ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բյուջեն մնաց կառավարության գրպանում 12/23/2019 14:52 | Տնտեսություն
Ֆինանսական տարին բարեհաջող էր պետական բյուջեի եկամուտների ապահովման տեսակետից։ Ի տարբերություն նախորդ տարվա` այս անգամ եկամտային մասում թերակատարում չունենք։
Սակայն նույնը դժվար է ասել ծախսերի առումով։ Կառավարությունը լիովին ձախողեց բյուջեի ծախսերի կատարումը։ Դրանք էապես հետ մնացին ծրագրավորվածից։ Արդյունքում` գրեթե ամբողջ տարվա ընթացքում դեֆիցիտի փոխարեն ունեցանք պորֆիցիտային բյուջե։
Առաջին հայացքից դա գուցե լավ է, բայց այն լուրջ խնդիր է տնտեսության համար։ Նախատեսված բազմաթիվ ծախսեր չկատարվեցին։
Հարկերի տեսքով բավական մեծ գումարներ դուրս բերվեցին տնտեսությունից։ Փոխարենը նախատեսված ծախսերը կատարելու միջոցով դրանք վերադարձվեին շրջանառության մեջ` խթանելու տնտեսական գործընթացները, ավանդների տեսքով կախվեցին Կենտրոնական բանկում։
Մինչև վերջերս դրանք հասնում էին ավելի քան 270 մլրդ դրամի։ Այդ գումարների դիմաց, իհարկե, կառավարությունը լրացուցիչ եկամուտներ ստացավ։ Բայց դա բյուջետային միջոցների տնօրինման ամենևին էլ լավագույն տարբերակը չէ, եթե չասենք` վատագույնն է։ Կառավարությունն իրեն նման շռայլություն թույլ տալու իրավունք չունի։
Այնպես չէ, որ նախկինում բյուջեի ծախսերը չէին թերակատարվում։ Շատ հաճախ այդպես էլ լինում է։ Բայց այս տարի թերակատարումն իսկապես աննախադեպ էր։
Առաջին կիսամյակի արդյունքներով բյուջետային ծախսերը հետ էին մնացել ավելի քան 20 տոկոսով։ Ինը ամիսների տվյալներով, կատարողականը մի փոքր բարելավեց, բայց շարունակեց 17,5 տոկոսով զիջել պլանավորված ցուցանիշը։
Ծախսերի թերակատարման պատասխանատուն բնականաբար կառավարությունն է, անկախ նրանից, թե դա ի՞նչի հետևանք է։ Եթե կառավարությունը կարողանար արդյունավետ աշխատել, ապա այդ գումարները ոչ թե քնած կլինեին կամ ավանդադրված Կենտրոնական բանկում, այլ ներդրված տնտեսության մեջ` նպաստելով տնտեսական շրջանառությունների ավելացմանը։ Հայտնի բան է, որքան գումարներն արագ են պտտվում, այնքան դրանց արդյունքը ավելի մեծ է։
Փոխարենը այս խնդրին լուծում տալու, կառավարությունն իր համար արդարացում էր գտել` իբր նախկին իշխանությունների մեթոդներով չի ուզում աշխատել։ Չնայած ոչ մեկը չէր ասում, թե պետք է աշխատել նախկինների մեթոդներով։ Դրա համար պետք էր նորը ստեղծել։
Բայց կառավարությունը մինչև վերջ էլ չկարողացավ դուրս գալ այդ շրջապտույտից։ Ու ստիպված գնաց ավելացված արժեքի հարկի նախկին պարտքերը վերադարձնելու միջոցով տնտեսությունից հանված գումարների որոշ մասը հետ ուղղարկելու ճանապարհով։ Թեև դա լավագույն լուծումը չէր` բյուջետային միջոցների իրացման համար։
Դրանով չլուծվեցին նաև բյուջեով նախատեսված ծրագրերի ժամանակին իրականացման հետ կապված խնդիրները։ Այդ ծրագրերը շարունակեցին մնալ օդում կախված։
Թե բյուջեի ծախսերի թերակատարման հետևանքով ինչքա՞ն վնասներ կրեց տնտեսությունը, անշուշտ որևէ մեկը չի հաշվելու։ Որևէ մեկը պատասխան չի տալու նաև այդ վնասների համար։ Նման իրավիճակներում կառավարությունը միշտ էլ պատճառաբանություններ գտնում է։ Այլ հարց, թե դրանք որքանով են արդարացված։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ