ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կլոունադա է, ծաղրածուների երկիր , լավ հասարակ քաղաքացին տանը նստած՝ չի՞ տեսնում, թե ինչ է կատարվում. հոգեբանը՝ վարչապետի գրառման մասին 12/28/2019 15:46 | ԼՐԱՀՈՍ
Կլոունադա է, ծաղրածուների երկիր , լավ հասարակ քաղաքացին տանը նստած՝ չի՞ տեսնում, թե ինչ է կատարվում. հոգեբանը՝ վարչապետի գրառման մասին
«Եկեք, ի վերջո, հասկանանք, որ մենք ապրում ենք իրավական երկրում, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված են , եթե նույնիսկ նա մարդասպան է, նրան պետք է դատեն, բայց անձնական վիրավորանքներ հասցնել այն էլ՝ վարչապետի մակարդակով, չի կարելի, ոչ ոք այդ իրավունքը չի տվել նրան»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը։
Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է 2007թ-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի տեսանյութով, որում վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, ոստիկանները թույլ չեն տալիս ակցիա իրականացնել։ Տեսանյութին կից վարչապետը գրել է, որ նախկին իշխանությունը պետք է մոմ վառի, որ դեռևս ազատության մեջ է։ «Եվ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սրժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին: Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռեւս ազատության մեջ եք: Սերմացու գողացող մկներ»,-գրել է վարչապետը:
«Եթե նման բան տեղի չի ունեցել, Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի իրեն դնել գերագույն իրավական իշխանության տեղը, ինքը որոշի՝ ով է թալանել, որքան է թալանել, որովհետեւ հիմա նա իրեն պատկերացնում է ամենազոր մեկը, ով պետք է որոշի , որ օրինակ Սերժ Սարգսյանը թալանել է։ Թալանե՞լ է, պետք է դատվի, գումարը բերվի բյուջե, դատարանը պետք է որոշի այդ հարցերն ինչպես լուծել, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը։ Եթե նա գիտի, որ նման բան է տեղի ունեցել եւ դրան որեւէ գործողություն չի հետեւում, ուրեմն նա դավաճան է»,-ասաց Մադաթյանը։
Հոգեբանը համոզված է, որ այդ տեսանյութի հրապարակումն ու կից նման գրառում տեղադրելը շոու է, որի նպատակը հասարակության մեջ նախկինների նկատմամբ կրքերը բորբոքելն է։ «Սա այն շոուն է, որից պետք է վախենալ, որովհետեւ վաղը կպարզվի՝ այդ շոուի տակ թաքնված են լինելու շատ ավելի վատ արարքներ , որոնք հետագայում ազգի համար լինելու են շատ ցավոտ։ Սա ուշադրությունը շեղելու համար է, ժողովրդի կրքերը բորբոքելու համար է դեպի նախկինները, որպեսզի իր պոպուլիստական ռեյտինգը կարողանա պահել»։
Ինչ վերաբերում է հաթաթաներին, ապա դրանք, ըստ հոգեբանի մարդու անձի արժանապատվության ոտնահարման դրսեւորում են. «Սա վիրավորանք է, որի համար ինքը, իմ կարծիքով, պետք է դատվի, որովհետեւ դա ապօրինի է, նա հիմնավորումներ չունի եւ իրավունք չունի նույնիսկ հանցագործին անպատվել։ Իր գրառումից ստացվում է, որ ինքն է որոշում՝ ազատ լինեն, թե ՝ ոչ։ Ես ուզում եմ հասկանալ, եթե եղել է գողություն, թալան, ինչպես ինքն է անվանում, այդ դեպքում ինչո՞ւ պետք է ինձնից գողացված գումարները հետ չբերվեն բյուջե եւ ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը մոմ վառի։ Ես չեմ ուզում , որ մոմ վառեն »,-նկատեց հոգեբանը։
Միեւնույն ժամանակ հոգեբանը նշում է, որ վարչապետը նաեւ անցյալի հետ է կռիվ տալիս։ «Սա նաեւ իր սեփական անցյալից թաքնվելու համար է, որովհետեւ որեւէ մեկն այսօր Նիկոլ Փաշինյանին չի հարցնում, թե վերջին 20 տարին ինչով է կերակրվել, որովհետեւ իր բիզնեսը եղել է ՀԺ-ն, որը որպես բիզնես շահութաբեր չէ, քանի որ չի կարող ինքն իրեն պահել, այսինքն, պետք է ինչ-որ տեղերից ֆինանսավորվի եւ ֆինանսավորվել է։ Կգտնվեն 100- ավոր մարդիկ, ովքեր փող են տվել իրեն, որ հոդված գրի եւ այլն։ Այդ բաները այդ մարդը միշտ արել է եւ հիմա իր սեփական անցյալից փախչում է»,-կարծիք հայտնեց Միհրդատ Մադաթյանը։
Ըստ հոգեբանի այսօր ունենք երկակի ստանդարտներ, որովհետև մարդը, որը փողոց փակելով եկել է իշխանության, զոհված զինվորի հարազատներին ասում է՝ չեմ իջնի որովհետեւ փողոց եք փակել ։
«Մենք 2 տարի է՝ պատանդ վերցված նախագահ ունենք, որը Արցախյան ազատամարտի հերոս է, մենք ունենք Արմեն Թավադյան , որի վրա շինծու գործ է սարքվել եւ դրա պատճառով մարդուն պահում են բանտում...»,-թվարկեց Միհրդատ Մադաթյանը՝ եզրակացնելով. «Կլոունադա է, ծաղրածուների երկիր , լավ հասարակ քաղաքացին տանը նստած՝ չի՞ տեսնում, թե ինչ է կատարվում, չի՞ տեսնում, որ անարդարություն է տեղի ունենում»։
Հոգեբանը վարչապետի գործողությունները անձնական վրեժի համատեքստում չի դիտարկում, ըստ նրա, գուցե հասարակ մոտենալու դեպքում ՝ այո, բայց այդ դեպքում իրավիճակին ավելի փափուկ ու նուրբ գնահատականներ կարող են տրվել , մինչդեռ իրականում այս ամենի հետեւանքները, ըստ Մադաթյանի, ավելի ծանր են լինելու։
«Ես տեսնում եմ նպատակներ, որոնց մասին ես չեմ կարող հիմա խոսել, որովհետեւ ապագայում պարզ կլինի եւ որոնց իրականացման համար կամայական միջոցների կիրառում կա։ Երբ տեսնում ենք էմոցիոնալ իրավիճակ էր տրվում ժողովրդին՝ ուզում եմ հասկանալ՝ այս մարդու ինչի՞ն է պետք ժողովրդի ուշադրությունը շեղել այդ ուղղությամբ ու էմոցիոնալ վիճակներ ստեղծել։ Ես համոզված եմ, ըստ սցենարի, մինչեւ Նոր Տարի անպայման կունենանք եւս մի ձերբակալություն, դա կլինի ինչ-որ լուրջ պերսոնա, բայց արդեն դա էլ վերջին շրջանում ժողովրդին չի զբաղեցնում, որովհետեւ նա տեսնում է, որ սառնարանում ոչինչ չի ավելանում , ոչ մի նոր բան չի լինում եւ բնականաբար, այդ ձերբակալությունները իրեն չեն կշտացնում»։
Մադաթյանի խոսքով, մենք նույնիսկ չունենք բյուջեի ավելացում, ինչպես խոստացել էր Փաշինյանը, չունենք ներդրումներ, աշխատատեղեր , առաջընթաց որեւէ ոլորտներում, փոխարենը՝ բոլոր ոլորտներում մենք ունենք անկարգ իրավիճակ, որը բացատրվում է մեկ արտահայտությամբ ՝ քաղաքական որոշում ։
«Մենք երեկ ունեցանք բիրտ ճնշումներ Հրայր Թովմասյանի նկատմամբ, պաշտոնական կաշառքի այդ աննախադեպ օրենքը, որը ընդունվեց, երեկ ունեցանք նաեւ հերոսներ՝ ՍԴ դատավորների տեսքով, նրանք այսօրվա դրությամբ չեն հանձնում իրենց դիրքերը, որովհետեւ կոչված են պաշտպանել Սահմանադրությունը, իրավունքը, ոչ թե իրենց սեփական շահերը, իսկ, քանի որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է սեփական շահերի համար, իրեն թվացել է, որ այդ կաշառքի ճանապարհով մարդիկ կհեռանան։
Նա մտածել է՝ տես ինչքան փող ենք տալիս , ի՞նչ է եղել, մինչեւ կյանքի վերջը աշխատավարձին հավասար թոշակով կապրեն, ինչու չպետք է հրաժարվեն»,-ասաց Մադաթյանն ու հավելեց, որ կան նաեւ պետական մտածողությամբ մարդիկ, որոնց համար հայրենիքի գաղափարն ավելի բարձր է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ