ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս խաղի «ջոկերը» ինձ մոտ է և այն վերջնականապես կտա հարցերի պատասխանները. Խաժակյան 12/28/2019 16:32 | ԼՐԱՀՈՍ
Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր Հատուկ քննչական ծառայությանն է ներկայացրել պաշտոնեական կեղծիքի գործով փաստաթուղթ։
«Այս փաստաթուղթը իմ կողմից բարձրաձայնած քաղաքապետի լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքին է առնչվում, որի հետ կապված պարբերաբար նոր հանգամանքներն են ի հայտ եկել։ Ես հրապարակել էի մի փաստաթուղթ, որտեղ երևում էր, թե ինչպես է քաղաքապետը առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին հանձնարարում գործուղման մեկնելու դեպքում քաղաքապետի ԺՊ նշանակել մյուս տեղակալ Հայկ Սարգսյանին»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Խաժակյանն ու ավելացրեց, որ քաղաքապետը նման լիազորություն չունի և քաղաքապետին փոխարինել կարող է միայն նրա առաջին տեղակալը։
Խաժակյանը պատմեց, որ քաղաքապետարանից պարզաբանել են, թե պրոցեսը տեղի է ունեցել երկու ձեռքով, այսինքն` նախ քաղաքապետը հանձնարարել է Հրաչյա Սարգսյանին լիազորություններ վերապահել, ապա Հրաչյա Սարգսյանը լիազորությունները տվել է Հայկ Սարգսյանին։
«Ես ցույց էի տվել այն կարգադրությունները, որոնք, ըստ էության, կեղծված էին, և մեզ նաև ասում էին՝ այն, ինչ ցույց է տալիս Դավիթ Խաժակյանը, դա աշխատանքային տարբերակ է։ Ես կարծում եմ, որ այդ հեքիաթները կարող են պատմել այլ վայրում, բայց ոչ հանրությանը կամ իրավապահներին, որովհետև կնքված և ստորագրություն դրված, համարակալված փաստաթուղթը չի կարող լինել սևագիր, ուստի փաստաթուղթ կեղծելու հանգամանքը թող դրանով չքողարկեն»,-նշեց Խաժակյանը։
Նա ընդգծեց, որ իր ձեռքի տակ փաստաթուղթ է, որը բացահայտ վկայում է՝ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ինչ-ինչ պատճառներից ելնելով իրականում քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին չի նշանակել Երևանի քաղաքապետի պաշտոնակատար և Հայկ Սարգսյանի կողմից ստորագրված 70 և ավելի իրավական ակտերն առ ոչինչ են։
Խաժակյանը վստահ է, որ գործ ունենք պաշտոնական լիազորությունների չարաշահման և ինքնիրավչության հոդվածների հետ։
«Երեկ ՀՔԾ-ում էի, ինձ ուղղել էին մի շարք հարցեր, որոնց բնույթն ինձ համար ոչ այնքան հասկանալի էր, այդտեղ որոշակի բացասական միտում եմ տեսնում։ Նախ` ինձ հարցնում են՝ ինչու չեք դիմել դատարան, որովհետև օրենքով ես որպես խմբակցության ղեկավար կարող էի վիճարկել քաղաքապետի գործողությունները դատարանում։ Ես ՀՔԾ ներկայացուցչին ներկայացրի իմ տեսակետն առ այն, որ եթե խոսում ենք պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնական կեղծիքի հետ, որոնք քրեական գործողություններ են, ապա դա դատարանը, որպես զուտ իրավական խնդիր չէր կարող քննել, ուստի իմ լիազորությունների վերաբերյալ այդ հարցը տալն անտեղի է»,-պատմեց նա։
Խաժակյանը նշեց՝ գիտի թե քաղաքապետարանից, որ ուղղությամբ են փորձելու շտկումներ անել, և եթե փորձեն նոր, կեղծ փաստաթղթեր ստեղծել, ապա ինքն ունի այս խաղի «ջոկերը», որը վերջնականապես կտա հարցերի պատասխանները։
«Բայց, եթե գործ ունենք ՀՔԾ-ի հետ, որն առաջնորդվում է գործի հանգամանքներով և ոչ թե քաղաքական նպատակահարմարություններով, ապա համոզված եմ, որ այդ ջոկերն ինքնուրույն գործի մեջ ի հայտ կգա այն ժամանակ, երբ ՀՔԾ-ն ցուցաբերի անկողմնակալություն և գործը պատշաճ կերպով քննի»,-ասաց «Լույս» խմբակցության ղեկավարը։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից