ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը վերջապես վերադառնում է հրապարակ. Աղասի Ենոքյան 12/30/2019 15:44 | Մեկնաբանություն
Իսկ Նիկոլ Փաշինյանը ուզում է ամբոխի առաջ երեւալ ու ելույթ ունենալ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագե
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿ
Իշխանությունները ջանք չեն խնայում Նոր Տարվա գիշերը Հանրապետության հրապարակը հնարավորինս մարդաշատ դարձնելու համար։ Գործի են դրվել հնարավոր բոլոր մեթոդները՝ ըստ որոշ լուրերի անգամ շրջաններից են պարտաստվում ավտոբուսներով մարդիկ բերել։ Ասում են, թե տարբեր գերատեսչությունների աշխատողների պարտադրել են ցուցակագրմամբ գալ հրապարակ։ Վարչապետը ֆեյսբուքով ու հեռուստատեսությամբ մտնում է բոլոր ընտանիքները եւ կոչ անում ջարդել կարծրատիպերը եւ այս Ամանորը դիմավորել իր հետ միասին, նա քննարկում է ամանորի ընտանեկան ճաշացանկերը եւ կոչ է անում գերադասությունը տալ բրդուճին։
Նիկոլ Փաշինյանի ադեպտները եւ պարզապես նրանից աշխատավարձ ստացողները փիլիսոփայական-գաղափարախոսական ջանքեր են թափում այս ամենին սոցիալական, հեղափոխական ու մոդեռնիստական տեսք տալու համար։ Որպես հավելում այս ջանքերի աշխարհահռչակ Գորան Բրեգովիչին են հրավիրել Նոր
Տարվա բրդուճն ուտելու խրախճանքին։
Տարբեր բացատրություններ են բերվում այն մասին, թե ինչ է լինելու այս ջանքերի արդյունքում։ Ոմանք ասում են, թե անհարժեշտ է բոլորիս մասնակցությունը, որպեսզի արդարացվի բյուջեից շուրջ 1 միլիոն դոլար տաշելու կոռուպցիոն գործարքը։ Այլոք պնդում են, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը ջարդում է ավանդականն ու ազգայինն ամեն ինչում՝ սկսած հայագիտական առարկաների դասավանդման կրճատումից մինչեւ ԼԳԲՏ քարոզ եւ «Հուզանք ու զանգ», այնպես էլ նա ցանկանում է այստեղ եւս մի հարված հասցնել ավանդական արժեքներին ու ապրելակերպին։
Սակայն ամենահավանականն է թվում այն վարկածը, որ ֆինանսական, քարոզչական ու ադմինիստրատիվ ռեսուրսների այսպիսի մեկտեղումը նպատակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես, ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո հնարավորություն ունենալ տնօրինել հրապարակի ամբոխին։
Ավելի քան մեկ տարի առաջ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ կազմակերպված քայլարշավի ակնհայտ ձախողումից հետո Նիկոլ Փաշինյանը ռիսկ չէր անում մայրաքաղաքում զանգվածային միջոցառումներ կազմակերպել կամ մասնակցել։ Հանրային աջակցության նվազման եւս մի արտահայտություն էր դատարանները շրջափակելու կոչին արձագանքը, որը զանգավածային բնույթ չկրեց։ Որքան էլ ԱԱԾ-ն ֆեյք տվյալներ հրապարակի, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը անկում է ապրում, ավելին՝ նույնքան ակնհայտ է, որ նրան օժանդակողները ծույլ պողոսներն են, որոնք հաճույքով բազմոցին կամ ֆեյսբուքում պառկած կհայհոյեն նախկիններին, սակայն արդեն փողոց չեն դուրս գա։
Իսկ Նիկոլ Փաշինյանը ուզում է ամբոխի առաջ երեւալ ու ելույթ ունենալ։ Դա միայն սեփական էգոն բավարարելու ձգտում չէ, այլ բազմաթիվ ձախողումներից հետո հանրային ռեաբիլիտացիայի քաղաքական անհրաժեշտություն։ Դրա համար էլ անհրաժեշտ է բոլոր ռեսուրսների մոբիլիզացիա՝ հրապարակում քաղաքացիներին թավիշով ու «շուշաթղթով» հավաքելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ