թե՛ պատգամավորների, թե՛ ՄԻՊ-ի։ Սա հարատև որոշում է։ Այլ հարց է, որ այս որոշումը իրավակիրառական պրակտիկան համառորեն փորձում է մերժել և դա, կարծես թե, պայմանավորված է ի թիվս հենց Ռոբերտ Քոչարյանի գործով, քանի որ այդ որոշումից ուղղակիորեն պատճառահետևանքային կապը նա է, որ կալանավորումը չի կարող կիրառելի լինել։ Դրա պատասխանն այնքան պարզ է, որովհետև ՍԴ-ն գտել է, որ օրենքի բացը չի կարող հաղթահարվել, հետևաբար՝ Վճռաբեկ դատարանի նախադեպին հղում տալն ուղղակի չի բխում իրավունքից։ Եթե ՍԴ-ն գտնում է, որ օրենքի բաց կա, ուրեմն դատական ատյանները չեն կարողացել դա հաղթահարել, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանը։ Նշված օրենքի բացը հակասում է անձնական ազատության իրավունքին։ Սա շատ ինստիտուցիոնալ և հուժկու որոշում էր։ Ի դեպ, որից հետո, կարծես թե, ճնշումները ՍԴ-ի նկատմամբ էլ ավելի մեծացան։ Մյուս որոշումը կրկին ՍԴ-ից կհիշատակեմ։ Դա ՍԴ 14-80 որոշումն է և 14-78 որոշումն է։ Գուցե թվերի մեջ սխալվեմ, բայց բովանդակությունը կներկայացնեմ։ Մեկը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը ՄԻԵԴ-ում հազարավոր եվրոների խնայողությանը, քանի որ, վերջապես, գրավը որպես զուտ այլընտրանք կալանավորման ճանաչվեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Վստահեցնում եմ Ձեզ, որ դա մի շարք վճիռների հարց էր լինելու ՄԻԵԴ-ում, որով հստակ արձանագրվեց, որ գրավը կառչող է զսպել նաև խոչընդոտելու ռիսկը, այլ ոչ միայն թաքնվելու ։ Նշեմ, որ սա միայն ՍԴ փայլուն որոշումը չէր, սա նաև Վճռաբեկ դատարանի փայլուն որոշումն էր՝ դիմել ՍԴ և այն հիմնավորումները, որոնք նրանք ներկայացրել էին, իսկապես շատ հիմնավոր և գրագետ էին։ Սա ուղղակիորեն նաև արձանագրել էր Վճռաբեկ դատարանը՝ ՍԴ-ին հասցեագրված դիմումով։ Եվ ՍԴ վերջին որոշումը, որը կրկին թե՛ իր որակի, թե՛ ձևով Եվրոպական ստանդարտին համահունչ է։ Դա, իհարկե, հանդիսանում է վերջերս ընդունված որոշումը, որով խափանման միջոցի հետ կապված հարցերը, անկախ դա գտնվում է դատարանի վարույթում, թե նախաքննության փուլում, մշտապես պետք է հնարավորություն լինի բողոքարկել Վերաքննիչ ատյան։ Այսինքն՝ գրավի ցանկացած մերժում, անկախ , թե որ փուլում է գտնվում, պետք է լինի հնարավորություն բողոքարկելու Վերաքննիչ ատյան։ Սա էլ շատ կարևոր որոշում էր՝ իրավունքի գերակայությունից բխող և իրավունքի պաշտպանության մեխանիզմներ տրամադրող։
-Իսկ տարվա ընթացքում եղե՞լ են անհեթեթ կամ Ձեզ համար վատ դատական ակտեր։
- Կարծում եմ, իհարկե, առաջին տեղում Դանիելյան Արմենի կողմից կայացված դատական ակտերն էին։ ՍԴ դիմելու որոշումը բեկանելու մասով, որը ես Ձեզ վստահեցնում եմ, ժամանակի ընթացքում ամրագրվելու է իրավունքի վերաբերյալ գրականությունում, դասագրքերում, թե ինչպես պետք է չվարվել։ Ամեն դեպքում այս հարցը նաև բաց է, քանի որ Վճռաբեկ դատարանը ևս վարույթ է ընդունել այդ բողոքը, հետևաբար՝ շատ հնարավոր է, որ մինչև դասագրքերը՝ արդեն Վճռաբեկի նախադեպով էլ դա ամրագրվի։ Չի կարող Վերաքննիչ ատյանը կամ Վճռաբեկ ատյանը միջամտի այն դատավորի կամքին, որը գտել է, որ պետք է դիմի ՍԴ։ Հակառակ պարագայում՝ միայն Վճռաբեկ դատարանը պետք է դիմողը լինի։ Սա շատ պարզ տրամաբանություն ունի իր մեջ, հետևաբար՝ չէր կարող այդ որոշումը բեկանվել։ Իհարկե, անձնական երաշխավորությունը բեկանելու մասին Արմեն Դանիելյանի որոշումը, որով կարել է ասել, որ մենք պրակտիկայում ունեցանք մի իրավիճակ, որն առնվազն տարիներ չէինք տեսել,երբ պաշտպանական կողմին խոսք առհասարակ չտրամադրվեց։ Պաշտպանական կողմը զրկվեց խոսքի հնարավորությունից, երբ խոսքը վերաբերում է կալանավորման հարցին։ Կարելի է ասել՝ մեղադրանքի կողմին կարելի էր զրկել ի վերջո խոսքի իրավունքից, բայց պաշտպանական կողմին, ում իրավունքին է միջամտությունը կամ սպառնալիքը միջամտության, խոսք չի տրամադրվում։ Նաև թե բովանդակությունը որոշման։ Սա կարելի է ասել ինձ համար շատ ակնհայտ ցուցիչ էր դատական իշխանությունում խնդիրների մասին։ Իհարկե, նաև չեմ կարող չառանձնացնել դատավոր Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի որոշումը՝ ՍԴ-ի սեպտեմբերի 4-ի որոշումը չկիրառելու վերաբերյալ, որովհետև այդ որոշումն էլ, վստահ եմ, շատ է քննարկվելու։
-Վերջին 1.5 տարվա ընթացքում շատ են քրեական գործերը բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ և ձերբակալությունները։ Ո՞րն էր այս տարվա ամենաանսպասելի ձերբակալությունը։
-Առհասարակ չի կարելի ունենալ սպասելի ձերբակալումներ, սպասելի կալանավորումներ, այլ պետք է ունենալ պարզապես իրավունքի պաշտպանություն։ Մենք բոլորս ՝որպես հասարակություն, պետք է պահանջատեր լինենք իրավունքի պաշտպանությանը։ Մենք չենք կարող զգացմունքներով առաջնորդվել քրեական գործերի հարցում, որովհետև հավատացած եղեք, շատերն, ովքեր «ուրախանում» են ձերբակալությունով կամ կալանավորմամբ, իրենք չեն պատկերացնում՝ ինչ բան է ձերբակալվածների պահման վայրը, իրենք չեն պատկերացնում՝ ինչ բան է ՔԿՀ-ն և այդ միջամտության վտանգավորության աստիճանը։ Ի վերջո, պատահական չէ, որ Եվրոպական նախադեպային իրավունքը, նաև մեզ մոտ էլ թե՛ Վճռաբեկ դատարանի, թե՛ ՍԴ-ի որոշումներ կան դրա վերաբերյալ, որ կալանավորումը պետք է լինի ամենավերջին միջոցը, երբ բոլոր հնարավոր այլ միջոցները սպառվել են։ Իսկ մեզ մոտ, կարծես թե, դա լինի մեխանիկա, որ, եթե գործը մի քիչ աղմկահարույց է, մի քիչ հնչեղ է, պարտադիր պետք է կալանավորման միջնորդություն ներկայացնել դատարան։ Ինչու՞։ Այդտեղ շատ-շատ խանգարում է կանխատեսական բնույթի մեկնաբանությունները՝ կալանավորման պայմանների հետ կապված։ Սա լուրջ խնդիր է և սա պետք է քննարկման առարկա դառնա, որովհետև մեզ մոտ իսկապես կալանավորման գործիքի չարաշահում մենք ունենք, ձերբակալման գործիքի չարաշահում մենք ունենք։ Ինչպե՞ս կարելի է մարդուն ձերբակալել մի քանի տարի առաջ տեղի ունեցդած դեպքի հետ կապված։ Այսինքն՝ երբ չկա անձի թաքնվելը, հենց այդ պահին փախուստի դիմելը և, երբ չկա տաք հետքերով գործողություն կատարելը։ Դեպքեր են լինում նույնիսկ, երբ քրեական գործը հարուցված է, այդ անձին բազմաթիվ անգամներ հարցաքննել են, վերջինս ոչ մի տեղ չի գնում, մեկ էլ՝ ձերբակալում են՝ նույն գործով։ Այդպես չի կարող լինել։ Դա ձերբակալման ինստիտուտին հակասում է։ Այդ ձերբակալումները շատ հաճախ դատարանները ճանաչում են որպես ոչ իրավաչափ, բայց դրանից հետևություններ չեն արվում։
-Ի՞նչ եք ակնկալում 2020թ.-ին դատական համակարգի համար։
-Ես ակնկալում եմ դատական համակարգում խիզախություն, պնդություն և համբերություն։ Իսկապես դատական իշխանությունը գտնվում է ամենադժվար կացության մեջ։ Կան դատավորներ, որոնք իսկապես որոշակիորեն հեղինակազրկում են նույնիսկ դատական իշխանության այն ներկայացուցիչների տանջանքները, որոնք իրենք տարիներով են ապրում, որ ամեն մի որոշում լինի հստակ պատճառաբանված, հիմավոր, օրինակելի դատական ակտեր են ունենում։ Բայց մի քանիսը կարողանում են այդ ամենն այնպես ստվերել։ Իսկապես որ ցավալի երևույթ է դառնում։ Դատական իշխանությունում պետք են մի շարք ռեֆորմներ։ Դա ակնհայտ է։ Առնվազն այն ելակետները, որոնք ներկայացվել են ԲԴԽ նախագահի կողմից, իմ պատկերացմամբ շատ լուրջ ազդակ կարող են լինել, թե՛ վարձատվության հետ կապված, թե՛ դատավորների թվաքանակի։ Իսկապես պետք է աջակցել, որ այդ ռեֆորմները տեղի ունենան, բայց զուգահեռաբար նաև դատական իշխանությունից շատերը պետք է դուրս գան։ Ձեզ այսպես ասեմ՝ Helpcort համակարգը դրա համար շատ լավ ելակետ է հանդիսանում, ցուցիչ է հանդիսանում։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ