Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Սպիտակում 41-ամյա տղամարդու՝ առանձին դաժանությամբ սպանության գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի. երեք մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է 12/30/2019   16:02

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, առանձին դաժանությամբ սպանության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Չորս անձի մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Սպիտակ քաղաքի՝ 41-ամյա բնակչի՝ առանձին դաժանությամբ սպանության հանգամանքները, շարժառիթը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 1990թ. և 1988թ. ծնված բնակիչները լարված և անբարյացկամ հարաբերությունների մեջ են գտնվել տուժողի՝ Սպիտակ քաղաքի՝ 1978թ. ծնված բնակչի հետ, ով աշխատել է ապահովագրական ընկերություններից մեկի՝ Սպիտակ քաղաքում գտնվող գրասենյակում, որը պատկանում է նույն քաղաքի բնակիչ 1987թ. ծնված տղամարդուն:

Քննության տվյալներով, այդ կապակցությամբ 41-ամյա տղամարդուն հանդիպելու և նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, 2019 թվականի հունվարի 14-ին գործով մեղադրյալներից մեկը՝ 29-ամյա երիտասարդը, զանգահարել է իր մտերիմ, վերոհիշյալ ապահովագրական գրասենյակի տնօրենին և հայտնել, որ անակնկալ ձևով ուզում է հանդիպել տուժողին՝ առաջարկելով կազմակերպել իրենց հանդիպումը:

Գրասենյակի ղեկավարը, հաստատապես տեղյակ լինելով 29-ամյա երիտասարդի կողմից աշխատակցի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու դիտավորության մասին, գիտակցելով նրա հետ համատեղ գործելու, ինչպես նաև՝ վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, 2019 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, գրասենյակի աշխատակցին գցելով մոլորության մեջ և հավաստիացնելով, թե, իբր, կարևոր տվյալներ պետք է հայտնի, հրավիրել է Սպիտակ քաղաքում գտնվող, իրեն պատկանող ապահովագրական ընկերության գրասենյակ՝ միաժամանակ թաքցնելով 29-ամյա երիտասարդի՝ նրան հանդիպելու հանգամանքը:

Վերջինիս հետ նախապես պայմանավորվածության համաձայն, հանդիպելու հանկարծակիությունն ապահովելու նպատակով, գրասենյակի տնօրենը նաև զանգահարել է իր մյուս ծանոթին, ով նույնպես Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988 թվականին, միացրել հեռախոսի բարձրախոսը, տուժողի ներկայությամբ զրուցել նրա հետ, որի ընթացքում վերջինս, հրազենով զինված, դանակով զինված ընկերոջ՝ Վանաձոր քաղաքի 1988թ., ինչպես նաև նույն քաղաքի մեկ այլ՝ 1988թ. ծնված բնակչի հետ,  ժամանել է գրասենյակ:

Այնուհետև, 41-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, գիտակցելով համատեղ գործելու հանգամանքը և լրացնելով միմյանց գործողությունները, 29-ամյա երիտասարդը, ապօրինի կերպով ձեռք բերած և կրած, հրազեն հանդիսացող ակոսափող ատրճանակից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանրային վայր հանդիսացող ապահովագրական ընկերության գրասենյակում կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով երեք հրազենային վիրավորում, իսկ 31-ամյա տղամարդը, անտեսելով հրազենային վիրավորում ստանալու և իրեն հիվանդանոց տեղափոխելու՝ տուժողի խնդրանքները, դրսևորելով առանձին դաժանություն, դանակով դիտավորությամբ հիմից կտրել է ձախ ականջախեցին՝ լրիվ ամպուտացիայով, ինչպես նաև կտրել է աջ ականջախեցու հիմի վերին եզրը՝ այդ կերպ խմբով սպանելով նրան:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 29-ամյա երիտասարդը, գիտակցելով իր գործողություններով վտանգավոր այլ հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն գիտակցաբար թույլ տալով դրանք, իր մոտ գտնված ատրճանակից կատարված կրակոցով դիտավորությամբ առողջության միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող միջանցիկ հրազենային վնասվածք է պատճառել նաև ներկաներից մեկին, որից հետո ապահովագրական գրասենյակից երեքով դիմել են փախուստի, իսկ ապահովագրական գրասենյակի տնօրենը մաքրել է դեպքի վայրում առկա արյան հետքերը, հայտնաբերել կրակված փամփուշտների երկու պարկուճ, դրանք վերցրել ու հեռացել, իսկ 41-ամյա տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է՝ մարմնական վնասվածքներից առաջացած հեմոռագիկ և տրավմատիկ շոկի պատճառով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1988թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, 1990թ. ծնված երիտասարդին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ապահովագրական գրասենյակի տնօրենին՝ 38-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է հիշյալ երեք անձանց վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ինչ վերաբերում է սպանության դեպքին ներկա չորրորդ անձին՝ Վանաձոր քաղաքի՝ 1988 թվականին ծնված մյուս բնակչին, ապա վերջինիս նկատմամբ ավելի վաղ հայտարարվել էր հետախուզում: Օրերս, ձեռնարկված օպերատիվ-որոնողական և հետախուզական միջոցառումների արդյունքում, նա հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Վերջինիս, ինչպես նաև ինքնությունը չպարզված անձի կողմից 29-ամյա երիտասարդին ապօրինի զենք իրացնելու վերաբերյալ գործի մասերն անջատվել են առանձին վարույթ, և այդ մասով նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:28 25/12/2019  |  Քրեական խրոնիկոնՍպանություն Դիլիջանում. հարուցվել է քրեական գործ
12:40 24/12/2019  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվեց 17-ամյա տղայի սպանությունը․ մեկ անձ ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
18:03 19/12/2019  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է 43- ամյա տղամարդու սպանությունը. կասկածյալը փնտրվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11:40 19/12/2019  |  Քրեական խրոնիկոնՍպանություն Երևանում. հայտնի է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը
19:22 29/11/2019  |  Քրեական խրոնիկոնՀրազդանում սպանված տղամարդը զբաղվում էր տարադրամի առք ու վաճառքով. Նոր մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
12:30 29/11/2019  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է Հրազդանում կատարված սպանությունը
17:44 26/11/2019  |  Քրեական խրոնիկոնՀրազդանում՝ շենքի մուտքում, դանակի մի քանի հարվածով սպանել են 66-ամյա տղամարդու. հարուցվել է քրեական գործ
14:00 25/11/2019  |  Քրեական խրոնիկոնԴուբնայում ՀՀ քաղաքացի է սպանվել (տեսանյութ)
14:38 23/11/2019  |  Քրեական խրոնիկոն«Եթե գնաս Երևան, մորդ էլ ողջ չես տեսնելու». Սյունիքում ընտանեկան վեճն ավարտվել է հայրասպանությամբ եւ որդին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
12:34 21/11/2019  |  Քրեական խրոնիկոնԳեղարքունիքում սպանության ժամանակ օգտագործվել է վարձույթով վերցված մեքենա. ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել

Արխիվ

[]