ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անն Մաեստ․ «Լիդիանի 2019թ-ի տեխնիկական զեկույցում Ամուլսարի ծրագրի ռիսկերը թերագնահատված են և կան լուրջ բացթողումներ» 12/23/2019 10:09 | Բնապահպանական իրավունք
2019թ-ի հոկտեմբերի 15-ին Լիդիան ընկերությունը հրապարակեց Ամուլսարի ծրագրի իրագործելիության մասին NI 43-101 տեխնիկական զեկույցը, որը 2017թ-ին ներկայացված զեկույցի վերանայված տարբերակն է: Հանքարդյունահանման ոլորտի խորհրդատու, հանրահայտ երկրաքիմիկոս դոկտոր Անն Մաեստը (Buka Environmental) քիմիական և բնապահպանական ինժեներ Հարութ Բրոնոզյանի խնդրանքով ուսումնասիրել է այդ զեկույցը և դեկտեմբերի 19-ին հրապարակվել է դրա տեխնիկական, բնապահպանական և սոցիալական կողմերի մասնագիտական գնահատման հուշագիրը։
Ներկայացնենք Մաեստի հուշագրի մի քանի կարևոր կետեր․
1․ Հուշագրում քննվել է Լիդիանի տեխնիկական զեկույցի համապատասխանությունը Կանադայի 43-101 ազգային գործիքով (Canadian National Instrument, NI) նախատեսված կանոններին ու չափանիշներին, որոնք սահմանված են և վերաբերում են Կանադայի ֆոնդային բորսաներում գրանցված ընկերությունների կողմից իրենց պատկանող կամ իրենց կողմից հետախուզվող հանքերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակելուն: Պահանջվում է, որ հանրային հաշվետվությունն ու տեխնիկական տվյալները լինեն հստակ, թափանցիկ, հավասարակշռված, ճշգրիտ, և հիմնված լինեն ողջամիտ ենթադրությունների վրա: Պահանջվում է նաև, որ տեխնիկական զեկույցը լինի անկողմնակալ և ցույց տա պոտենցիալ ռիսկերն ու անորոշությունները:
2․ Հուշագիրը բացահայտում է, որ Լիդիանի 2019-ի NI 43-101 տեխնիկական զեկույցում թերագնահատված են Ամուլսարի ծրագրի ռիսկերը, ծախսերը և դրանց հետ կապված անորոշությունները։ Այն պատշաճ կերպով չի բավարարում 43-101 ազգային գործիքով պահանջվող բացահայտման, մասնագիտական պատասխանատվության և թափանցիկության չափանիշները: Տեխնիկական զեկույցում ներառված տեղեկությունները հակասում են Լիդիանի այն պնդմանը, թե չկան հայտնաբերված ռիսկեր: Դրանք հստակ ցույց են տալիս, որ ծրագրի մշակման վրա ազդելու են հայտնի և անհայտ բնապահպանական և սոցիալական ռիսկեր: Ռիսկերը հանգեցնելու են Լիդիանի հաշվարկները գերազանցող ծախսերի, ինչպես հանքարդյունահանման, այնպես էլ փակման փուլերում:
- Լիդիանի նոր Տեխնիկական զեկույցում նշվում է նախորդ զեկույցի համեմատ ոսկու ավելի մեծ պաշարների առկայության մասին, ընդ որում պաշարների գնահատումն իրականացվել է գոյություն ունեցող տվյալների հիման վրա, առանց հավելյալ հորատման աշխատանքներ կատարելու: Միաժամանակ, պարզ չէ, արդյոք նոր տվյալների համեմատ վերագնահատվե՞լ են բնապահպանական ազդեցությունները, թե՞ դրանք ուղղակի արտացոլում են նախորդ զեկույցում նշված տվյալները: Չնայած զեկույցից պարզ չէ, բայց երևում է, որ բնական միջավայրի վրա լրացուցիչ ազդեցությունները չեն գնահատվել:
- Զեկույցում նկարագրվում են այն մեթոդները, որոնցով Լիդիանը պատրաստվում է նվազեցնել թթվային դրենաժը, սակայն չի բացատրվում, թե ինչպես են այդ մեթոդները բացառելու նշանակալի բացասական ազդեցությունը, կամ արդյոք այդ մեթոդները համապատասխանում են լավագույն պրակտիկաներին, ինչպես պահանջվում է Կանադայի NI 43-101 չափանիշներով: Գիտնականը մատնանշում է մի քանի էական բացթողումներ և թափանցիկության չպահպանման հետ կապված խնդիրներ:
- Թթվային դրենաժի հետ կապված ռիսկերն ապակողմնորոշող են և հիմնված չեն հստակ հիմնավորված ենթադրությունների վրա: NI 43-101 կանոնակարգերով թափանցիկության սկզբունքի խախտում է համարվում նաև այն, որ Լիդիանն իր կայքում հասանելի չի դարձրել ELARD-TRC ընկերությունների կատարած ուսումնասիրության ամբողջական տարբերակը, այլ միայն շատ ընդհանուր գծերով, իրեն ձեռնատու լույսի ներքո կայքում տեղեկություն է զետեղել այդ զեկույցից: Եթե ELARD-TRC-ի ուսումնասիրության և դրան հաջորդած՝ ՀՀ կառավարության հետ բանակցությունների արդյունքում Լիդիանը լրացուցիչ պարտավորություններ է ստանձնել հավելյալ մեղմացման միջոցառումներ ձեռնարկելու, ապա ո՞ւր են հաշվարկներն այն մասին, թե որքան հավելյալ գումար է արժենալու այդ միջոցառումների պլանավորումը, իրականացումը, մշտադիտարկումը և այլն:
- Թերագնահատվել են ջրերի մաքրման ռիսկերն ու ծախսերը: Լիդիանի տեխնիկական զեկույցը հակասական տվյալներ է պարունակում ջրերի մաքրման կարիքների և ծախսերի մասին: Օրինակ, ընկերությունը խոստանում է, որ չմաքրված կոնտակտային ջրերը չեն արտահոսի բնական միջավայր, սակայն կոնտակտային ջրերի սահմանումը չափազանց նեղ է և չի ներառում արդյունաբերական գործընթացքում աղտոտվելիք բոլոր ջրերը. դրանով թերագնահատվում են Ամուլսարի ծրագրում ջրերի մաքրման հետ կապված ռիսկերն ու անհրաժեշտ ծախսերը: Կամ, 2019թ-ին ՀՀ կառավարությանն ուղղված նամակում ընկերությունը խոստանում է ջրերի ակտիվ մաքրման համակարգ ներդնել, սակայն այս տեխնիկական զեկույցում, որը կազմվել է վերոնշյալ նամակից հետո, ակտիվ մաքրման համակարգի ներդրման հաշվարկներ ներառված չեն: Հանքի գործունեության, փակման և փակմանը հաջորդող փուլերում ջրերի մաքրման համար անհրաժեշտ միջոցների իրատեսական հաշվարկները կարող են Ամուլսարի հանքը «քիչ ծախսատարից» վերածել «շատ ծախսատար» հանքավայրի՝ մեծ բնապահպանական վտանգներով:
- Լիդիանը նաև նախատեսում է, որ վերին հրաբխային ապարաշերտերը թթվագոյացման չեն հանգեցնելու, սակայն չի անցկացրել այս ապարների բավարար երկարաժամկետ կինետիկ փորձարկումներ. փորձերի մեծ մասը դադարեցվել է ժամանակից շուտ, իսկ այն մեկը, որն ավելի երկար է անցկացվել, թթվագոյացման ներուժ է ցույց տվել: Նույնիսկ ըստ Լիդիանի սահմանափակ երկրաքիմիական փորձերի արդյունքների՝ կուտակված բոլոր դատարկ ապարները թթվային դրենաժ են արտադրելու, սակայն դրա հետևանքներն ու հուսալի մաքրման մոտեցումների անհրաժեշտությունը մեծապես թերագնահատվել են:
3․ Մեծ կարևորություն է տրվում նաև հանքի գործունեությանը համար համայնքի համաձայնությունն ունենալուն (TMX and Ontario Securities Commission, 2018, p. 114), քանի որ համայնքների անհամաձայնությունը դասակարգվում է որպես հանքարդյունաբերության ոլորտի թիվ մեկ բիզնես ռիսկը (Mitchell, 2018): Լիդիանի տեխնիկական զեկույցում գրված է, որ համայնքն ընդհանուր առմամբ կողմնակից է հանքարդյունաբերական ծրագրին, մինչդեռ նույն զեկույցում կարդում ենք նաև, որ հանքի ճանապարհներն արգելափակված են տեղացիների կողմից արդեն մեկ տարուց ավելի: Սա նորանոր ֆինանսական խնդիրներ է առաջացնելու ծրագրի համար, ֆինանսական խնդիրները թույլ չեն տալու պատշաճ կերպով լուծել բնապահպանական վտանգները, ինչը խնդիր է, մանավանդ, հաշվի առնելով, որ Լիդիանն այս ոլորտում ընդհանրապես փորձ չունեցող ընկերություն է:
Անն Մաեստի հուշագիրն ամբողջությամբ հասանելի է անգլերեն, հետևյալ հղումով:
Հիշեցնենք, որ մինչ այս՝ դեռ 2017թ-ին, Բրոնոզյանի անձնական նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով 4 հայտնի փորձագետների կողմից իրականացվել էին Ամուլսարի ծրագրի՝ ստորգետնյա և մակերևութային ջրերի վրա ազդեցությանն առնչվող Լիդիանի փաստաթղթերի համապարփակ ուսումնասիրություններ, որոնց արդյունքում հրապարակվել, մասնագիտական հանրությանն ու պետական մարմիններին էին ներկայացվել 17 տեխնիկական անկողմնակալ զեկույցներ:
Դիտեք նաև Անն Մաեստի 2018թ-ի հունիսի 20-ի ելույթը, որտեղ նա ներկայացնում է Ամուլսարի ոսկու արդյունահանման նախագծի երկրաքիմիական կանխատեսումներն ու ջրի որակի վրա ակնկալվող հետևանքները։ Մաեստն ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող երկրաքիմիկոս դոկտոր է և ուսումնասիրել է աշխարհի մոտ 150 մետաղական տարբեր հանքավայրերի փաստաթղթերը՝ գնահատելով դրանց ազդեցությունները մակերևույթային և ստորերկրյա ջրերի վրա։
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
- 11/19/2024 23:09 Հայտնի է գազօջախը ճարպից մաքրելու արագ միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից