ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինկոմիսարիատի շենքի նորոգումը թող սպասի, տղերքին պարգևավճար է պետք 12/31/2019 10:06 | Վերլուծություններ
Օրեր առաջ լուր ստացանք, թե՝ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող զինվորական կոմիսարիատի շենքը փլուզվել է: Շենքը փլվել էր մարդկանց գերծանրաբեռնվածությունից։ Այս մասին տեղեկատվություն տվող ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խոսքի տողատակերում մի տեսակ փորձում էր արդարացումներ գտնել, թե՝ «Շատ մարդ է հավաքվել՝ ծնողներ, երեխաներ։ Դրսում ցուրտ է եղել և մարդկանց հրավիրել են ներս, կուտակումներ են եղել, իսկ շինությունը հին շենք է և փլուզվել է»,- ասել էր Արծրուն Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ ՊՆ շենք-շինությունների մի մասը վթարային վիճակում է։ «ՊՆ հնարավորություններն այդքան են, եթե հնարավորություն լիներ, այդ շենքը պետք է հիմնովին վերակառուցել։ նման շենքեր շատ կան, որոնք պետք է հիմնովին վերակառուցել»:
Փլուզվել էր 1-ին հարկի սենյակներից մեկի հատակը (մոտ 25 քմ): Եվ 11 հոգի տուժել էին: Ի՞նչ է ստացվում՝ պետությունը գերգաղտնի պայմաններում պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար փող ունի, նրանց երբևէ չլսված-չտեսնված պարգևավճարներ տալու փող ունի, իսկ պաշտպանության ոլորտին հատկացվելիք փող չունի՞ բյուջեում:
Կամ՝ երկրի վարչապետն իրեն, իր ընտանիքի անդամներին սպասարկող թանկարժեք մեքենաներ է գնում, արդեն իսկ նորոգ առանձնատունը վերանորոգում՝ երկու միլիոն դոլարի շրջանակում , 5 տասնյակից ավելի մլն դոլարով նոր ինքնաթիռ գնում բյուջեի հաշվին, փողի պակաս չկա, բայց ա՛յ, փլվող զինկոմիսարիատների համար գումար չկա ու չիք: Զուգահեռաբար՝ Ազգային ժողովի ղեկավարությունն էլ հետ չի մնում՝ անցնող տարվա ընթացքում բազմակի անգամ պարգևավճարներ է բաժանում: Նրանցից հետ չեն մնում նաև մարզպետները, քաղաքապետերն ու գյուղապետերը: Օրերս հայտնի դարձավ, որ միայն Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին տրվել է ավելի քան 113 մլն դրամի խրախուսում, Շիրակում էլ 187 մլն դրամի պարգեւավճար է տրվել:
Բայց տեսեք, որ պայմանագրային զինծառայողներին նույնիսկ 5 հազար դրամ պարգևավճար չի նախատեսում Ամանորի առթիվ, մինչդեռ նախկինում, պարզվում է՝ 40-60 հազար դրամի կարգի պարգևավճարներ նրանք ստացել են:
Ընդհանրապես, պարգևավճարների բաժանումը պետական համակարգում դարձել է սովորական երևույթ, մինչդեռ հանրության զգալի մասը շարունակում է գոյատևել չնչին աշխատավարձերով ու թոշակներով։
Հավելենք, որ իշխանությունն արդեն պարգևավճարների թեման անձեռնմխելի դարձնելու մասին մտածելով արդեն նոր որոշում է մտմտում՝ եկող տարվանից այն փակ ինֆորմացիա դարձնելու մտայնությամբ: Հասկանում եք՝ այլևս պետական գաղտնիքին համազոր է դառնալու ասենք, կոկորդիլոսների գիտակ Արարատի մարզպետի ստացած պարգևավճարը: Եվ այս տրամաբանությամբ՝ մինչև օրենսդիր և գործադիր վերին ղեկավարներ:
Հաշվետվողականության փոխարեն՝ «ինկոգնիտո ռեժիմ» և գաղտնի որոշումներ
Իշխանափոխության արշալույսին Հայաստանի երջանիկ քաղաքացի կերտելու խոստումներ տվող, իսկ վարչապետ դառնալով՝ ժողովրդին իր կառավարության 100 տոկոսանոց հաշվետվողականությունը խոստացող Նիկոլ Փաշինյանը թե այսօր որքանով է հաշվետու հանրությանը՝վկայում են այն բոլոր գաղտնի ու ծածուկ որոշումները, որոնք վարչապետի առաջնորդությամբ իրականացնում է ներկա կառավարությունը:
2020 թվականի՝ ըստ Փաշինյանի տրամադրության՝ մի օր հեղափոխական, մյուս օրն իներցիոն անվանվող բյուջեով կառավարության նախատեսած ՝13.000 դրամով նվազագույն աշխատավարձի /այն 55 հազար դրամից դարձել է 68 հազար դրամ/ և 10 տոկոսով կենսաթոշակների բարձրացումն ուղղակի ողորմության նման մի բան է՝ կառավարության կողմից: Օ՜, ինչպիսի գթասրտություն: Բայց այս խղճուկ հավելումների և շարունակ սուղ հնարավորությունների մասին խոսելու համատեքստում ներկա իշխանությունը պատրաստ է մեկ միլիոն դրամից ավելի պետական աշխատավարձ ստացող ՍԴ նախագահին և ՍԴ դատավորներին ուղարկել վաղաժամ թոշակի և նրանց ցկյանս տարիներ շարունակ նույն գումարը որպես թոշակ վճարել… չաշխատելու համար, ընդ որում, նաև նվազագույն աշխատավարձ ստացող մեր համաքաղաքացիների հարկերի՛ հաշվին:
Իշխանությունը շատ լավ հասկանում և տարբերակում է, թե ե՞րբ իր քայլերն «ինկոգնիտո» դարձնի և ե՞րբ հանրության տրամադրությունների վրա ազդի բաց և թափանցիկ ռեժիմով: Հենց միայն կառավարության նիստերին ներկայացվող «գաղտնի» և « չզեկուցվող» հարցերն արդեն շատ բան են ասում:
Տեսեք, պետական համակարգում իրենք իրենց շռայլ պարգևատրելը դարձել է սովորական երևույթ։ Եվ եթե անցյալ տարի առաջին անգամ տրված պարգևավճարների առիթով իշխանության տարբեր օղակներում արդարացումներ էին փնտրում, հիմա, զբաղվածության և սոցիալական հիմնահարցերի մեջ խրված երկրի օրենսդիր ու գործադիր իշխանությունը ոչ միայն հպարտ ու բարձրաձայն է խոսում այդ մասին, այլև արդարացնում է սեփական քաղաքաքականությունը, թե՝ նախկինները կաշառակեր-կոռուպցիոներներ էին, իսկ մենք աշխատավարձով ենք ապրում:
Ներողություն, բայց արդեն իսկ դուք ինքներդ եք ձեր շարքերից կոռուպցիոն գործարքների մեջ խրված պաշտոնյաների հայտնաբերել, քրեական գործեր հարուցել և կալանավորել: Ժողովրդական խոսք է՝ բռնված չէ, գող չէ: Հիմա՝ նմանօրինակ քանի՜-քանի՜սը կլինեն, դեռ հայտնի չէ: Էլ չասած՝ մեկ աղբյուրից, առանց մրցույթի իրականացվող բազմաթիվ գործարքների մասին, որ լեցուն են պետհամակարգում, քաղաքապետարաններում ու մարզպետարաններում:
Իսկ աշխատավարձով ապրող պաշտոնյաներ, նախկինների մեջ շատ կային, որոնք հաստատ ավելի արդյունավետ ու պրոֆեսիոնալ էին և առանց նման աստղաբաշխական թվերի հասնող աշխատավարձերի և պարգևատրումների էին աշխատում: Ավելին, ղեկավար աշխատողների մեջ պաշտոնյաներ կային, որոնք մշտապես հրաժարվում էին իրենց տրվող պարգևավճարներից՝ դրանք փոխանցելով կարիքավորներին:
Հեղինակ` Ա. Ե.
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ