ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«2020 թվականին մենք պետք է ի վիճակի լինենք ոչ միայն պահել այն տեմպը, որ ձեռք ենք բերել 2019 թվականին, այլև ավելի շոշափելի և տեսանելի դարձնենք դրական փոփոխությունները». ՀՀ վարչապետ 12/27/2019 20:38 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Ազգային ժողովի մեծարգո նախագահ
Մեծարգո փոխնախագահներ
Պարոնայք փոխվարչապետեր
Կառավարության հարգելի անդամներ
Երևանի մեծարգո քաղաքապետ
Զինված ուժերի գլխավոր շտաբի հարգելի պետ
Պետական այրեր
Հարգելի ներկաներ
Տոտալիտար համակարգում կառավարման մարմինները նրա համար են, որ վերահսկեն, հսկողության տակ պահեն, կառավարեն ամեն ինչ։ Ժողովրդավարական համակարգերում պետական կառավարման համակարգը պետք է առաջնորդվի հայտնի բժշկական սկզբունքով՝ չվնասել, այսինքն՝ պետական կառավարման համակարգի առաջին առաքելությունը պետք է լինի չվնասելը, կամ եթե ավելի կոնկրետ արտահայտվենք, չխանգարելը երկրի տնտեսական, քաղաքական, հանրային բնականոն կյանքին։ Մեր կառավարությունը քաղաքական խնդիր է դրել առաջնորդվել հենց այսպիսի տրամաբանությամբ, և, ամփոփելով 2019 թվականը, բնականաբար, պիտի հարցադրենք, թե ինչքանով ենք կատարել այս խնդիրը, ինչքանով ենք լավ աշխատել 2019 թվականին։
Ընդհանուր առմամբ եթե նայենք արդյունքներով, մենք ունենք լավ, երբեմն շատ լավ, երբեմն փայլուն արդյունքներ, և ի՞նչ է սա նշանակում կամ ի՞նչ արձանագրում պիտի անենք ամբողջ ասվածի համատեքստում։ Պետք է խոստովանենք, որ մենք երբեմն աշխատել ենք լավ, երբեմն կամ տեղ-տեղ աշխատել ենք լավ, տեղ-տեղ աշխատել ենք շատ լավ, տեղ-տեղ աշխատել ենք վատ, տեղ-տեղ աշխատել ենք շատ վատ։ Սա մի արձանագրում է, որը թերևս շատ կարևոր է անել 2019 թվականն ամփոփելիս և 2020 թվականին նախապատրաստվելիս։ Ըստ էության, մենք պիտի խոստովանենք, որ Հայաստանի Հանրապետությունում մեծավ մասամբ ավտորիտար համակարգի պայմաններում ձևավորված կառավարման համակարգում մենք փորձ ենք անում իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ։ Այս արձանագրումը ոչ թե պիտի որպես մեղադրանք հնչի, այլ պիտի հնչի որպես մեր ընթացիկ իրականության արձանագրում և գիտակցում։ Մենք ճիշտ պետք է ախտորոշենք մեր խնդիրը, ճիշտ պետք է ձևակերպենք մեր հարցը, որպեսզի դրան ճիշտ պատասխաններ գտնենք։ Իսկ ո՞րն է այս իրավիճակին մեր պատասխանը։ Այս իրավիճակին մեր պատասխանը հանրային կառավարման բարեփոխումների գործընթացն է, որը մենք պետք է իրականացնենք հետևողական։ Այս իրավիճակի ճիշտ գնահատականը պետական կառավարման համակարգում գործող պաշտոնյաների աշխատանքի գնահատման անհատականացված մոտեցումն է, և այս իրավիճակի ճիշտ արձագանքը պետական կառավարման համակարգի գաղափարական ընդհանրության և ներդաշնակության հասնելն է։ Սա բավական դժվար լուծելի, բայց լուծելի խնդիր է, և մենք քայլ առ քայլ գնում ենք այդ ճանապարհով։ Ես կարող եմ արձանագրել, որ կառավարության մակարդակում ամեն ամսվա հետ հիմա արդեն ավելի ու ավելի է զգացվում աշխատանքի թիմային տրամաբանությունը, ներդաշնակ աշխատանքը։ Դա, կարծում եմ, նկատելի է և մենք այս պրոցեսը պետք է շարունակենք մինչև, համենայն դեպս, կատարելությանը հնարավորինս մոտիկ։
Մենք նույնատիպ խնդիրներ ունենք պետական կառավարման բոլոր համակարգում։ Այսօր կառավարության համակարգում, նախարարություններում, պետական կառավարման մարմիններում կան լավ պաշտոնյաներ և աշխատակիցներ, կան վատ պաշտոնյաներ և աշխատակիցներ, կան շատ վատ պաշտոնյաներ և աշխատակիցներ։ Այսօր բոլոր համակարգերում մենք այս պրոբլեմն ունենք, բայց ընդհանուր առմամբ պիտի այս խնդրին մոտենանք հավասարակշռված, մտածված, նախագծված և յուրաքանչյուր դեպքում պետք է յոթը չափենք և մեկը կտրենք, բոլոր դեպքերում։ Ընդհանրապես այս առումով մեզ շատ են մեղադրում՝ ասելով, որ մենք պետական կառավարման համակարգի նկատմամբ վերաբերմունքում բավարար չափով հեղափոխական չենք, բայց ես ուզում եմ մեր՝ բոլորիս, ուշադրությունը հրավիրել նաև այն փաստի վրա, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը նույնպես նույն մեթոդաբանությունն ուներ. դա յոթ անգամ չափված և մեկ անգամ կտրված հեղափոխություն էր, և հետևաբար, դա այն մեթոդն էր, որը բերեց արդյունքի, և այդ արդյունքը միայն երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունը չէ։ Հայաստանում կային ուժեր, որոնց համար քաղաքական փոփոխությունն ինքնին նպատակ էր, և երբեմն ազդարարվում էր, որ դրան կարելի է հասնել ցանկացած միջոցով։ Մենք երբեք այդպես չենք մտածել, և մենք երբեք այդպես չենք մտածելու, որովհետև մեզ համար կարևորը ոչ թե փոփոխությունն է ինքնին, այլ փոփոխության բովանդակությունն է, խորքային բովանդակությունը։ Եվ այս մոտեցումն էր, որ հետհեղափոխական առաջին լիարժեք տարում մենք ունենք այն արդյունքները, ինչ ունենք։
Թույլ տվեք ասել, որ սա բացառիկ հետհեղափոխական տարի է։ Ես չեմ ասի, չեմ պնդի, որովհետև չեմ հասցրել ուսումնասիրել, որ աշխարհում ոչ մի երկրում այսպիսի նախադեպ տեղի չի ունեցել։ Ես այդպիսի պնդում չեմ անի, բայց եթե եղել է նույնիսկ, այդ նախադեպերը եղել են շատ քիչ, երբ հետհեղափոխական առաջին լիարժեք տարում հնարավոր է ապահովել առնվազն 7.5 տոկոս տնտեսական աճ, երբ հնարավոր է այսպիսի հսկայական քաղաքական փոփոխությունների արդյունքում ապահովել կայունություն՝ ապահովել կայունություն Զինված ուժերում, իրավական համակարգում, դատական համակարգում, և ընդհանրապես երկրի կյանքի բոլոր ոլորտներում։ Ունենալ հեղափոխություն և չունենալ անկայունություն՝ սա ինքնին արդեն բացառիկ երևույթ է, և ես էլի ևս մեկ անգամ ուզում եմ ասել՝ սա արդեն որոշակիորեն վկայությունն է Հայաստանի Հանրապետությունում պետականության և նրա ինստիտուտների կայացվածության։ Սա մենք պետք է խոստովանենք, և այս փաստից մենք պետք է ուրախանանք, այս փաստով մենք պետք է հպարտանանք։ Բայց մենք արձանագրում ենք, որ այն կայացվածության աստիճանը, որը կա, այո՜, մենք դրանով կարող ենք նաև հպարտանալ, բայց մեր ամբիցիաները, մեր ձգտումները գնալով ավելի ու ավելի մեծանում են, ավելի ու ավելի ընդարձակվում են, որովհետև դրանք մեր ամբիցիաները չեն, քավ լիցի, անհատների ամբիցիաների մասին չէ խոսքը։ Դա ժողովրդի, պետության, պատմության ամբիցիաների մասին է, հավակնությունների մասին է, և ես ուզում եմ, որ մենք բոլորս մեր վատ աշխատանքի փորձը թողնենք 2019 թվականին և մեզ հետ վերցնենք այն բոլոր պոզիտիվը, որ ձևավորվել է 2019 թվականին և այդպես մտնենք 2020 թվական։
Հարգելի ներկաներ, թույլ տվեք սրտանց շնորհավորել բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը, ձեր ընտանիքների անդամների, ձեր նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և դատական մարմինների բոլոր աշխատողների Ամանորը և Սուրբ Ծնունդը և ցանկանալ, որ 2020 թվականին մենք ի վիճակի լինենք ոչ միայն պահել այն տեմպը, որ ձեռք ենք բերել 2019 թվականին, այլև ավելացնենք, ավելի շոշափելի և տեսանելի դարձնենք պոզիտիվ փոփոխությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Արցախի Հանրապետության քաղաքացիների և ընդհանրապես մեր ժողովրդի համար։
Եվ ուրեմն՝ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը և կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են - և մենք, իմիջիայլոց - ազատ և երջանիկ Հայաստանում։ Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան, արժանապատիվ պետություն է, և Հայաստանի Հանրապետությունն ամեն տարվա հետ լինելու է ավելի ազատ, ավելի ինքնիշխան և ավելի արժանապատիվ։
Շնորհակալություն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ