ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահը կարող էր հանդես գալ որպես արբիտր, բայց որոշեց ստորագրել՝ չնայած ՍԴ դատավորների նկատմամբ դրսեւորված քաղաքական անհանդուրժողականությանը. Արա Ղազարյան 12/26/2019 21:29 | Հարցազրույց
Դատաիրավական ոլորտում անցնող տարվա ձեռքբերումների ու կորուստների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանի հետ
-Պարոն Ղազարյան, նախագահ Արմեն Սարգսյանն, ի վերջո, ստորագրեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու հայտնի օրենքը, որը մասնագիտական շրջանակները քննադատեցին: Փաստորեն, նախագահը չօգտվեց Սահմանադրությամբ իրեն վերապահված հնարավորությունից ու փաստորեն, հետագա հնարավոր զարգացումների պատասխանատվությունը այդկերպ նաեւ նա է կրելու: Ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել:
- Դժվարանում եմ ասել, թե ինչ սցենարներ կարող են լինել, բայց միշտ ասվել է, որ ցանկալի է, որ նախագահը հանդես գա որպես արբիտր՝ իր սահմանափակ լիազորություններով: Սահմանադրությունը հենց այդ ձեւաչափով էլ կազմված է, հիմա այդ պահն էր՝ հանդես գալ որպես արբիտր, բայց որոշել է ստորագրել, գուցե հաշվի առնելով, որ հարկադրանքի տարրը չկա՝ ամենակարեւորը, հետեւաբար օրենքը իրավաչափ է։ Բայց նախագահը կարող էր հաշվի առնել, որ օրենքից զատ ՍԴ դատավորները թիրախավորված են եղել արդեն բավական երկար ժամանակ եւ այդ օրենքը փոքր–ինչ ձեւական է, այսինքն` օրենքը հետապնդու՞մ է իրավաչափ նպատակ, թե՝ ոչ: Այս տիրույթում նախագահը կարող էր որոշել՝ չստորագրել, այն իմաստով, որ մի կողմից որոշվում է նրանց առաջարկել խրախուսանք, բայց արդյո՞ք դրա նպատակը ՍԴ-ի անկախությունը մեծացնելն է, սոցիալապես առավել ապահովված դատավորներ ունենալը, թե՞ նպատակն է ուղղակի ՍԴ դատարանի կազմը փոխելը: Այս կոնտեքստը հաշվի առնելով, նա կարող էր չստորագրել օրենքը, իսկ կոնտեքստը բոլոր հրապարակային հայտարարություններն էին, քաղաքական անհանդուրժողականության հայտարարություններն էին ՍԴ դատավորների հասցեին, այն էլ՝ թիրախավորված, անձնավորված, ինչը հիմք է տալիս մտածելու՝ այդ օրենքը իսկապե՞ս ուղղված է նրան, որ ՍԴ-ի անկախությունը մեծացվի, որովհետեւ, եթե բարձրացնում են դատավորի թոշակը, դրա նպատակը դատավորի անկախության ինստիտուտը զարգացնելն է , բայց, կարծես թե, այդ նպատակը ոչ ոքի չի հետաքրքրում, նպատակն է՝ խրախուսել, որ նրանք հեռանան: Հարկադրանքի պահը չկա, բայց հարց է բարձրանում՝ օրենքի նպատակը ո՞րն է ընդհանրապես: Այս հարցի շուրջ կարող էր մտորել նախագահը, բայց որոշում է կայացրել, դա նրա որոշումն է:
-Նախագահի կողմից օրենքը ստորագրելուց հետո հայտնի դարձավ, որ ՀՔԾ քննիչները ՍԴ-ում են: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, նրանք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ խոսելու նպատակով են այցելել ՍԴ: Պատահականությու՞ն է:
-Եթե քննիչն ի պաշտոնե ինչ-որ մի տեղ է գնում, գնում է քննչական գործողություն կատարելու՝ իր իրավասության շրջանակում, նա չի կարող ուղղակի գնալ ինչ-որ մեկի հետ խոսել, պետք է քննչական գործողություններ կատարել: Չմոռանանք, որ եթե կոնկրետ անձի նկատմամբ քննչական գործողություն է կատարվում, արդեն իսկ նա դե ֆակտո, մեղադրյալի կարգավիճակում է , միջազգային նորմերով դե ֆակտո կասկածյալը նույնացվում է մեղադրյալի հետ:
-Եթե փորձենք ամփոփել տարին, դատաիրավական ոլորտում ի՞նչ տեղաշարժեր եւ կորուստներ ունեցանք:
-Դատական պրակտիկայում լուրջ տեղաշարժեր կան, այդ թվում նաեւ սահմանադրական արդարադատության ոլորտում լուրջ , դրական տեղաշարժեր կան: ՍԴ-ը մի շարք կարեւոր որոշումներ է կայացրել, որով լուծել է տարիներ շարունակ գոյություն ունեցող համակարգային խնդիրներ, բայց էապես վնասվել է դատարանի ու դատավորի անկախության ինստիտուտը, դատավորի անփոփոխելիության ինստիտուտը, հանրության աչքում դատարանների հեղինակությունն էապես վնասվել է, դատավորները հիմա գոնե, մեծապես, եթե կա որոշակի քաղաքական աստառ, առաջնորդվում են միջին չափանիշներով, քանի որ կա որոշակիորեն արտահայտված անհանդուրժողականություն:
-Դատախազությունը բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի գործը կարճելու դեմ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի բողոքը: Որքանո՞վ է նպաստավոր այս գործով վարույթը վերսկսելու համար երկրում տիրող իրավաքաղաքական մթնոլորտը: Ռիսկեր չկա՞ն, որ այն կքաղաքականացվի:
-Քաղաքական հարցին չեմ կարող պատասխանել, տուժողի իրավունքն է, կարծեմ քաղաքական ծրագրի բաղկացուցիչ էր, որ «Հոկտեմբերի 27»-ը վերաբացվի, բայց վարույթի վերաբացման համար պետք են ապացույցներ: Այդ հարցին պատասխանելու համար պետք է ինֆորմացված լինել, ընդհանրապես, վատ չէ, որ տարիներ շարունակ կասեցված գործը վերաբացվում է, դա խոսում է տուժողի իրավունքները հարգելու մասին, բայց կրկնում եմ, պետք է ինֆորմացված լինել:
-Դուք ճիշտ նկատեցիք, քաղաքական ենթատեքստ կար հարցադրման մեջ, որովհետեւ «Մարտի 1»-ի գործով, ըստ էության նախադեպ ունենք: Մենք տեսնում ենք, որ զարգացումները դատարանների եւ մասնավորապես, ՍԴ –ի շուրջ փաստացի ածանցված են այս գործով զարգացումներից, այսինքն, իրավական գործընթացը, այնուամենայնիվ, քաղաքական աստառ ունի: Նույն ռիսկը չի՞ առաջանա նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործի պարագայում:
-Ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանել՝ այդ ռիսկը կա, թե ոչ, համենայնդեպս, կարծում եմ, որ իշխանություններն արդեն համոզվել են, որ ցանկացած իրավական գործընթաց բավականին դժվար է առաջ գնում, որովհետեւ պետք է հարգել օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները եւ բոլոր դեպքերում, հնարավոր չէ ակնկալել այն արագությունը, որն ակնկալում են իշխանությունները, այնպես , որ սպասենք, շատ դժվար է պատասխանել այդ հարցին:
- Վերջին շրջանում ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների ականատես ենք լինում՝ հարձակումներ խմբագրությունների վրա , ընդդիմադիր հեռուստաընկերության սեփականատիրոջ կալանավորում: Լրատվամիջոցների հետ կապված իրավիճակը ինչպե՞ս եք գնահատում: Շատերը մասնավորապես, 5-րդ ալիքի սեփականատիրոջ՝ Արմեն Թավադյանի ձերբակալությունն ու կալանավորումը քաղաքական են համարում: Նա 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցն է, որի նկատմամբ իշխանության վերաբերմունքը հայտնի եւ նրան կապում են «Մարտի 1»-ի գործով տուժածին կաշառք առաջարկելու՝ ոստիկանության տարածած հայտնի տեսանյութի հետ:
-Ինձ առավելապես հետաքրքրում են այն գործերը, որտեղ բռնություն է եղել լրագրողների նկատմամբ, բայց որոնք չեն քննվում: Մեկը Սարի թաղի դեպքերին է առնչվում, մյուսը՝ Էլեկտրիկ Երեւանի: Խոսքը 3-4 տարվա վաղեմության գործերի մասին է: Սա մտահոգիչ է: Մնացած դեպքերում կարող եմ ասել, որ 164-րդ հոդվածն ավելի ակտիվ է կիրառվում, դա լրագրողական գործունեությանը միջամտությունն է: Ինչ վերաբերում է 5-րդ ալիքի սեփականատիրոջ գործին, կդժվարանամ պատասխանել, հիմա դժվար է ասել՝ լրատվամիջոցի գործունեության հետ կապված հետապնդում է, թե ոչ, փաստերը քիչ են: Հստակ ինֆորմացիա էլ չկա , թե այդ իրավիճակը իրական էր, թե սարքած էր:
-Դուք նկատի ունեք ոստիկանության հրապարակած տեսանյու՞թը:
-Այո, միգուցե այնտեղ պրովոկացիա է եղել, չգիտեմ:
-Ատելության խոսքի խնդրին անդրադառնանք: Երեկ վարչապետ Փաշինյանն ասաց, որ իշխանությունն էլ է դրա զոհը, բայց հենց ԶԼՄ-ների գնահատմամբ իր հայտնի հայտարարություններով՝ թաթիկներ կտրելու, պատերին ծեփելու եւ այլն, հենց վարչապետն է ստեղծել անհանդուրժողականության այն մթնոլորտը, որում հայտնվել ենք: Ի՞նչ կարող ենք արձանագրել այս մասով:
-Անհանդուրժող խոսքը, իհարկե, աճել է, ատելության խոսք չէի ասի, որովհետեւ դա մի քիչ այլ է, բայց անհանդուրժող, խտրական խոսքի չափաբաժինը աճել է միանշանակ եւ դա ապօրինի խոսք է: Արդեն մի քանի կոնսուլտացիաներ եմ անցկացրել տարբեր խմբերի հետ եւ իմ բանաձեւը առաջարկել եմ, թե ինչպես իրավիճակը կարելի է շտկել օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելով: Ընդհանուր գծերով ասեմ՝ մենք պետք է ունենանք քաղաքացիական օրենսգրքում խտրականության արգելքի քրեաիրավական հիմքեր եւ եթե անձը հայցում է ներողության կամ վիրավորանքի կամ զրպարտության պաշտպանության, դրան պետք է կցել նաեւ խտրականության արգելքի փաթեթը, որպեսզի դատարանը որոշի, որ ոչ միայն անձը վիրավորվել է, այլ վիրավորվել է խտրականության հիմքերով, այսինքն, թիրախավորման մասին է խոսքը:
-Պարոն Ղազարյան, ամփոփելով, գնահատեք, 2019 թվականի ընթացքում մարդու իրավունքների վիճակը նահա՞նջ գրանցեց, թե՞ առաջընթաց ունեցանք:
-Ընդհանուր առմամբ, մարդու իրավունքները չէ, բայց ես քրեական դատավարության որակը կառանձնացնեի, այնտեղ նահանջ կա, այո:
Մ.Ղ.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից