ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԿԳՄՍՆ-Ամանորի առիթով տոմսեր նվիրեք ձեր մտերիմներին. Արայիկ Հարությունյանի կոչը ուսանողներին 12/24/2019 18:00 | ԼՐԱՀՈՍ
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի է ունեցել Լավագույն ուսանող մրցույթի այս տարվա հաղթողների պարգևատրման արարողությունը:
Լավագույն ուսանող մրցույթում հաղթող ճանաչված բարձր առաջադիմությամբ ուսանողները, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, պարգևատրվելու են հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեից հատկացված անվանական դրամական կրթաթոշակներով: Պարգևներն հանձնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Շնորհավորելով հաղթողներին` նախարարը նշել է, որ ուսանողները կրթության քաղաքականության մշակման ասպարեզում շարունակում են մնալ նախարարության ամենակարևոր գործընկերներց մեկը. «Առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք ձեր կարիքն ավելի շատ ենք ունենալու, որովհետև բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծի քննարկումներն առաջիկայում շարունակվելու են ուսանողների ակտիվ մասնակցությամբ:
Չենք ուզում ասել, որ նախագիծն անթերի է, բայց փորձել ենք լուծում տալ հիմնական բոլոր խնդիրներին: Մեր առաջարկած լուծումները քննարկումների ժամանակ հղկվում են»,-նշել է նախարարը: Արայիկ Հարությունյանը շնորհավորել է նաև ուսանողների գալիք Ամանորը` ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը ջանքեր է գործադրում Նոր տարին մշակութային հագեցվածությամբ նշելու նոր մշակույթ ձևավորել. «Օգնեք մեզ տարածել այդ գաղափարը. մենք առաջարկում ենք տոնը լիարժեք դարձնել այցելելով մշակութային հաստատություններ` թատրոններ և թանգարաններ, որոնք տոնական օրերին ծառայություններ են մատուցելու: Ամանորի առիթով տոմսեր նվիրեք ձեր մտերիմներին, դասախոսներին և ռեկտորներին, նրանք էլ թող ձեզ նվիրեն»,-իր խոսքն ամփոփելով կոչ է արել Արայիկ Հարությունյանը:
Նշենք,որ Լավագույն ուսանող մրցույթի ամփոփմանը ներկա են գտնվել ՀՀ բուհերի ռեկտորները, ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Գ. Թամրազյանը: Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ ներբուհական և հանրապետական: Ներբուհական փուլն ավարտելուց հետո բուհերը մինչև հոկտեմբերի 20-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են ներկայացրել մրցույթի առաջին փուլի արդյունքներով հաղթած ուսանողների փաստաթղթերը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի դեկտեմբերի 2-ի հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովն ամփոփել է երկրորդ` հանրապետական փուլի արդյունքները և հաղթող է ճանաչվել (1-3-րդ տեղեր) բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններում սովորող 38 ուսանող՝ 15 բուհից: Մրցանակները տրվել են 7 ոլորտներում (բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն, մշակույթ, սպորտ):
2019 թ. Լավագույն ուսանող մրցույթում 1-ին տեղը շնորհվել է 14 ուսանողի, 2-րդ և 3-րդ տեղերը` 12-ական ուսանողի.
· 1-ին տեղ` 420.000 /չորս հարյուր քսան հազար/ դրամ,
· 2-րդ տեղ՝ 300.000 /երեք հարյուր հազար/ դրամ,
· 3-րդ տեղ՝ 210.000 /երկու հարյուր տաս հազար/ դրամ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից