ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպանված զինծառայողի մայրը սպառնում է ինքնահրկիզվել (տեսանյութ) 12/26/2019 12:52 | ԼՐԱՀՈՍ
Դեկտեմբերի 2-ին զորամասի մարտական դիրքում սպանված պարտադիր ժամկետային Արթուր Աջամյանի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Մասնակիցներին մոտեցան ոստիկանության ծառայողները, ինչը լարվածություն առաջացրեց։ Բացի այդ՝ ոստիկանները կենդանի պատնեշ կանգնեցրին կառավարության շենքի և սպանված զինծառայողի հարազատների միջև։ Հարազատները պնդեցին, որ իրենք չեն պատրաստվում որևէ ոստիկանի հետ խոսել։ Զինվորի հորեղբայրը հայտարարեց, որ Կառավարության մոտ կսպասեն այնքան, մինչև նիստն ավարտվի։
Աջամյանի մայրը հայտարարեց, որ արդարություն է պահանջում։
«Մեծ մարդիկ են։ Իմ տեգրը կգա կասի՞՝ մամա, ոչ մեկը չի ասի։ Խնդրում եմ արդարություն՝ վաշտի հրամանատարին եմ ուզում, գնդապետին եմ ուզում»,- ասաց Աջամյանի մայրը՝ հավելելով. «Եթե իմ երեխեն խմող լիներ, ծխող լիներ, իմ երեխան վատ ճանապարհով գնար, ես կասեի՝ իմ երեխան է այդպիսին՝ ես իմ երեխայի բնավորությունը գիտեմ։ Բայց իմ երեխան անմեղ երեխա է։ Ինքն իր կամքով գնացել ասել է՝ մամ գնում եմ ծառայեմ»։
Նրա խոսքով՝ որդու զինվորական ծառայության 11 ամիսների ընթացքում որդին չի բողոքել և ասել է, որ լավ է։
Նրա խոսքով՝ Անդրանիկ Քոչարյանը չի կատարել խոստումը։ Նա նշեց, որ Անդրանիկ Քոչարյանը փափուկ բարձ դրեց և ասաց՝ տիկին ջան գնա հուղարկավորի որդուդ և ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում, մինչդեռ Աջամյանի մայրը գտնում է, որ ոչ մի օրենք էլ չկա։
«Դրանից բացի՝ թող մի օր զանգի և ծնողին հարցնի, թե ծնողի վիշտն ինչից է գալիս։ Ես ինձ հենց հիմա պաժառ կտամ ինձ։ Բոլորի վրայով կքայլեմ ու կգնամ։ Ինձ ոչինչ պետք չի»։
Բացի այդ՝ Աջամյանի մայրը վստահեցնում է, որ իրեն չեն տեղեկացրել, որ որդին սպանվել է։
«Մի բան լինում է միանգամից հայտարարում են լուրերով, գոնե ինձ զանգեին ասեին՝ բալա ջան,. Որդիդ զոհվել է»,- ասաց Աջամյանի մայրը։
Հիշեցնենք, որ զինվորն սպանվել է 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան։ Պաշտոնական հաղորագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/։ Այսինքն՝ նպատակը եղել է երկու անձի սպանությունը։ Վիրավոր զինվորի կյանքի համար բժիշկները պայքարում են։
Մամուլում շրջանառության մեջ էր դրվել` զինվորի կողմից ծառայակցին սպանելու փորձ կատարելու, ապա ինքնասպանություն գործելու վարկածը, ինչը վրդովմունք էր առաջացրել մահացած զինծառայողի ծնողների, հարազատների մոտ, որոնք բողոքի ակցիա էին իրականացրել Աժ-ի մոտ` պահանջելով պարզել իրենց որդուն սպանողին. Նրանք հավատացած են, որ սպայական անձնակազմը շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունեցել իրականում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ