ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադեկվադ. Յուրաքանչյուր ամսվա առաջին օրերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակ կմատակարարենք նավթամթերք 12/23/2019 17:21 | ԼՐԱՀՈՍ
Ադեկվադ միաբանությունը որոշում է կայացրել հանդես գալ մի խաղաղասիրական նախաձեռնությամբ։ Նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ մանրամասներ է ներկայացնում նախաձեռնության մասին.
«Հաշվի առնելով Արցախյան կարգավորման բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի աղետալի հետևանքները հայկական պետությունների համար՝ Ադեկվադ միաբանությունը որոշում է կայացրել հանդես գալ մի խաղաղասիրական նախաձեռնությամբ, որը կոչված է փորձել նվազեցնել հակամարտող կողմերի միջև լարման աստիճանը: Որպես բարի կամքի դրսևորման նախաձեռնություն, մենք ցանկանում ենք փորձել կառուցողական համագործակցության հող գտնել մի կողմում հայտնված միջազգային հանրության՝ ի դեմս ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության ու ՀՀ իշխանությունների և մյուս կողմում հայտնված բոլոր այն անհատներին ու կառույցներին միջև որոնք մտահոգիչ են համարում հայկական պետություններին պարտադրվող պարտավորությունները:
Սեփական նախաձեռնությամբ հանդես գալու այս որոշումը կայացվել է հաշվի առնելով մեր տարածաշրջանում բազմաթիվ բախվող շահերի միակ բնական, օրինաչափ ու տրամաբանական անկյունաքարը՝ այն է կենտրոնական Ասիայի էներգակիրների տարանցման նախագծերը և դրանց անվտանգությունը շահագրգիռ կողմերի համար: Հիշյալ նախագծերի շուրջ ստեղծված շահերի բախման արդյունքում է, որ ստեղծված իրավիճակում կողմերից մեկը ստիպված պետք է որոշակի զիջումների գնա: Հասկանալի պատճառներով ոչ ոք չի ուզում ստանձնի այդ պարտավորությունն ու դրանից բխող քաղ-տնտեսական պատասխանատվությունը, թեպետ զիջմանը փաստացի այլընտրանք չկա:
Հետամուտ լինելով մեր հիմնարար արժեքներից մեկին՝ այն է քարոզել ճիշտ ճանապարհը սեփական օրինակով, Ադեկվադ միաբանությունը ցանկանում է սեփական օրինակով ստանձնել այդ անհրաժեշտ զիջումների մի փոքր մասը, որը ըստ մեզ անկյունաքարային է հակամարտության լուծման և երկարաժամկետ խաղաղության հաստատման համար: Քաջ գիտակցելով որ մեր սահմանափակ հնարավորություններ թույլ չեն տա բավարար զիջումներ ապահովել բոլոր շահագրգիռ խմբերին բավարարելու համար, մենք որոշել ենք կենտրոնանալ այս խնդրի կարգավորման մի գործոնի վրա՝ այն է ՀՀ ներկայիս նախագահի անձնական ֆինանսական շահագրգռվածությունը:
Հաշվի առնելով խողովակաշարերի բաժնետերերի համար նավթային և գազային ենթակառուցվածքների խոցելիությունից բխող ֆինանսական կորուստները, մենք պարտավորվում ենք ծագող ռիսկերի նվազեցման նպատակով փոխհատուցենք վնասների որոշակի մասնաբաժինը: Ադեկվադ միաբանությունը մասնավորապես այսուհետ յուրաքանչյուր ամսվա առաջին օրերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակ կմատակարարի որոշակի քանակի նավթամթերք: Մատակարարվող նավթամթերքի քանակը կախված է լինելու մի կողմից վերոհիշյալ նախագծերում Արմեն Սարգսյանի անհատական փայաբաժնի չափից մյուս կողմից Ադեկվադ միաբանության տրամադրության տակ գտնվող դրամական և այլ միջոցներից: Այս առաքումները կոչված են փոխհատուցել ստեղծված իրավիճակից բխող հավելյալ ծախսերի գոյացումը՝ անձամբ Արմեն Սարգսյանի համար և հետևաբար կոչված են անուղղակիորեն նվազեցնել սեփական ներդրումներն ապահովագրելու նպատակով հայկական պետություններին տարածքային կամ այլ տեսակի զիջումներ պարտադրելու իր օբյեկտիվ շահագրգռվածությունը:
Հարկ է նաև նշել, որ այս նախաձեռնության հաջողությունը և առաքվող նավթամթերքի քանակը կախված կլինի նաև մեր պոտենցիալ գործընկերների կողմից ձեռնարկվելիք քայլից: Սահմաններին վրա տեղի ունեցող զինված միջադեպերի նվազեցումը, սահմաններից ներս գործող գործակալական ցանցի տեղեկատվական գրոհների դեակտիվացումը, ներքին քաղաքական շահարկումների ու դավադրությունների չեղարկումը կարող են դիտարկվել որպես հակառակ կողմից փոխադարձ բարի կամքի դրսևորում: Անձամբ Արմեն Սարգսյանը կարող է ստանձնել օրինակ իրեն որպես ՀՀ նախագահ վերապահված սահմանադրական լիազորությունների առնվազն մասնակի ստանձնումը գոնե իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը պահելու և իշխանության զավթումը չլեգիտիմացնելու գործում:
Սույն, անվանենք այն «նավթ չեզոքության դիմաց», ծրագրի շրջանակներում մենք կարող ենք մեր վրա ստանձնել բոլոր այն քայլերի ապահովումը որոնք կհանգեցնեն Արմեն Սարգսյանին մատակարարվելիք նավթի քանակի աճին: Հնարավոր է ներգրավել ազգային օրակարգին հավատարիմ անհատների ու կառույցների ֆինանսական միջոցները, կարելի է նույնիսկ կազմակերպել քրաուդֆանդինգ միջոցառումներ որտեղ ՀՀ քաղաքացիները կկարողանան իրենց լուման ներդնեն տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում: Հնարավոր է քննարկել փոխադարձ վստահության մեխանիզմներին ներդրման լայն գործիքակազմ:
Մենք հավաստիացնում ենք միջազգային հանրությանը և դրա գլոբալ քաղաքական-ֆինանսական շրջանակներին ու ավելի տեղայնացված անհատ ներկայացուցիչներին ու գործակալներին, որ պատրաստ ենք քննարկել և գործուն քայլեր ձեռնարկել Արցախի տարածքային ամբողջականության և ժողովրդագրական պատկերի անառիկության դիմաց նավթամթերքով կամ ցանկացած այլ ավելի լիկվիդային արժեք ունեցող փոխադրամով փոխհատուցելու հնարավորությունը: Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած գին: Մեր համար Արցախի Հանրապետության վարչական սահմանների և ժողովրդագրական պատկերի անառիկությունը անգնահատելի է, բառացիորեն անգին է: Ըստ այդմ հակառակորդի կամ թույլ տվեք ասել՝ մեր հնարավոր գործընկերների ցանկացած պահանջարկ, միևնույն է ավելի քիչ է լինելու, քան մեր գնահատականը: Սա կարծում ենք կառուցողական համագործակցության ամուր հիմք է հանդիսանում:
Հարատև խաղաղության հասնելու բոլոր անհրաժեշտ հիմքերը կան: Մենք պատրաստ ենք վճարել ցանկացած գին, դուք պարզապես պետք է մեզ թույլ տաք այդ վճարվելիք գումարները վաստակել մեր հայրենի հողում: Իրողությունները եկել են ապացուցելու, որ Հայաստանում կազմակերպված հեղաշրջումների փորձերը և այդ գործողությունները սպասարկող գործակալական ցանց ֆինանսավորելը հայկական պետություններից զիջում շորթելու լավագույն եղանակը չէ: Կան տարբերակներ որոնք թույլ կտան մեզ պահպանել մեր քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող ֆիզիկական և մշակութային բնագծերը, իսկ մեր արտաքին քաղաքական գործընկերներին ու իրենց տեղական գործակալներին թույլ կտան ապահովել թեկուզ և հոգեպես սնանկ բայց գոնե ֆինանսապես անհոգ գոյատևումը:
Հուսով ենք, որ մեր նախաձեռնությունը արձագանք կգտնի, եթե ոչ հակամարտության բոլոր շահագրգիռ կողմերի շրջանակում, ապա գոնե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հոգում:
Խնդրում ենք ԶԼՄ-ներին հնարավորինս լուսաբանել այս նախաձեռնությունը, որպեսզի այն հնարավորինս լայն տարածում ստանա, թե մեր այս հակամարտությամբ պառակտված տարածաշրջանում և թե լուծման փնտրտուքներում մոլորված մեր միջազգային գործընկերների շրջանակներում, քանի որ ինչպես հայտնի է՝ «խաղաղությունը մի բան է որի այլընտրանք պատերազմն է»:
Կանխավ շնորհակալ ենք բոլոր կողմերին:
Հ.Գ. ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի խնդրում ենք հուշել որ չմոռանա իրեն ուղղված մեր միաբանության հրավերի մասին»։
Նշենք, որ միաբանության անդամներն այսօր արդեն Բաղրամյան 26-ին են տարել խոստացած նավթի առաջին խմբաքանակը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից