ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանության է եկել մարդ, թիմ, որին արցախյան հիմնախնդիրը, կարգավորման գործընթացը երբևէ չի հետաքրքրել. Բեքարյան 12/23/2019 16:41 | ԼՐԱՀՈՍ
Երբ կա ահազանգ, վերլուծություն, ինչ-ինչ հարցերի վտանգավորության, մարտահրավերների վերաբերյալ խոսք, եկող պատասխանը ուղղակիորեն կապ չի ունենում առաջադրված հարցի հետ։ Սա շատ հետաքրքիր ձեռագիր է, և ես կարծում եմ՝ մեր հանրությունն այս ձեռագիրը շուտվանից պետք է ապակոդավորեր։ Այս մասին այսօր «Ոսկանապատ» կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
Նա նշեց, որ այս ամենը վտանգավոր է, երբ իրականացվում է արտաքին քաղաքական դաշտի գրեթե բոլոր ուղղություններում. «Մարդկանց ներկայացնում ես ինչ խնդիրներ կան ռազմավարական մեր դաշնակցի հետ հարաբերություններում՝ դուրս են գալիս ասում հայ-ռուսական հարաբերություններն երբևէ չեն եղել այն մակարդակին, ինչպիսին են այսօր։ Այսինքն բարձրաձայնված խնդիրներին ոչ մի անդրադարձ, այլ ուղղակի օդով նետված ինչ-որ խոսք, որի նպատակը հանրության լայն շրջանակի մոտ տպավորություն թողնելն է, թե մենք որևէ խնդիր չունենք»։
Խոսելով հող հանձնելու վերաբերյալ խոսակցությունների մասին, Բեքարյանն ասաց. «Ասում են`վարչապետը հող է հանձնում, բայց նման բան չկա: Ո՞նց մարդկանց բացատրես, որ հող հանձնելը անջատիչը չի: Դու կարող ես բանակցային գործընթացը տանել այն ուղղությամբ, որ հետագայում, տասնամյակների ընթացքում այն մեր շահերի դաշտ բերելը շատ բարդ կլինի»:
Վերլուծաբանը նշեց՝ մինչև հիմա ձեռք բերված արդյունքները հերթով տապալվում են և իշխանությունները բանակցային գործընթացում իրավիճակ են ստեղծել, որ հետո տարիները հնարավոր է չհերիքեն, որպեսզի հետ վերադառնանք այն կետին, որը եղել է մինչ իշխանափոխությունը. «Իշխանության է եկել մարդ, նրա հետ թիմ, որոնց արցախյան հիմնախնդիրը, բանակցային գործընթացը, կարգավորման գործընթացը երբևէ չի հետաքրքրել»։
Բեքարյանի խոսքով, 1,5 տարվա ընթացքում Ադրբեջանն իմիջ է ստեղծում, թե համբերատար սպասում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, որ այնքան լավ ու դրական է տրամադրված ու տալիս է ժամանակ` բանակցային գործընթացում արդյունք ստանալու համար. «Տվե՞լ է իրականում այդ ժամանակը. եւ այո, եւ ոչ: Տվել է այնքանով, որ բանակցային գործընթացում համբերության իմիտացիա է ստեղծել և ՀՀ վարչապետը բանակցային պատմությանը սկսել է ծանոթանալ Ադրբեջանի նախագահի հետ:
Պարզվում է՝ Հայաստանում ու Արցախում մարդիկ չկային, ում հետ կարելի էր ծանոթանալ: Միեւնույն ժամանակ, այդ ողջ ընթացքում Ադրբեջանը իրականացրել է աշխատանք՝ շփման գծի երկայնքով, բանակցային օրակարգից իր համար անընդունելի կետերը վերացնելու, արտաքին աշխարհում իր իմիջը բարձրացնելու, այդ թվում՝ բանակցային գործընթացի եւ հակամարտության կարգավորման հարցով»։
Մանրամասները՝ շուտով տեսանյութում։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ