Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

«Գալաքսի» ընկերությունների խմբի Ամանորյա սոցիալական արշավն ուղղված է միայնակ տարեցներին 12/25/2019   18:32  |  ԼՐԱՀՈՍ

Ամանորը հիշարժան է և ուրախ, երբ այն նշում ես ընտանիքիդ ու սիրելիներիդ հետ։ Սակայն, այս տարի 49,900* տարեց Ամանորը կդիմավորի միայնակ։ Հայաստանում կենսաթոշակային տարիքի առկա բնակչության 13,5%-ը միայնակ է ապրում, և այս թիվը տարեց տարի փոփոխվում է։ «Գալաքսի» ընկերությունների խումբն իր 15 ընկերություններով հուսով է փոքր ինչ ազդել վիճակագրության վրա։ Ընկերության կողմից թողարկված սոցիալական հոլովակում միայնակ ապրող մի բարի ձմեռ պապ, ում մարմնավորում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ 82-ամյա Գուժ Մանուկյանը, պատրաստում է ամանորյա սեղանն ու սպասում զանգի։ Իհարկե հոլովակից դուրս տեղեկանում ենք, որ զանգը չի ուշացել. «Գալաքսի» ընկերությունների խմբի հարյուրավոր աշխատակիցներ որոշում են իրենց տոնը կիսել միայնակ տարեցների հետ և կոչ են անում բոլոր սրտացավ մարդկանց միանալ այս բարի ու պարզ նախաձեռնությանը։

«Սերունդների համերաշխությունը մեզ համար կարևոր արժեք է ու այս տարվա Սուրբ ծննդյան ուղերձով մեր հարգանքն ու սոլիդարությունն ենք փոխանցում մեր տարեցներին՝ համեստ ներդրում ունենալով նրանց արժանապատիվ ծերությունն ապահովելու գործում»,- սոցիալական արշավի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

«Կիսիր ջերմությունդ, միացիր հոգատարության արշավին» կարգախոսը՝ միավորելով «Գալաքսիի» կազմում հանդես եկող 15 ընկերությունների շուրջ 3000 թիմակիցների, ընդգծում է, որ այս արշավը նյութական օգնության մասին չէ, այլ վերաբերմունքի ու ուշադրության. միայնակ տարեցները միշտ չէ, որ սոցիալապես անապահով մարդիկ են։ Պարզապես ընկերությունների խումբը որպես առաջին քայլ իր հոգածությունն է տարածել ավելի քան 600 տարեցների հանդեպ, որոնք ապրում են Երևանում և մարզերում գտնվող 2 պետական և 5 մասնավոր խնամքի տներում։ Նախագծի շրջանակում կատարվել է կարիքների գնահատում և ապահովվել է նշված խնամքի տներում տարեցների շուրջ մեկ տարվա անհրաժեշտ իրերը։

Զուգահեռաբար «Գալաքսին» ընդգծում, որ հսկայական միջոցները, որոնք ներդրվել են ավելի քան 600 միայնակ տարեցների կարիքների բավարարման համար, իմաստ չէին ունենա, եթե չլինի թիմի մարդկային գործոնն ու ոգևորությունը։ Օրինակ՝ թիմերից մեկը թխվածնքներ է պատրաստել տարեցների համար, մյուսը՝ տաք գուլպաներ գործել, բացի այդ, նվերների հետ փոստային նամակներ է գրել, իսկ «ամենահամեղ» թիմը տարեցների սիրած կոնֆետներն է առանձնացրել՝ «հոգապահուստի համար»։ Ի դեպ, այսօր նախագծի պաշտոնական մեկնարկից հետո առաջին 105 էնտուզիաստներ մեկնեցին նշված խնամքի տները, նվերների հետ իրենց ժամանակը կիսելու տատիկ-պապիկների հետ։

«Այս նախագծով մենք հուսով ենք վերահաստատել մեր արժեքները նախ և առաջ մեր թիմերի համար։ Ոչ թե ինչ ենք մենք անում, այլ ինչին ենք հավատում. որպես տարբեր ընկերությունների աշխատակիցներ ինչ արժեքի շուրջ ենք միավորվում որպես մեկ միասնական թիմ. սա է հարցը, որի պատասխանը մեր շարունակական սոցիալական պատասխանատվության ծրագրերն են»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի մարդկային ռեսուրսների կառավարման գծով տնօրեն Էլմիրա Հովհաննիսյանը։ Նա հույս է հայտնել, որ «Գալաքսին» սեփական օրինակով կկարողանա վարակել մարդկանց, ովքեր ոչ միայն Ամանորին, այլ ամբողջ տարվա ընթացքում իրենց ջերմությամբ կկիսվեն հարևան, ծանոթ կամ անծանոթ միայնակ տարեցների հետ։

Միայնակ տարեցների ուղղված սոցիալական արշավը համացանցում տարածվում է #BecauseWeCare հեշթեգով, արշավի նախաձեռնողները Ucom և IUnetworks, YerevanMall, Capitan kid և KinoPark, TI’ME, Pandora և Chronograph, Megafood, Megasport և Megatoys, Pahest33 և Santafe թիմերն են՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի թիմի հետ համատեղ։ Արշավին արդեն իսկ միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր։

Հիշեցնենք, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ին՝ 6 հոգանոց թիմից դառնալով Հայաստանի թիվ մեկ գործատուն`ավելի քան 3000 բարձր վարձատրվող աշխատակիցներով և ավելի քան մեկ միլիոնի հասնող բաժանորդների թվով։ Ընկերությունների խումբը ի դեմս իր կազմում հանդես եկող միավորների Հայաստանի խոշոր հարկատուներից է և միայն 2018թ.-ին վճարել է 13 միլիարդ ՀՀ դրամի հարկեր։

«Գալաքսիի» սոցիալական պատասխանատվության պորտֆելը կազմում է ընկերության շահույթի զգալի մասը, որը տարեկան կտրվածքով ուղղվում է կրթության, նորարարության և արվեստների աջակցմանը՝ մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով։ Որպես սոցիալական պատասխանատվության նախագիծ ընկերությունը իրականացրել է նաև սահմանային անվտանգության պաշտպանության խոշոր նախագծեր, ներդրում է կատարել մարզային և համայնքային հասարակական ենթակառուցվածքների ապահովման համար, ինչպես նաև ամեն տարի Ամանորի իր սոցիալական աջակցության նախագիծը իրականացնում է որևէ խոցելի խմբի հարցի բարձրացմամբ և դրա վերաբերյալ սեփական լուծումով։

 

*Աղբյուր՝ Ազգային վիճակագրության տվյալներ, Սոցիալական ծառայությունների շահառուների թիվ, Բրեվիս հետազոտական ընկերության տվկալներ - 2019թ.։ Կենսաթոշակային տարիքի առկա բնակչության 13.5%-ը միայնակ է ապրում։ 2009-2019թթ. նրանց թիվը տատանվում է 35,671-ից 69,341-ի միջև։ Հնարավոր շեղումներ մինչև 6%:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]