Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   15:07 Սուրեն Պապիկյանը հետեւել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննության ընթացքին 11/26/2024   15:00 ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վարկային հերթական պարտավորության վերաբերյալ գործով որոշում կայացնելու 11/26/2024   14:56 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 11/26/2024   14:47 Վրաստանում ադրբեջանցիները հարսանիքի ժամանակ դանակահարել են միմյանց. 7 վիրավոր կա 11/26/2024   14:45 Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել. Մամիջանյան 11/26/2024   14:33 Խաբարովսկում խանդոտ ադրբեջանցին ծեծել, ապա՝ խեղդամահ է արել զուգընկերուհուն 11/26/2024   14:18 Վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահին ճնշում չէ. Վլադիմիր Վարդանյան 11/26/2024   14:14 Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին 11/26/2024   14:10 Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է 11/26/2024   14:08 Վարկային 102 մլն գումարով կատարվելու են ընթացիկ ծախսեր, բայց դա կապ չունի պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման հետ․ Թովմասյանը՝ Նանուշյանին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   13:39 Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ 11/26/2024   13:36 Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով 11/26/2024   13:32 Ընկերս է զանգել, ասաց, որ առանց իր հետ խորհրդակցելու մանդատս չդնեմ, կնեղանա, իրեն եմ սպասում. Աղազարյանը՝ իր որոշման հրապարակումը հետաձգելու մասին 11/26/2024   13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում 11/26/2024   13:23 Վլադիմիր Պուտինը կոչ է արել կանխել ԱՊՀ-ում իրավիճակի ապակայունացումը 11/26/2024   13:13 Պետությունը ցանկանում է դատավորին պատասխանատվության ենթարկել՝ երեք անգամ ավել աշխատելու համար, բայց պարտադրում է՝ չհրաժարվել արդարադատության իրականացումից․ դատավոր 11/26/2024   12:52 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, ես էլ կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 11/26/2024   12:47 Ցանկանում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողում, ունենալով իրենց սուվերեն պետությունը. Անջեյ Դուդա 11/26/2024   12:27 Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր 11/26/2024   12:23 Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել 11/26/2024   12:22 Հայաստանի ու Լեհաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը՝ ուղիղ 11/26/2024   12:09 ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություն անել Վրաստանում. Բորտնիկով 11/26/2024   12:08 Կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախագահների ընդլայնված կազմով հանդիպումը 11/26/2024   12:03 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին 11/26/2024   11:57 Նոյեմբերին բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. Նիկոլ Փաշինյան 11/26/2024   11:55 Նոյեմբերի վերջերին ձյան տեղումներն իշխանությունների համար անսպասելի էին (տեսանյութ) 11/26/2024   11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ 11/26/2024   11:45 Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   11:24 Միջազգային մի քանի պայմանագրերի սահմանադրականությանը հարցը՝ ՍԴ օրակարգում 11/26/2024   11:14 Փաշինյանը հայտարարել է ՊԵԿ նոր նախագահի անունը 11/26/2024   11:12 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11/26/2024   11:05 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք 11/26/2024   10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է 11/26/2024   10:40 Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին. Աբրահամյան 11/26/2024   10:33 Ցիկլոն է ներթափանցում. ցերեկը կսկսվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. Սուրենյան 11/26/2024   10:26 Ուշադրություն՝ Գյումրիում ու երկու գյուղերում 36 ժամով ջուր չի լինի 11/26/2024   10:17 Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Լարսը փակ է բեռնատարների համար 11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com

ՄԻՊ-ի իրավական դիրքորոշումը ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու առնչությամբ 12/27/2019   18:49  |  ԼՐԱՀՈՍ

2019 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք են հասցեագրել Երեւանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը եւ նրա փաստաբան Տիգրան Ղազարյանը: Դրանից հետո Պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել առանձնազրույց նրանց հետ։ Վերջիններս բարձրացրել են Դ. Ափոյանի իրավունքներին առնչվող հարցեր եւ խնդրել են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Դ. Ափոյանի իրավունքների պաշտպանության հարցում:


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է բարձրացված խնդիրների, դրա հետ կապված բոլոր նյութերի մանրամասն ուսումնասիրություն, եւ սույն հայտարարությամբ Պաշտպանը ներկայացնում է իր իրավական դիրքորոշումները բարձրացված հարցերի առնչությամբ:

1. Դավիթ Ափոյանին բերման ենթարկելը եւ նրա նկատմամբ ձեռնաշղթաների գործադրումը․

Քրեական վարույթին մասնակից անձին պատշաճ ծանուցման եւ դրա հետ կապված նրան բերման ենթարկելու իրավական կարգավորումները հարկադրանքի այդ միջոցի իրավաչափության պայման են համարում այն, երբ վարույթային գործողությանն անձի մասնակցությունն ապահովելու նպատակով, օրենքի պահանջների պահպանմամբ, նրան է ուղարկվում պատշաճ ձեւով կազմված ծանուցագիր, սակայն նա նշված ժամկետում վարույթն իրականացնող մարմնին չի ներկայանում, եւ ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների մասին չի տեղեկացնում վերջինիս: Սրա հետ կապված հաշվի առնելով սույն գործի փաստերը՝ բերման ենթարկելու այս մեխանիզմին անդրադառնալը Պաշտպանը համարում է բավարար։

Քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին անձին ծանուցելու պատշաճությունը որոշվում է ոչ միայն ծանուցագրի առկայության եւ դա անձին հանձնելու փաստով, այլ նաեւ այն ուղարկելու կարգին, ծանուցագրի ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջների պահպանմամբ, ինչպես նաեւ այդ փաստաթուղթն անձին այնպիսի ողջամիտ ժամկետում հանձնելով, որ նա ժամանակին ներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին հայտնելու հնարավորություն ունենա:

Կոնկրետ դեպքում Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել առանց այդ պայմանների պահպանման:

Ձեռնաշղթաների հետ կապված՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը հստակ ամրագրում է այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում կարող է ձեռնաշղթաներ գործադրվել: Մասնավորապես, ըստ օրենքի, Ոստիկանության ծառայողներն իրավունք ունեն ձեռնաշղթաներ գործադրել՝

∙ ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության եւ հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.

∙ իրավախախտման պահին բռնված եւ փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.

∙ իրավախախտում կատարած անձանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված հիմքերով ոստիկանություն բերելիս կամ ձերբակալելիս, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալելիս, ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցելիս կամ նրանց պահպանելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողին կամ չենթարկվել նրա օրինական պահանջներին:

Դ. Ափոյանի պնդմամբ՝ Ոստիկանության ծառայողների կողմից ներկայացվել է պահանջ Ոստիկանության բաժին տվյալ պահին ներկայանալու վերաբերյալ, ինքը որեւէ գործողություն չի կատարել կամ հայտարարություն չի արել իր գնահատմամբ ոչ իրավաչափ պահանջին չենթարկվելու մասին, դիմադրություն ցույց չի տվել: Ավելին, ըստ Դ. Ափոյանի, պատրաստակամություն է հայտնել փաստաբանի հետ նույն օրը ներկայանալ Ոստիկանության բաժին:

Հաշվի առնելով Դավիթ Ափոյանին համալսարանից բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութը, Դավիթ Ափոյանի ու նրա փաստաբանի բողոքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ Ոստիկանության բաժին նրան բերման ենթարկելու ընտրված ձեւն անթույլատրելի է։

Նախ, խնդրահարույց է այն, որ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել հատուկ միջոցի՝ ձեռնաշղթայի գործադրմամբ՝ առանց կոնկրետ իրավիճակում դրա համար հիմքերի առկայության։

Դրանից բացի, Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու ձեւը վկայում է նրա նկատմամբ քրեական հետապնդման տարրերի մասին, մինչդեռ նա հետագայում հարցաքննվել է ընդամենը վկայի կարգավիճակով։ Ընդ որում, Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու տեսանյութի հրապարակային արձագանքները վկայում են, որ դա առաջացրել է նաեւ այդպիսի հանրային ընկալումներ։

Դավիթ Ափոյանին ոստիկանական բաժին տեղափոխելու ընտրված ձեւը խնդրահարույց է նաեւ Երեւանի պետական համալսարանի հանրային հեղինակության տեսանկյունից։

2. Հանցագործություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելուց հետո Դավիթ Ափոյանին հարցաքննելը վկայի կարգավիճակով․

Դ. Ափոյանի պնդմամբ՝ բերման ենթարկվելուց հետո Ոստիկանությունն իրեն պարզաբանել է, որ բերման է ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով, սակայն դրանից հետո նա Ոստիկանության ստորաբաժանումից ուղեկցվել է Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին եւ դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Երեւանի պետական համալսարանի վարչական շենքի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում փաստացի հարցաքննվել վկայի դատավարական կարգավիճակով:

Ավելին, Դավիթ Ափոյանի ու նրա փաստաբանի բողոքը, Պաշտպանի աշխատակազմում նրանց հետ առանձնազրույցը վկայում է նախնական այն մասին, որ իրավապահ մարմնում եղել է փաստացի ազատությունից զրկված վիճակում։

Մարդու իրավունքների պաշտպանն այս առնչությամբ հարկ է համարում արձանագրել, որ նշված հանգամանքների հաստատման դեպքում իրավապահ մարմնի այս գործողություններն անընդունելի են:

3․ Ոստիկանության ղեկավար մարմնի արձագանքը տեղի ունեցած դեպքին․

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հատուկ նշել, որ ի գիտություն է ընդունել Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննության նշանակումը։ Պաշտպանը վերը նկարագրված հարցերը քննարկել է ՀՀ ոստիկանության պետի հետ։

Ոստիկանության նման արձագանքն ունի կարեւոր նշանակություն այսպիսի դեպքերի հետագա կանխարգելման տեսանկյունից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անմիջական կապի մեջ է Դավիթ Ափոյանի եւ նրա փաստաբան Տիգրան Ղազարյանի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանը սույն գործով իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:54 26/12/2019  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսել է գործել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին
12:32 25/12/2019  |  ՄեկնաբանությունԱզատ մամուլը վտանգված է. Արփինե Հովհաննիսյան
12:12 25/12/2019  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թավադյանին. գիշերն ահազանգ է ստացվել բնակարանի խուզարկության վերաբերյալ
11:44 25/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱյս գործողությունը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել ուսանողական և երիտասարդական շրջանակներում. ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միություն
11:40 25/12/2019  |  Քրեական խրոնիկոնԴավիթ Ափոյանին բերման ենթարկելու կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել
19:09 24/12/2019  |  ՄեկնաբանությունԶարհուրելի է. ուսխորհրդի նախագահը ձեռնաշղթաներով և յոթ-ութ ոստիկանի մասնակցությամբ «հրավիրվել է» վկայի կարգավիճակով. Գոհար Մելոյան
16:16 24/12/2019  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն ազատ արձակվեց
16:14 24/12/2019  |  ԼՐԱՀՈՍՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը ապօրինի բերման է ենթարկել ընգծված ռեպրեսիվ եղանակով. հայտարություն
15:12 24/12/2019  |  ՄեկնաբանությունՈստիկանության գործողությունները գնահատում եմ ապօրինի. Ղազինյանը պահանջում է ազատ արձակել Դավիթ Ափոյանին
14:50 24/12/2019  |  Քրեական խրոնիկոնԴավիթ Ափոյանը բերման է ենթարկվել խուլիգանության գործով. Նոր մանրամասներ

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]