ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
35-ամյա տղամարդը, գրավով ազատվելով կալանքից, կրկին անգամ հափշտակություններ է կատարել 12/23/2019 17:56 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու կողմից կատարված մարդու առևանգման և մի շարք հափշտակությունների դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1984թ., դեռևս 2018թ. մայիսին գտնվելով կալանքի տակ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, «ֆեյսբուք» սոցիալական կայքով ծանոթացել է Երևանի 30 - ամյա բնակչուհու հետ: 35-ամյա տղամարդը,վերջինիս վստահեցնելով, որ կօգնի իր պարտապանից գումարն ստանալու հարցում, ձեռք է բերել նրա վստահությունը և նրա օգնությամբ վճարելով որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավի գումարը՝ ազատվել կալանքից:
Այնուհետև՝ 2018թ. օգոստոսին, ուրիշի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Վրաստանի Հանրապետությունից ավտոմեքենա ներմուծելու պատրվակով՝ 30-ամյա կնոջից մաս - մաս ստացել է խոշոր չափերի գումար և առանց որևէ ավտոմեքենա ներմուծելու՝ յուրացրել այն: Բացի այդ, նույն թվականի սեպտեմբերին վերը նշված բնակչուհու ականջօղը կրկնօրինակելու և վերադարձնելու պատրվակով 35-ամյա տղամարդը վերցրել է ականջօղը և խարդախությամբ հափշտակել այն:
Քննությամբ պարզվել է նաև, որ 35-ամյա տղամարդը, նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, Լենինգրադյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից տարածքում հանդիպել է 30-ամյա կնոջ պարտապանին՝ Երևանի՝ 1984թ. ծնված բնակչին, և պարտքը վերադարձնելու ժամկետի մասին խոսելու պատրվակով նստեցրել նրան ընկերոջ վարած «Վազ 21 014» մակնիշի ավտոմեքենան: Երթևեկության ընթացքում 35-ամյա տղամարդն ու ընկերը ձեռքերով հարվածել են Երևանի բնակչի մարմնի տարբեր մասերին, հայհոյել, զրկելով նրան ազատ տեղաշարժվելու հնարավորությունից՝ տեղափոխել են Դավթաշեն գյուղին հարակից նորակառույց ճանապարհ, որտեղ սպանության սպառնալիքներով պահանջել են պարտքով վերցրած գումարի մի մասը, որը վերջինս իր մտերիմների միջոցով փոխանցել է 35-ամյա տղամարդու կողմից մատնանշված հաշվեհամարին: Նույն օրը Երևանում գտնվող բանկոմատներից մեկի միջոցով գումարը կանխիկացնելուց հետո նրան թույլ են տվել հեռանալ:
Այնուհետև ստանալով 30-ամյա կնոջ համաձայնությունը՝ վերջինիս պարտապաններից՝ վերը նշված 35-ամյա տղամարդուց և Երևանի մեկ այլ բնակչից, վերցրել է խոշոր և զգալի չափերով գումար և յուրացրել:
Բացի այդ, 2019թ. մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում 35-ամյա տղամարդը, ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, օգտվելով տաքսի ծառայություն մատուցող վարորդների անուշադրությունից, նրանց ավտոմեքենաների սրահներից հափշտակել է վերջիններիս բջջային հեռախոսները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 1-ին մասով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերջինիս ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ , 3-րդ և 7-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան