ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձմեռ պապիկի հետ հաղորդակցման մեջ ինձ մոտ ծանուցագրերի խնդիր կա. Արամ Վարդևանյան 12/30/2019 14:44 | Հարցազրույց
Գերծանրաբեռնված փաստաբանը ժամանակ գտնու՞մ եք ամանորյա նվերների համար՝ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան փաստաբան Արամ Վարդեւանյանն արձագանքեց՝ այլընտրանք չունի, պարտավոր է գտնել։
«Անգործությունն առնվազն իրավական հետևանքներ ունենալու է։ Անգործությունը խրախուսելի չի լինի և կարծում եմ՝ դա նաև այն ամենահաճելի պարտականություններից է, որ ցանկացած մարդ պարտադիր իրականացնում է մեծ հաճույքով։ Ինքս նվեր ընտրելու մեջ դժվարանում եմ, որովհետև ավելի շատ սիրում եմ կոնկրետ իմանալ անձն ինչ է ցանկանում և այդ նվերն անել։ Բայց մյուս կողմից դա էլ այդ անակնկալն է խաթարում։ Դրա համար այդ շրջանն ինձ մոտ միշտ դժվար է լինում»,- ասաց նա։
-Որևէ մեկին օգնության համար դիմու՞մ եք։
Որպես կանոն կնոջս եմ դիմում, և կինս այդ առումով ինձ մշտապես իրավական աջակցություն է ցուցաբերում։ Թե՛ կազմակերպչական, թե՛ այլ առումով այդ հարցերը հիմնականում իր կողմից են իրականացվում։
-Ինչպե՞ս եք նախընտրում Ամանորն անցկացնել։
Միանշանակ ընտանիքի հետ միասին՝ ծնողներիս, եղբորս ընտանիքի հետ։ Գտնում եմ՝ Ամանորը հենց իրենից ենթադրում է այդ ընտանեկան ոգու, ընտանիքով հավաքվելու, կարծիքներ, մտքեր փոխանակելու, մեծ եռանդով, ուրախությամբ, հույսերով լի Նոր տարին դիմավորելու։ Ես այդպես եմ տեսնում խորհուրդը։ Այն իրենից ենթադրում է առավելապես ընտանիքի արժևորումը։ Կարծում եմ՝ հայերս հենց դրանով ենք տարբերվում. Ամանորին մեծ ընտանիքով հավաքվելը շատ հայեցի երևույթ է, որը ես շատ սիրում եմ և հիմա նույն կերպ շարունակում եմ։
-Ո՞րն է եղել Ձեր ամենահետաքրքիր և ամենաարկածային Ամանորի գիշերը։
Երևի նույնիսկ ուսանողական տարիներին չեմ ունեցել։ Ես այդ առումով շատ պասիվ եմ եղել։ Միշտ Ամանորի գիշերն անցկացրել ու անցկացնում եմ ընտանիքիս հետ։ Արկածախնդրությունը երևի թե տղաս է ապահովում, որովհետև շատ ակտիվ է։ Այդ առումով երևի թե կնոջս գեներն իրեն փոխանցվել են։ Ինքը դրանով ամեն ինչ շատ աշխույժ է պահում։ Այսինքն իր հետևից վազելը և այլն միշտ առկա է։ Դրանով արկածախնդրության խնդիր չի լինում։ Ընդհանուր առմամբ ես սիրում եմ այդ ժամանակն ընտանիքիս հետ անցկացնել՝ հանգիստ միջավայրում։
-Ամանորյա տրամադրություն ստեղծող ի՞նչ ֆիլմեր եք դիտում։
Խորհուրդ կտամ շատ նոր ֆիլմ։ Ավելի շատ մուլտֆիլմ է, կոչվում է «Կլաուս»։ Հենց ամերիկյան մշակույթում հայտնի Սանտա Կլաուսի ամբողջ պատմությունն է, կարելի է ասել։ Ինչպես է ձևավորվել փոստատարի և Սանտա Կլաուսի փոխհարաբերությունները և փոխօգնությունը։ Խորհուրդ կտամ այն, ինչ բոլորը դիտում են՝ «Տանը միայնակ»։ Ինքս նոր տարվա օրերին սիրում եմ դիտել «Մեր բակը» ֆիլմերը՝ առաջինը և երկրորդը։ Դրանք դասական, մեր այս նոր ժամանակաշրջանի տարբեր խնդիրների և սխալ երևույթներին անդրադառնալու հոյակապ միջոց է։ Ինքս ֆիլմեր շատ եմ սիրում։ Դա կարելի է ասել իմ միակ հոբբիներից է։
-Եղե՞լ է դեպք, երբ Ձմեռ պապիկից ստանաք այն, ինչ չէիք խնդրել։
Ինձ թվում է՝ Ձմեռ պապիկի հետ հաղորդակցման մեջ ինձ մոտ ծանուցագրերի խնդիր կա, որովհետև կարծեք թե ծանուցագրերը հետվերադարձով գալիս են, նամակները երևի չի ստանում։ Ես կարծում եմ՝ իմ կյանքի ընթացքում Ձմեռ պապիկը մշտապես առաջնորդվել է իմ ցանկություներով, և գրեթե միշտ ստացել եմ այն, ինչ ցանկացել եմ։ Երևի շատ վաղ հասակում, միգուցե ուրիշ խաղալիք էի ուզում, ուրիշ եմ ստացել, բայց այդ ուրիշով էլ եմ ուրախացել։ Կարծում եմ՝ իրականում ոչ թե բուն, կոնկրետավորված նվերն է կարևոր, այլ իմաստը՝ նվեր տալը։ Նվեր տալն ու ստանալն ամենագեղեցիկ երևույթներից է մարդկային փոխհարաբերություններում, իհարկե, երբ այն անկեղծ է լինում։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ