ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղքատությունը հաղթահարելու նոր փուլի մեկնարկ 12/24/2019 19:39 | Վերլուծություններ
Իշխանության ներկայացուցիչների տարեվերջյան ասուլիսներն ու հաշվետվություններն, ըստ իս, բոլորովին անիմաստ են: Չէ՞ որ նիկոլյան իշխանության հմայքը ցուցանիշները, թվերն ու փաստերը չեն: Կարևորն այն է, որ Փաշինյանը կարողանում է իրենով անել, իր վրա քաշել նախորդների արդեն իսկ արձանագրված հաջողություններն, ընդ որում, համաշխարհային բնութագրումներով հանդերձ: Դրա վառ վկայությունն էր վերջերս ,,Կովկասյան վագր,, տիտղոսին արժանացած Նիկոլի թվի Հայաստանի ֆենոմենը:
Այս տիտղոսի դափնեկիրը հո ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը չէ՞ իր պաշտոնավարման շրջանում արձանագրած տնտեսական թռիչքային հաջողություններով, փաստն այն է, որ Քոչարյանը անազատության մեջ է այսօր, իսկ վարչապետ Փաշինյանն իր ծննդավայրի, իր գյուղի ճանապարհներն է նորոգում, ասֆալտ է փռում և պատվիրված հոդվածի շնորհիվ միանգամից դառնում «Կովկասյան վագր» ծնող անհաղթ կառավարիչ: Ով կարող է ժխտել, որ բացառապես նրա շնորհիվ է Հայաստանում տնտեսական հեղափոխություն է տեղի ունեցել: Կան, իհարկե, որոշ կարճատեսներ կամ սև ակնոցով կյանքին նայող սևեր, որոնք ոչ միայն թավշյա ոչ բռնին հեղափոխություն չեն անվանում, այլև չեն տեսնում քաղաքական ու տնտեսական, հեղափոխությունները, որ մեր կյանքում կատարվել են 2018 թվականի ապրիլից հետո:
Եթե ուզում եք համոզվել, բոլորովին պետք չէ լինել Հայաստանում, դուրս գալ փողոց, զրուցել մարդկանց հետ, սեփական աչքերով տեսնել նորՀայաստանը: Պարզապես պետք է մտնել ֆեյսբուք և համոզվել, թե ինչ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել հայաստանցիների կյանքում: Տեսնել, թե ինչպես է Փաշինյանը պոպուլիզմով «կերակրում» իր հետևորդներին: Արդյունքում՝ սոցիալական կյանքը լավացել է, մարդիկ բացարձակ երջանիկ են դարձել, այլևս աղքատ մարդ չի մնացել երկրում, նրանց զգալի մասն ուղղակի վարչապետի հանձնարարականով աղքատությունը հաղթահարել են իրենց գլխում և արդեն ոչ միայն հպարտ, այլև ՀՀ հարուստ քաղաքացիներ դառնալու ճանապարհն են բռնել՝ Փաշինյանի կոչերին հետևելով, փաշինյանական մեթոդներով:
Փա՞ստ եք ուզում, հենց այսօր լարված իրավիճակ է տիրում Արարատի մարզի Հովտաշատ համայնքում, ուր համայնքի հպարտ քաղաքացիները ներխուժել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սեփականությունը հանդիսացող ձկնաբուծարանի տարածք և փորձել բռնի ուժով լճերից գողանալ ձկները՝ հայտարարելով հողը մերն է, տարածքը մեր գյուղինն է, եկել ենք մեր ապրանքը տանենք:
Սա է աղքատությունը հաղթահարելու Փաշինյանի տրամաբանությունը: ՈՒղեղներում հաղթահարելուց հետո անցել են գործնական քայլերի, որն, ըստ ամենայնի, երկրով մեկ տարածվելու միտում ունի:
Հայկ Մանուկյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան