ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցավալի է այն երիտասարդների ճակատագիրը, որոնք ապահովում են այս ռեժիմի գոյատևման ֆոնը. նրանց կոչ ենք անում հրաժարվել այդ անբարո գործից. Աղասի Ենոքյան 12/24/2019 11:50 | Մեկնաբանություն
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իշխանությունների գործելաոճին, ինչպես նաև նրանց աջակցող երիտասարդներին։ Նա գրել է, որ ցավալի է այն երիտասարդների ճակատագիրը, ովքեր ապահովում են այս ռեժիմի գոյատևման ֆոնը, ովքեր ռեժիմին են վաճառում իրենց երիտասարդ, դեռ չկայունացած բարոյականությունը։ Աղասի Ենոքյան նաև կոչ է անում նրանց հրաժարվել այդ գործից։ Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հայոց պատմության թերեւս ամենասիրված ու ամենալեգիտիմ թագավորը Քաջ Նազարն էր։ Բայց երբ ժողովուրդը բացահայտեց, որ նա չունի քաղաքական տեսլական, ավելին, որ նա վագրին թարս էր հեծնել ոչ թե իր քաջության շնորհիվ, այլ պատահականորեն, անմիջապես քշեց նրան։
Պատահական չէ, որ առավել ակտուալ են դարձել խոսակցությունները պոստնիկոլյան Հայաստանի մասին։ Ընդ որում, բացի Հայաստանի տնտեսական ու քաղաքական ապագայի որոշումից, խոսքը վերաբերում է նաեւ կոնկրետ մարդկանց ճակատագրերի, որոնք խեղվել են այս ռեժիմի մեջ։
Պատգամավորների, մարզպետների ու տարբեր նախարարների ճակատագիրը պարզ է․ նրանք քաղաքական լյուստրացիա են անցել եւ լրացրել են այն մարդկանց ցուցակը, ում հակացուցված է երբեւէ քաղաքականությամբ զբաղվել։ Ցավոք, եթե հանկարծ հետնիկոլյան Հայաստանում արգելվեն սորոսական ֆոնդերը, սրանք գործազուրկ են մնալու, քանի որ ոչ մի մասնագիտության չեն տիրապետում։ Իհարկե, սովից չեն մեռնի, քանի որ ներկա բուռն կոռուպցիոն միջավայրում մի բան ետ գցած կլինեն։
Առավել ցավալի է ռեժիմին ծառայող այն երիտասարդների ճակատագիրը, ովքեր ապահովում են այս ռեժիմի գոյատեւման ֆոնը, ովքեր ռեժիմին են վաճառում իրենց երիտասարդ, դեռ չկայունացած բարոյականությունը։ Խոսքն, առաջին հերթին, ստրկական կախման մեջ գտնվող իշխանական ֆեյքերի ու ֆեյք քշողների մասին է։
Շատ մարդկանց են նրանք հայհոյել ու անպատվել, եթե անգամ իրենք էլ չեն արել, ապա իրենց համքարության կեղտն անպայմանորեն կպնում է իրենց: Եւ դժվար չէ պատկերացնել, թե իրավիճակի փոփոխությունից հետո ինչպես կվարվեն իրենց հետ այն մարդիկ, ում օրական ռեժիմով՝ որպես իրենց աշխատանք, հայհոյում են այս ֆեյքերը։ Նրանք դառնալու են բորոտներ, ում հետ շփվելը ու ձեռք տալը լինելու է անպատիվ գործ։ Ու ոչինչ գաղտնի չի մնալու․ արդեն իսկ դատարանում է դիմումը, որով գործատուները պարտավոր են ներկայացնել աշխատակիցների ցուցակները, իսկ մի քանի ամսից՝ Քաջ Նազարին թախտից գցելուց հետո, ցուցակները մի քանի րոպեի տեխնիկական հարց կդառնան։
Ցավոք, այս երիտասարդները չեն կարող հայտարարել, թե իրենք հրաման են կատարել, իրենց աշխատանքային պարտականություններն են իրականացրել։ Ոչ մի աշխատանք, մանավանդ՝ քաղաքացիական, չի արդարացնում պատիվը վաճառելով օրվա հացի խնդիր լուծելը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում այս երիտասարդներին հանուն իրենց ապագայի, հանուն իրենց երեխաների ու ընտանիքների ապագայի հրաժարվել ներկա անբարո գործից։ Մենք անց են կացնում թրեյնինգներ, որտեղ այս երիտասարդները կարող են վերապրոֆիլավորվել, ստանալ օգտակար, ստեղծագործ մասնագիտություններ՝ ի հակադրություն իրենց ներկա քանդող-ոչնչացնող գործի։ Մենք պատրաստ ենք նաեւ օժանդակել նրանց աշխատանքի տեղավորման հարցում։
Այս գործը մենք կհամարենք մեր համար պատվի գործ, քանի որ փրկված հոգիները հասարակությանն են, բոլորինս են։ Ինձ հետ կարող եք viber-ով կապվել +37491 409115, կամ գրել անձնական նամակ (private message) messanger-ով։
Աղասի Ենոքյան»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից