ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ-ի իրավական դիրքորոշումը ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու առնչությամբ 12/27/2019 18:49 | ԼՐԱՀՈՍ
2019 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք են հասցեագրել Երեւանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը եւ նրա փաստաբան Տիգրան Ղազարյանը: Դրանից հետո Պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել առանձնազրույց նրանց հետ։ Վերջիններս բարձրացրել են Դ. Ափոյանի իրավունքներին առնչվող հարցեր եւ խնդրել են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Դ. Ափոյանի իրավունքների պաշտպանության հարցում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է բարձրացված խնդիրների, դրա հետ կապված բոլոր նյութերի մանրամասն ուսումնասիրություն, եւ սույն հայտարարությամբ Պաշտպանը ներկայացնում է իր իրավական դիրքորոշումները բարձրացված հարցերի առնչությամբ:
1. Դավիթ Ափոյանին բերման ենթարկելը եւ նրա նկատմամբ ձեռնաշղթաների գործադրումը․
Քրեական վարույթին մասնակից անձին պատշաճ ծանուցման եւ դրա հետ կապված նրան բերման ենթարկելու իրավական կարգավորումները հարկադրանքի այդ միջոցի իրավաչափության պայման են համարում այն, երբ վարույթային գործողությանն անձի մասնակցությունն ապահովելու նպատակով, օրենքի պահանջների պահպանմամբ, նրան է ուղարկվում պատշաճ ձեւով կազմված ծանուցագիր, սակայն նա նշված ժամկետում վարույթն իրականացնող մարմնին չի ներկայանում, եւ ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների մասին չի տեղեկացնում վերջինիս: Սրա հետ կապված հաշվի առնելով սույն գործի փաստերը՝ բերման ենթարկելու այս մեխանիզմին անդրադառնալը Պաշտպանը համարում է բավարար։
Քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին անձին ծանուցելու պատշաճությունը որոշվում է ոչ միայն ծանուցագրի առկայության եւ դա անձին հանձնելու փաստով, այլ նաեւ այն ուղարկելու կարգին, ծանուցագրի ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջների պահպանմամբ, ինչպես նաեւ այդ փաստաթուղթն անձին այնպիսի ողջամիտ ժամկետում հանձնելով, որ նա ժամանակին ներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին հայտնելու հնարավորություն ունենա:
Կոնկրետ դեպքում Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել առանց այդ պայմանների պահպանման:
Ձեռնաշղթաների հետ կապված՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը հստակ ամրագրում է այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում կարող է ձեռնաշղթաներ գործադրվել: Մասնավորապես, ըստ օրենքի, Ոստիկանության ծառայողներն իրավունք ունեն ձեռնաշղթաներ գործադրել՝
∙ ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության եւ հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.
∙ իրավախախտման պահին բռնված եւ փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.
∙ իրավախախտում կատարած անձանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված հիմքերով ոստիկանություն բերելիս կամ ձերբակալելիս, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալելիս, ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցելիս կամ նրանց պահպանելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողին կամ չենթարկվել նրա օրինական պահանջներին:
Դ. Ափոյանի պնդմամբ՝ Ոստիկանության ծառայողների կողմից ներկայացվել է պահանջ Ոստիկանության բաժին տվյալ պահին ներկայանալու վերաբերյալ, ինքը որեւէ գործողություն չի կատարել կամ հայտարարություն չի արել իր գնահատմամբ ոչ իրավաչափ պահանջին չենթարկվելու մասին, դիմադրություն ցույց չի տվել: Ավելին, ըստ Դ. Ափոյանի, պատրաստակամություն է հայտնել փաստաբանի հետ նույն օրը ներկայանալ Ոստիկանության բաժին:
Հաշվի առնելով Դավիթ Ափոյանին համալսարանից բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութը, Դավիթ Ափոյանի ու նրա փաստաբանի բողոքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ Ոստիկանության բաժին նրան բերման ենթարկելու ընտրված ձեւն անթույլատրելի է։
Նախ, խնդրահարույց է այն, որ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել հատուկ միջոցի՝ ձեռնաշղթայի գործադրմամբ՝ առանց կոնկրետ իրավիճակում դրա համար հիմքերի առկայության։
Դրանից բացի, Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու ձեւը վկայում է նրա նկատմամբ քրեական հետապնդման տարրերի մասին, մինչդեռ նա հետագայում հարցաքննվել է ընդամենը վկայի կարգավիճակով։ Ընդ որում, Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու տեսանյութի հրապարակային արձագանքները վկայում են, որ դա առաջացրել է նաեւ այդպիսի հանրային ընկալումներ։
Դավիթ Ափոյանին ոստիկանական բաժին տեղափոխելու ընտրված ձեւը խնդրահարույց է նաեւ Երեւանի պետական համալսարանի հանրային հեղինակության տեսանկյունից։
2. Հանցագործություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելուց հետո Դավիթ Ափոյանին հարցաքննելը վկայի կարգավիճակով․
Դ. Ափոյանի պնդմամբ՝ բերման ենթարկվելուց հետո Ոստիկանությունն իրեն պարզաբանել է, որ բերման է ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով, սակայն դրանից հետո նա Ոստիկանության ստորաբաժանումից ուղեկցվել է Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին եւ դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Երեւանի պետական համալսարանի վարչական շենքի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում փաստացի հարցաքննվել վկայի դատավարական կարգավիճակով:
Ավելին, Դավիթ Ափոյանի ու նրա փաստաբանի բողոքը, Պաշտպանի աշխատակազմում նրանց հետ առանձնազրույցը վկայում է նախնական այն մասին, որ իրավապահ մարմնում եղել է փաստացի ազատությունից զրկված վիճակում։
Մարդու իրավունքների պաշտպանն այս առնչությամբ հարկ է համարում արձանագրել, որ նշված հանգամանքների հաստատման դեպքում իրավապահ մարմնի այս գործողություններն անընդունելի են:
3․ Ոստիկանության ղեկավար մարմնի արձագանքը տեղի ունեցած դեպքին․
Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հատուկ նշել, որ ի գիտություն է ընդունել Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննության նշանակումը։ Պաշտպանը վերը նկարագրված հարցերը քննարկել է ՀՀ ոստիկանության պետի հետ։
Ոստիկանության նման արձագանքն ունի կարեւոր նշանակություն այսպիսի դեպքերի հետագա կանխարգելման տեսանկյունից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անմիջական կապի մեջ է Դավիթ Ափոյանի եւ նրա փաստաբան Տիգրան Ղազարյանի հետ։
Մարդու իրավունքների պաշտպանը սույն գործով իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ