ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տարվա ձեռքբերումները 12/23/2019 13:15 | Վերլուծություններ
Նախորդ շաբաթ ամփոփվեց HelpCourt համակարգի միջոցով անցկացվող դատավորների գնահատման արդյունքները։ Հայաստանի փաստաբանների կողմից կատարված գնահատման արդյունքում 2019թ. ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր է ճանաչվել Ալեքսանդր Ազարյանը։ Լավագույն եռյակում են դատավորներ Դավիթ Բալայանը և Վազգեն Ռշտունին։ Ամենացածր վարկանիշ ունեցող դատավոր է ճանաչվել Արմեն Դանիելյանը։
Սրանք շատ խոսուն տվյալներ են, որոնք ի ցույց են դնում մեր դատական համակարգի և առանձին դատավորների ողջ հմայքն ու թշվառությունը։ Ալեքսանդր Ազարյանը հայտնի է մարտի 1-ի գործով իշխանությունների կամքին հակառակ՝ նրանց ոչ հաճո դատական ակտի կայացմամբ, որին հաջորդեցին վերջինիս հանդեպ ուղղորդված ճնշումները։
Արմեն Դանիելյանը նույն գործով դատավարության ընթացքում թույլ էր տվել արդար դատաքննության իրավունքի բացահայտ և անվիճելի խախտում, ինչն իրավաբանների կողմից ստացավ «ինչպես չի կարելի դատավարություն անցկացնել» բնորոշումը։
Դատավորների հետ ամենօրյա ռեժիմով աշխատող փաստաբանները դատավորների ամենաօբյեկտիվ գնահատողներն են և նրանց գնահատականն է, որ հնարավորություն է տալիս եզրակացնել, թե ով է իրապես գործել արժանապատիվ, անաչառ և ով է հարմարվել իրենց ուղղված «վնգստացող» անվանարկման հետ։
Դատաիրավական համակարգի իրապես մտահոգիչ մթնոլորտում այս քվերակությունը կարելի է համարել տարվա ձեռքբերում, քանի որ ամբողջ տարվա ընթացքում բացի ճնշումներից, համակարգի առողջացման ուղղությամբ իշխանությունների կողմից ռեալ քայլեր չձեռնարկվեցին։ Կարելի է միայն ափսոսալ, որ բաց թողնվեց հնարավորությունը հեղափոխությունից հետո գնալ դատաիրավական համակարգի գրագետ բարեփոխման՝ առանց սեփական քաղաքական շահերի համար առկա որակներով դատաիրավական համակարգը օգտագործելու։ Սա էր միակ նախապայմանը, որն էլ ցավոք չպահպանվեց։
Տարվա ձեռքբերում պետք է դիտարկել նաև Սահմանադրական դատարանի պայքարն իր անկախության համար։ Ի հեճուկս բազմաթիվ ճնշումների, Սահմանադրական դատարանը և դատարանի առանձին դատավորներ կարողացան տարվա ընթացքում պահպանել անկախությունը, փաստորեն հանդես գալով որպես իշխանությունների հակակշռման միակ երաշխավոր։ Իհարկե, այս անկախությունը խիստ վտանգված է՝ հաշվի առնելով դատավորներին «կաշառելու», ՍԴ նախկին՝ազդեցությունից դուրս գտնվող դատավորներից ազատվելու և կառավարելի անձերով ՍԴ ձևավորելու իշխանությունների փորձերը, սակայն վստահ եմ, որ ՍԴ դատավորները բարձր են գնահատում իրենց հեղինակությունը և առաքելությունը, և ճիշտ կգնահատեն օրենքի վտանգավորությունը։
Տարվա ընթացքում հրատապ խնդիր էր դարձել նաև իրավապաշտպանության նոր համակարգերի ստեղծումը. այս կարճ ժամանակահատվածը բացահայտեց, որ մեր երկրում իրավապաշտպանությունը շատ երկար տարիներ եղել է խիստ քաղաքականացված, և որ այսօր իրավապաշտպաններից շատերը ստանձնել են մեղադրողի գործառույթ:
Տարվա ձեռքբերում էր նաև քաղաքացիական հասարակության նոր կառույցների ձևավորումը, քանի որ գոյություն ունեցողների մեծ մասը «նոր» Հայաստանում շարունակում են պայքարել «հին» Հայաստանի դեմ։
Ձևավորվեց իրապաշտպանների, փաստաբանների, իրավաբանների նոր շերտ, որոնք իրավունքի, սահմանադրականության, ժողովրդավարության կրողներ են, պատրաստ են դիմագրավել ամենօրյա ռեժիմով ավելացող մարտահրավերներին: Իրավաբանական համայնքի համախմբումը թեև դանդաղ, սակայն պարտադրված անհրաժեշտություն է։
Իշխանության տեսակետի հետ չհամընկնող տեսակետ ունենալու պարագայում «հակահեղափոխական» համարվելու անառողջ մթնոլորտում, արտահայտվելու համարձակությունը պահպանած իրավաբանները, փաստաբանները, իրավապաշտպանները ինչպես նաև լրատվամիջոցներն ու լրագրողները տարվա ամենալուրջ ձեռքբերումներն են, հակառակ պարագայում մենք ունենալու ենք օրվա իշխանությունների քմահաճույքներին դիմագրավելու ունակությունը կորցրած հասարակություն։ Հաշվի առնելով այս բարդ տարվա զարգացումները հանրային կյանքում և իրավական համայնքում, առաջանում են լավատեսության միտումներ. մենք կարող ենք դիմակայել դատաիրավական ամենաթողությանը, մենք կարող ենք զսպել դատաիրավական համակարգի քաղաքականացումը։ Մեզ սպասում է աշխատանքային դժվար տարի, բայց մեկ տարի առաջ այս օրերը ավելի հոռետեսական էին։ Աշխատանքը արդյունք տալիս է։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան