ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կերեք չափավոր, հյուրասիրեք չափավոր. Սեդրակ Մամուլյան 12/30/2019 13:35 | Անցուդարձ
Մոտենում են տոները և տնային տնտեսուհիներին մտահոգող թերևս միակ հարցը՝ դա տոնական ինչ կերակուր պատրաստելն է։ Իրականում ինչպես ամանորյա, այնպես էլ այլ տոնական օրերի համար մեր ազգային խոհանոցում կան բազմաթիվ տոնածիսական կերակրատեսակներ։ Մեր նախնիների շնորհիվ դրանք պահպանվել են և տոնածիսական կերակրատեսակներից գրեթե 60-70-ը փոխանցվել է մեզ։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց՝ տոնածիսական կերակուրներն աղոթքներ են հղված առ Բարձրյալը։ Սեդրակ Մամուլյանն ամանորյա կերակուրներից առանձնացրեց Նավասարդի հարիսան. «Այն սովորական հարիսայի բաղադրությունն ունի, ձավար է և միս, բայց գառան միս, բայց պատրաստման եղանակն այլ է։ Չի հարվում, չի խառնվում։ Դրվում է համապատասխան քանակի ձավար, համապատասխան քանակի միս։ Նախկինում իջեցվում էր թոնրի մեջ, հիմա կարելի է պահել նաև կրակի վրա և առանց խառնելու, առանց հարելու հասցվում է պատրաստի վիճակի։ Չի հարվում, որպեսզի գալիք տարին խառնակ չլինի, պատերազմներ չլինեն»,-նշեց խոհարարը։
Որպեսզի գալիք տարին անուշ և գեղեցիկ լինի, Սեդրակ Մամուլյանը խորհուրդ է տալիս պատրաստել նաև «Անուշ» կոչվող ապուրը։ Այն պատրաստվում է ամենատարբեր չրերով, նման է կոմպոտի, բայց իր մեջ կարող է պարունակել ձավար, սիսեռ, ոսպ, լոբի, կանաչի, ավելուկ կամ վայրի այլ ուտելու բույսեր։
Խոհարարը համաձայն չէ այն մտքին, որ եթե որևէ կենդանու տարի է, ապա սեղանին նրան հաճոյացող կերակրատեսակ պետք է լինի։ Սեդրակ Մամուլյանի խոսքով դա սննդի համակարգի հետ որևէ կապ չունի. «Ազնվորեն եմ ասում, որքան մենք ուսումնասիրում ենք, իսկ մենք դրանով զբաղվում ենք վերջին 15 տարին որպես հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպություն, մենք որևէ դեպք չգիտենք, որ եթե գոմեշի տարի է, ապա պետք է գոմեշ դնենք սեղանին կամ եթե կոկորդիլոսի տարի է, սեղանին կոկորդիլոս դնենք։ Մեր ավանդույթների մեջ նման բան չենք տեսել» ,-նշեց Սեդրակ Մամուլյանը։
Եվ չնայած դրան, բոլոր այն մարդկանց, որոնք հավատում են, որ մկան տարին պետք է դիմավորել նրա սիրելի ուտեստներով, խոհարարը խորհուրդ տվեց սեղանին դնել բոված աղանձ, ինչպես նաև հայկական պանրի տեսականի. «Ընդհանրապես ամեն ինչ դրեք հայակական։ Ամանորն էլ ընտանեկան տոն է և շատ լավ կլինի՝ տանը լինեք և շատ լավ կլինի՝ Ձեր տուն եկած հյուրին չստիպեք, որ այս կամ այն բանն ուտի։ Դա դեմ է էսթետիկայի և էթիկայի կանոններին։ Կերեք չափավոր, հյուրասիրեք չափավոր»,-հավելեց խոհարարը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից