ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր հրապարակի ամանորյա ձևավորման հոլանդական մոտիվները 12/27/2019 01:12 | Մեկնաբանություն
Երբ նախկին իշխանությունը պետական տոների, այս կամ այն ոլորտի միջոցառումն ու ծրագրերն իրականացնելիս առաջնորդված էր լինում մեկ անձից գնման սկզբունքով, ներկա իշխանության ներկայացուցիչները, այդ թվում նաև՝ վարչապետ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից միանգամից նրանց մեղադրում էին առանց մրցույթի կոռուպցիոն մեխանիզմներով աշխատելու մեջ:
Նախորդները գնացին ու եկան նրանք, ովքեր փրփուրը բերաններին մեղադրում էին նախորդներին մեկ աղբյուրից գնման մեթոդով առաջնորդվելու համար: Բայց եկեք-տեսեք՝ այսօր՝ ավելի քան երբևէ իշխանությունը դիմում է մեկ աղբյուրից գնման մեթոդին: Իսկ մրցույթներ, եթե հայտարարվում էլ են, ապա դրանք ձևական բնույթ են կրում, քանի որ երբ ուսումնասիրում ես, արդեն ակնհայտ է դառնում, որ գործել է ԽԾԲ սկզբունքը: Ասենք, մեկ էլ արձանագրում ես, որ մրցույթից մի քիչ առաջ ստեղծված և տվյալ ոլորտում չլսված, անհայտ մի կազմակերպություն, որը շահել է մրցույթը, ուղիղ կապ ունի ներկա իշխանության օրենսդիր կամ գործադիր ներկայացուցիչների հետ՝ քպական էսինչ պատգամավորի էնինչն է, քաղաքապետի ընկերը կամ բարեկամը, մի խոսքով՝ պատահական մեկը չի: Այսինքն, մրցույթ եղած-չեղած՝ մի հաշիվ է:
Նույն սկզբունքով և նույն ձեռագրով արդեն իսկ իրականացվել են և՛ Քաղաքացու տոնը, և՛ Անկախության տոնը, և Երևանի օրը:
Բնականաբար, Ամանորը Քաղաքացու օրը չէ, որ ասեն՝ նորաստեղծ տոն է, ժամանակը քիչ է և այլն և այս համատեքստում մեկ աղբյուրից գնման սկզբունքը կիրառելն ուղղակի ոչ մի կերպ արդարացնել չի կարելի: Տեսեք, այդպիսով ոչ միայն տուժել են բոլոր այն մասնագետները, որ կարող էին մասնակցել մրցույթին ու հետաքրքիր առաջարկներ ներկայացնել՝ ընտրության հնարավորություն ստեղծելով, այլև բազմաթիվ «բայցեր» պարունակող այս գործարքի արդյունքում Երևանի քաղաքապետարանի նախընտրելի կազմակերպությունը Հանրապետության հրապարակը վեր է ածել անճաշակության տոնավաճառի: Ահավասիկ մի դրվագ՝ ոսկեգույն ցանկապատով, դրա դիմաց՝ հոլանդական տների տարօրինակ միկրոցուցադրությամբ, ի հավելումն, հրապարակի հարակից շենքերից մեկի գլխին տնկած՝ ինչ-որ ապակե գնդերով: Մի տեսակ զավեշտալի է այս ամենը: Այնքան զավեշտալի, որքան վարչապետի այսօրվա վարած կառավարության նիստը, որի ընթացքում կառավարության բոլոր անդամներն իրենց բուն գործառույթները մոռացած՝ մեծ սիրով տրվել էին մի կողմից գաստրոնոմիական թեմաներին, մյուս կողմից էլ՝ այդ թեմաների ժխտմանը: Վերջինս, իհարկե, մեր վարչապետի պարագայում մի տեսակ անհասկանալի էր, քանի որ մենք հո գիտենք, որ առանց քաբաբ ու խորովածի չի կարող, նույնիսկ խորովածին ձոնած զեղումնալից տողեր ունի:
Այսօր սոցցանցերում արդեն իսկ քննարկման առարկա էր հրապարակի ձևավորումը, մարդիկ փնտրում ու պատասխան չէին գտնում, թե ինչու մեր հրապարակի ամանորյա դիզայնը շատ հեռու է գեղարվեստից ու ճաշակից:
Հեղինակ` Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ