ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ երեխայիս տանում եմ պատվաստման, գիտակցում եմ՝ նա կարող է լինել մեկն այն 1 միլիոնից, ով մահանա. Արսեն Թորոսյանի պատասխանը՝ պատվաստումից երկու օր անց մահացած երեխայի հորը 12/24/2019 19:42 | Հարցազրույց
Ազգովի պետք է գնանք մոմ վառենք, որ աշխարհագրական դիրքով կատակլիզմական երկրում չենք ապրում, որ ինչ-որ աղետներ, երկրաշարժներ լինեն, որովհետև այն մարդիկ, որոնք աղետներից չէին մահանա, կմահանային բժիշկների ձեռքից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց Նարեկ Գրիգորյանը, ով մեկ տարի առաջ կորցրել է իր մանկահասակ դստերը։ Պատմում է՝ 2018 թվականի հունիսի 5-ին երեխային Հերացի թիվ 1 պոլիկլինիկայում պատվաստել են, որից 42 ժամ անց երեխան մահացել է։ Դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի, այն է բժշկական օգնություն իրականացնողի մասնագիտական պարտականությունները չկատարել, հարուցվել է քրեական գործ, որը քննիչի որոշմամբ կարճվել է։ Նարեկ Գրիգորյանը բողոքարկել էր քննիչի որոշումը։ Նշենք, որ բողոքի քննությունը պետք է իրականանար այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, սակայն դատախազի, քննիչի նիստին չներկայանալու և դատարանին քրեական գործի նյութերը չուղարկլելու պատճառով դատական նիստը հետաձգվեց 2020 թվականի մարտի 19-ին։
Նարեկ Գրիգորյանը պատասխանել է «Փաստինֆո»-ի հարցերին.
- Ի՞նչ պատվաստանյութ են ներարկել երեխային։
-Երեխայիս ներարկել են ԱԿԴՓ կորեական հնգավալենտ պատվաստանյութ, ժամկետնանց պոլիոմերիտի կաթիլային վակցինա և պրեմակոկային վակցինա։
- Փորձաքննության արդյունքու՞մ է պարզ դարձել, որ պատվաստանյութը ժամկետն անց է եղել։
- Գործի ընթացքում Հերացի թիվ 1 պոլիկլինիկայից ձեռք բերված փաստաթղթերից երևում է, որ ներդիրները, որոնք տրամադրվել են վարույթն իրականացնող մարմնին, խոսքը գնում է կոնկրետ պոլիոմերիտի վակցինայի մասին, եղել է 2015 թվականի։ Հաշվի առնելով, որ պոլիոմերիտի վակցինայի առավելագույն պահպանման ժամկետը -20 աստիճանում երկու տարի է, իսկ երեխայիս պատվաստել են 2018 թվականին, ստացվում է՝ երեխայիս տրամադրել են մեկ տարի ժամկետ անցած դեղորայք։ Քննության ընթացքում ոչ մի իրեղեն ապացույց, որ նման բան չի եղել, որ պատվաստանյութը եղել է ժամկետների սահմանում, չի ներկայացվել։ Գոյություն չունի փաստաթուղթ, որն այդ մասին է վկայում։ Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ երեխայիս մոտ հայտնաբերվել է շուրջ 30 լրջագույն առողջական խնդիրներ, այդ թվում նաև բնածին սրտի արատ, որը չի հայտնաբերվել ո՛չ հղիության ընթացքում, ո՛չ ծննդաբերությունից հետո, ո՛չ Հայաստանում գործող այլ մասնագետների կողմից։ Դատաբժշկական ողջ փորձաքննությունը թերի է կատարվել՝ սկսած նրանից, որ բացակայում են կոնկրետ կարևորագույն հանգամանքներ։ Բաբլոյան հիվանդանոցում, որտեղ երեխաս մահացել է, նրան շուրջ 10 անգամ ներարկել են ադրենալին և ատրոպին, սակայն փորձաքննության արդյունքներում բացակայում են այդ դեղորայքների քանակները։ Եթե հաշվի առնենք, որ երեխաս ստացել է պատվաստանյութ, ինչպես նաև տոքսինները, որոնք պարունակում են պատվաստանյութ, որոնք պատճառահետևանքային կապ ունենալ, ապա դատաբժշկական փորձագետը գտել է, որ դատաքիմիական փորձաքննություն անցկացնելու կարիք չկա։ Այսինքն իրեղեն ապացույց, որ պատվաստանյութը կամ պատվաստանյութի մեջ գտնվող թունավոր նյութերից մեկը մահվան հետ պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում, գոյություն չունի։ Ինչ վերաբերում է սրտի բնածին արատին, որը կյանքի հետ անհամատեղելի արատ է, ապա չկա որևիցե փաստ, որ այդ արատն առհասարակ գոյություն ուներ։ Այսինքն դատաբժշկական փորձաքննության ընթացքում բացակայում է այդ լուսանկարը, որտեղ երևա երեխայի սիրտը հենց չափման պահին որպես իրեղեն ապացույց, որ ահա սա է աորտան և դրա տրամաչափը կազմում է 0.6 սմ։ Նման բան գոյություն չունի։
- Այսինքն երեխան նախկինում առողջական խնդիրներ չի՞ ունեցել։
- Երեխաս որևիցե առողջական խնդիր չի ունեցել, ինչի մասին նաև վկայում է 1.5 ամսեկան հասակում կատարված ընդհանուր արյան հետազոտությունը։ Այդ ժամանակ պարզվել է՝ երեխաս ընդամենը ալերգիկ է, այսինքն ալերգիկ տիտրերը բավական բարձր են, ինչը նշանակում է՝ ցանկացած սնունդ կամ դեղորայք կարող է սուր ալերգիկ նշաններ ցույց տալ։ Դա, սակայն, Հերացի պոլիկլինիկայում հաշվի չեն առել երեխայիս պատվաստանյութ ներարկելիս։ Նման դեպքերում առհասարակ կա պատվաստման այլ ընթացք։ Այսինքն ավելի թեթև, ոչ կոմբինացված պատվաստանյութերով են պատվաստում։ Առանձնացված, որպեսզի օրգանիզմը կտրուկ շոկ չվերապրի։ Դա ևս բժիշկների կողմից արհամարհվել է։ Նշեմ, որ երեխաս պատվաստվել է ժամկետների կոպիտ խախտմամբ։ Եթե գործող հիմնական օրենքը, հրամանն ասում է, որ ԱԿԴՓ պատվաստումները կատարվում են եռանվագ՝ սկսած 3 ամսական հասակից՝ պահպանելով 45 օր ընդմիջում, որը չի թույլատրվում կրճատել, երեխայիս պատվաստել են 30 օր ընդմիջումով։ Թե ինչ հետևանքներ դա կարող էր բերել, այդ թվում ներքին օրգանների դիստրոֆիկ փոփոխությունների, դա ևս պարզաբանված չէ։
Քրեական գործը, սակայն, կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Ստացվում է՝ ես իմ առողջ երեխային բերում եմ պատվաստման, նրան պատվաստում են, մահանում է և պատվաստանյութը կապ չունի, բայց երեխաս ունենում է բնածին սրտի արատ, որը ևս բժիշկների կողմից չի հայտնաբերվել և փաստորեն սա ևս բժշկական սխալի հետևանք չէ։ Այսինքն մեր օրենքը, մեր օրինականությունը Հայաստանում հետևյալն է, որ մարդիկ ուղղակի առանց որևէ պատճառ մահանում են, և դրա համար ոչ մեկ պետք էլ չէ, որ պատժվի։ Այսինքն ոչ ոք մեղավոր չէ։ Եթե նույնիսկ ընդունենք, որ երեխաս ունեցել է սրտի բնածին արատ, ապա այդ նույն հոդվածը՝ 130-րդ 2-րդ մասով, պետք է հարուցված լիներ թե՛ «Աստղիկ» ԲԿ-ի բժիշկների նկատմամբ, թե՛ Հերացի պոլիկլինիկայի, քանի որ միայն այն փաստը, որ նախօրոք ծնողին չեն տեղեկացրել, երեխայի առողջականի մասին ճշգրիտ տեղեկություն չեն տվել, բերել է առողջության կտրուկ վատացման, ինչի հետևանքով երեխան մահացել է։ Հայաստանում մասնագետ կոչվում է այն մարդը, ով տարիների ընթացքում կա՛մ Առողջապահության նախարարությունում պաշտոն է զբաղեցրել, կա՛մ ինչ-որ հաճոյանալու կամ ծառայություններ մատուցելու շնորհիվ փորձում է ավելի լավ աթոռ զբաղեցնել, այ դա է մեզ մոտ որպես պրակտիկա ընդունված։ Չկա որևիցե պետական անկախ կառույց, որը ստուգում է բժշկի բժիշկ լինելը։
- Առողջապահության նախարարություն դիմե՞լ եք։
- Առղջապահության նախարարություն դիմել եմ։ Մեկ տարի առաջ հանդիպել եմ Արսեն Թորոսյանի հետ, ով ինձ հետ զրույցի ընթացքում կարելի է ասել «ախպերավարի» մոտեցում էր ուզում ցուցաբերել։ Ասաց՝ այ օրինակ ես, որ պապա եմ, իմ երեխային տանում եմ պատվաստման, ես գիտակցում եմ, որ իմ երեխան կարող է այդ մեկ միլիոնից մեկը լինի, ով մահանա։ Այսինքն մարդը մտածում է՝ ծնողին նման պատասխան տալով հանգստացրեց կամ մխիթարեց։ Չեմ ասում չպատվաստեք կամ դեմ եմ պատվաստումներին, բայց հաշվի առնենք՝ տարեկան քանի երեխա է մահանում հետպատվաստական շրջանում։ Ստացվում է՝ առողջ երեխաները պատվաստումից հետո մահանում են և ձեռք են բերում բազմաթիվ առողջական խնդիրներ։ Եթե Հայաստանում առհասարակ չի գրանցվում ոչ մի դեպք, իսկ դա պարտավոր են գրանցել, նույնիսկ եթե պատվաստման հետ կապ չունի, սակայն եթե ուղղորդվել է պատվաստման շրջանի հետ դա պետք է միանշանակ գրանցվի։ Եթե չի գրանցվում հանրության համար, ապա գրանցվում է միանշանակ այն ընկերությունների համար, որոնք տրամադրում են մեզ այդ պատվաստանյութերը։
- Այսինքն ի՞նչ միտում եք տեսնում այստեղ։
- Վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ-ի պատվաստման ազգային օրացույցը կրճատվել է 2.5 անգամ։ Աշխարհում ոչ մի պետություն երեխաներին չի պատվաստում 6 շաբաթական հասակից։ Նույն Միացյալ Նահանգներում, որ միշտ օրինակ են բերում, այնտեղ երեխային սկսում են պատվաստել երկու ամսական հասակից, սակայն որպեսզի Հայաստանը ստանա ավելի էժան, ավելի շատ դեղորայք, ի դեպ քանակության առումով մենք մի քանի անգամ ավելի շատ պատվաստանյութ ենք ստանում, քան Հայաստանում այդքան երեխա է ծնվում։ Բայց բոլորն էլ սպառում ենք, այսինքն ինչու զարմանանք, եթե Առողջապահության նախարարը կարող է ընդամենը մեկ հրամանով ՀՀ-ում պոլիոմերիտի համաճարակ հայտարարել և սկսել երեխաներին պատվաստել։ Այսինքն միտումը կայանում է նրանում, որ երբ Արսեն Թորոսյանն ասում էր՝ մենք այն պետություններն ենք, որ մասնակցում ենք կլինիկական փորձարկումներին, այդ մարդը չի խաբել։ Մարդն անկեղծ ասել է, ուղղակի սովորական քաղաքացին չի հասկանում՝ կլինիկական փորձարկումը որն է։ Եթե այդպես խոսենք, ապա ըստ օրենքի՝ այս վերջին տասը տարիների ընթացքում ազգային պատվաստման օրացույցը կրճատվել է՝ հաշվի առնելով, որպեսզի մենք դեղը ստանանք ավելի շատ և ավելի էժան և ներկայացնենք կլինիկական փորձարկումների հաշվետվություն։ Երեխայիս գործը կոծկելու միտումը կայանում է միայն նրանում, որ եթե նույնիսկ Առողջապահության նախարարությունը հետազոտությունների արդյունքից ելնելով՝ ընդուներ, որ այո երեխաս այդ 1 միլիոնից մեկն է, ապա պատվաստման վարկանիշը, որն առանց դրա էլ կարելի է ասել Հայաստանում ընկած է ուղղակի պատվաստման գործընթացի վերջը կլիներ։ Մարդիկ արդեն հասկացել են, որ սահմաններն անցել են և գործի ընթացքում ձեռք են բերվել այնպիսի փաստաթղթեր, որ հավատացնում եմ թե՛ վարույթն իրականացնող մարմինը, թե՛ դատախազությունը, հետագայում կրելու են իրենց պատասխանատվությունը։
- Ի՞նչ եք ակնկալում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից։
- Ակնկալում եմ նախևառաջ վերացնել քննիչի՝ քրեական գործը կարճելու վերաբերյալ որոշումը, նշանակել երկրորդական դատաբժշկական փորձաքննություն՝ պատասխանելով այն բոլոր հարցերին և լրացնելով այն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, որոնք պարտավոր էր դատաբժիշկն անել։ Մոտ օրերս ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ՝ դատաբժշկական հանձնաժողովային անդամների նկատմամբ, քանի որ մարդիկ տվել են ակնհայտ կեղծ եզրակացություն՝ ներկայացնելով կեղծ փաստեր, կեղծ փաստաթղթեր և երեխայիս մահվան իրական պատճառը, եթե դա եղել է պատվաստման հետևանքը, ապա կգնանք այդ ուղղությամբ, եթե դա եղել է սրտի բնածին արատը, ապա սկսած «Աստղիկ» ԲԿ-ից, Հերացի պոլիկլինիկայով, բոլոր բժիշկները, որոնք երեխայիս զննել են և հայտնել են, որ երեխաս առողջ է եղել, պետք է օրենքով համապատասխան պատիժ կրեն։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից